Ես դժգոհ չեմ ո´չ GPRS-ից, ո´չ էլ 3G-ից: Բիլայնի GPRS-ը ավելի արագ է, քան Վիվայինը (մի քանի ամիս առաջ գոնե տենց էր, հիմա` չգիտեմ)
Եթե վերցնենք Բիլայնին առանձին, Վիվային առանձին, ապա ոչ մեկն էլ մի օպերատոր չեն, բայց եթե համեմատում ենք, ապա արի մինչեւ վերջ դա անենք: Վիվայում քո ասած հաճախ անհասանելի լինելը ավելի տարածված բան է, իսկ Բիլայնում գրե թե չեմ նկատել (մի պահ կար, էն էլ սարքեցին), մեր տանը համ Բիլայն օգտագործող կա, համ Վիվա, նենց որ մի բան գիտեմ, որ ասում եմ: Նոր Տարվա կապի մասին էլ չասեմ, որովհետեւ համեմատել ուղղակի հնարավոր չի:
Կներես, եթե կոպիտ լինեմ, բայց դո՞ւ ես որոշելու, թե ինչն է կարեւոր, ինչը` ոչ: Մարդ կա` օրը 4 անգամ մետրո է նստում: Այսինքն` եթե դու մետրո չես նստում, դեռ չի նշանակում, որ կարեւոր չի: Էլ չասեմ մետրոյի աշխատակազմի հսկայական բանակը, որը մինչեւ Բիլայնի այս նախաձեռնությունը, զրկված էր աշխատավայրում հաղորդակցվելուց:
Վիվան մի գլուխ գովազդներ է կպցրել մետրոյում (Բիլայնից շատ), բաց ի՞նչ իմաստ, եթե չի բռնում:
1 բաժանորդի պակասելուց Բիլայնը էդքան չի տուժի: Իսկ ես հենց էս պահին իմ ծանոթներից 5 հոգի գիտեմ, որ եթե չլիներ համարը փոխելու խնդիրը, ապա կանցնեին Բիլայնին:
Չգիտեմ, թե էդ ինչ բարդ հաշվարկ ես կատարել, որ ստացել ես 1 թիվը, բայց ես կարող եմ նշել էլի առավելություններ:
1. Լիցքավորման քարտերի ժամկետները.
Վիվա/Բիլայն
1000 դր - 8օր/10օր
2000/2500 դր - 20օր/31օր
Էսքանը ու գումարած «Ընկերներ» փաթեթը հերիք են, որ քիչ խոսող մարդկանց համար Բիլայնը ավելի ձեռնտու լինի:
2. Վստահության րոպեներ ծառայությունը:
3. Հեռախոսահամարի ներկայացման արգելափակումը: Եթե ուզում ես մի զանգ կատարել փակ համարով, ապա Վիվայով դա կարժենա 2000 դրամ, իսկ Բիլայնով` 20 դրամ:
Մի խոսքով շատ չմանրանամ, ասածս այն է, որ Բիլայնը իր առավելությունները ունի, Վիվան` իր, ու չի կարելի ասել «սա լավն ա, սա վատն ա»: 
Էջանիշներ