Հիստերիկացած եմ մի այլ կարգի։ Ներվերիս վրա խիստ ազդող չծխող մարդկանց մի խումբ Ակումբի միանգամից մի քանի թեմայում որոշել ա «լուսավորել ու փրկել» ծխողների «մեղսավոր» հոգիները՝ քննադատելով ու ստիպելով ա ծխողներին չծխել, ինչից ծխելս ավելի շատ ա գալիս։ Ծխող կինը գայթակղիչ չի, ծխողից փիֆ հոտ ա գալիս և այլն։ Մարդ որ սրտանց էլ ուզենա դադարել ծխել էդ ամենը կարդալուց հետո չի ուզենա։
Ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ ասում եմ, որ աշխարհի ամենաբարձր կետից մեղմ ասած թքած ունեմ բոլորիդ կարծիքի վրա։ Հա, ես ծխում եմ, հա ես չաղ եմ ու հերիքա բռնաբարեք ձեր բարձրինտելեկտուալ, խորըփիլիսոփայական ու եսամենինչգիտեմ մտքերով։ Ինչքան էլ սիրել կամ սիրահարվել եմ, միշտ սիրել ու սիրահարվել եմ մարդուն ամբողջությամբ նրա դրական ու բացասական կողմերին, քանի որ քաջ գիտակցել եմ, որ առանց որևէ գծի, թե՛ դրական, թե՛ բացասական այդ մարդը այլևս չի լինի նա ում սիրում եմ։ Այլ հարց է, որ եղել են դեպքեր, որ իմ համար մարդիկ փոխվել են ու հաստատ եղել են դեպքեր, երբ ես եմ փոխվել։ Բայց դա եղել է միայն ու միայն նրա կամ իմ նախաձեռնությունը։ Այսինքն ես եմ դա որոշել ու ոչ թե ձմռանը չտաքացվող տանը փչացած կռանտից կաթացող ջրի նման կողքից խոսացողները։ Պլծ։ Հա՛ ես ծխում եմ, հա՛ ես չաղ եմ։ Դուրդ չեմ գալիս նենց ոնց կամ հեռու մնա ինձնից։ Թեման փակված է ու քննարկման ենթակա չէ։
Մեկ էլ հիստերիկանում եմ էն մեկից, որ էն մյուսին ազատ շնչելու օդ չի տալիս ու հետևելով պատասխանում ա բոլոր գրառումներին անխտիր ու անամոթաբար դա սեր ա անվանում։ Մի օր չեմ դիմանա...
Էջանիշներ