Հարցս ուղղված է ակումբի ղեկավարին, սակայն, կարծում եմ, որ մյուս կայքատերերն էլ կցանկանան կիսվել իրենց փորձով:

Հարգելի ակումբի ադմինիստրատոր,

ակումբի առանձին թեմաների ֆութերում տեսնում եմ սոցիալական էջանշման հղումներ՝ Digg, del.icio.us, StumbleUpon եւ Google:

Կցանկանայի տեղեկանալ, թե ի՞նչ չափով են նման հղումներն օգտագործվում ակումբցիների կողմից:

Հետաքրքիր կլիներ լսել նաեւ այլ կայքատերերի փորձը եւ կարծիքը հայալեզու կայքերում սոց. էջանշման ակտիվության եւ նպատակահարմարության մասին:

Կանխավ շնորհակալ եմ: