artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Հարկ չհամարեցի գրել, թէ որ օպերատորից եմ օգտվում, քանի որ գրառումս կատարել էի Beeline AM Թեմայում
Բիլայնի աշխատակիցներ եթե կան Ֆորումի այցելուների շարքում, թերևս նրանք կարող են ճշտել…
ՀԾԿՀ-ն որոշել է “ԱրմենՏելին” տուգանել 12 մլն դրամով
Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը /ՀԾԿՀ/ այսօր որոշում է կայացրել “ԱրմենՏել” ընկերությանը 12 մլն դրամով տուգանելու մասին:
Ինչպես նշել է ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը, այդ որոշումը պայմանավորված է “ԱրմենՏելի” կողմից “Ամելայն”, “ՄԻՕՄ” եւ “Տեխնոպլաստ” կազմակերպություններին ելքային ձայնային ծառայությունների տրամադրելու կարգը խախտելու հետ:
“ԱրմենՏելի” իրավաբանական ծառայության ղեկավար Դավիթ Սանդուխչյանը նշել է, որ ընկերությունը բազմիցս դիմել է ՀԾԿՀ-ին` ձայնային ծառայությունների տրամադրման կարգը վերանայելու եւ օպերատորներին ոչ թե բաժանորդային, այլ` լրացուցիչ համարներ հատկացնելու հնարավորությունը դիտարկելու առաջարկով: Նրա խոսքերով, “դա կլուծեր բազմաթիվ վիճելի հարցեր”:
Հանձնաժողովի անդամները այդ հարցերը մոտ ժամանակներս քննարկելու պատրաստակամություն են հայտնել:
այթել.ամ2008թ. IV եռամսյակի համեմատ «ԱրմենՏելի» ֆիքսված կապի գործառնական զուտ հասույթը եւ հասույթը ավելացել են, համապատասխանաբար, 2.8% եւ 7%-ով, իսկ բջջային կապի հասույթը կրճատվել է 2.8%-ով:
Հայաստանում Beeline-ի բաժանորդային բազան 2008թ. առաջին եռամսյակի համեմատ կրճատվել է 7.5%-ով` կազմելով 481 հազ.: Շուկայի Beeline-ի մասնաբաժինը հաշվետու ժամանակահատվածում կրճատվել է 29.4%-ով` կազմելով 19%:
Նոր ծառայություն
ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎՃԱՐՈՒՄ
Բալանսի փոխանցում։ «Բալանսի փոխանցումը» նախատեսված է «Beeline» բջջային ցանցի կանխավճարային բաժանորդների համար և հնարավորություն է տալիս բջջայինի հաշվից գումար փոխանցել «Beeline» ֆիքսված, կանխավճարային և հետվճարային բջջային ցանցերի ցանկացած բաժանորդի:
«Բալանս փոխանցում»
բջջային ցանցի կանխավճարային բաժանորդների համար
Գումարի փոխանցում «Beeline» ցանցի ցանկացած բաժանորդի հաշվին[1] - *145*հեռախոսահամար*փոխանցվող գումարը#
Բջջային համարից փոխանցումի արգելափակում[2] - *145*0000#
Փոխանցումը կատարելուց հետո 5 րոպեի ընթացքում այն չեղյալ համարելու համար - *145*0#
Օրինակ 1`
Եթե ստացողը «Beeline» բջջային ցանցի բաժանորդ է, ապա հավաքե’ք *145*099xxxxxx*գումարը#
Օրինակ 2`
Եթե ստացողը ք. Երևանի «Beeline» ֆիքսված ցանցի բաժանորդ է, ապա հավաքե’ք *145*010xxxxxx*գումարը#
Օրինակ 3`
Եթե ստացողը Հայաստանի որեւէ այլ քաղաքի կամ գյուղի «Beeline» ֆիքսված ցանցի բաժանորդ է (օրինակ` Զովունի գյուղի), ապա հավաքե՛ք*145*022452xxx*գումարը#
• Մեկ փոխանցման արժեքը` 25 դրամ (ներառյալ ԱԱՀ): Գումարը գանձվում է վճարողի հաշվից:
• Նույն համարին մեկ օրվա ընթացքում կարելի է կատարել մինչև 2 փոխանցում:
• «Beeline» նոր բաժանորդների համար ծառայությունը ակտիվանում է առաջին վճարովի զանգ կատարելուց հետո:
• Ռոումինգում ծառայությունը հասանելի է միայն գումար ստանալու համար:
• «Բալանս փոխանցումը» գործում է «Beeline» բջջային ցանցի ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող կանխավճարային բաժանորդների համար:
Վճարման ունիվերսալ քարտ։ «Վճարման ունիվերսալ քարտ»-ը հնարավորություն է ընձեռում «Beeline» բջջային և ֆիքսված ցանցի բոլոր բաժանորդներին իրենց հեռախոսից ցանկացած «Beeline» հաշվի վճարում կատարել լիցքավորման քարտերի միջոցով:
«Բալանսի փոխանցում»
բջջային ցանցի կանխավճարային բաժանորդների համար`
Սեփական հեռախոսահամարի լիցքավորում[1]
Բջջային հեռխոսակապ. *101*քարտի 16 նիշանոց կոդ#, կամ զանգահարել 0696,
Ֆիքսված հեռախոսակապ. Զանգահարել 08000-0696։
Այլ հեռախոսահամարի լիցքավորում
Բջջային հեռխոսակապ. *101*քարտի 16 նիշանոց կոդը *հեռախոսահամար #, կամ զանգահարել 08000-0696,
Ֆիքսված հեռախոսակապ. Զանգահարել 08000-0696։
Օրինակ 1`
Եթե ստացողը բջջային ցանցի բաժանորդ է, ապա համարը մուտքագրվում է 091xxxxxx, 099xxxxxx
Օրինակ 2`
Եթե ստացողը ք. Երևանի «Beeline» ֆիքսված ցանցի բաժանորդ է,, ապա համարը մուտքագրվում է 010xxxxxx
Օրինակ 3`
Եթե ստացողը Հայաստանի որևէ այլ քաղաքի կամ գյուղի «Beeline» ֆիքսված ցանցի բաժանորդ է (օրինակ Զովունի գյուղի), ապա համարը մուտքագրվում է 022452xxx
2 Արգելափակումից հետո, կրկին ակտիվացնելու համար` դիմե’ք հաճախորդների սպասարկման բաժին:
• Լիցքավորման քարտերի նոմինալներն են` 1000, 2500, 5000, 10000, 20000 դրամ: Ծառայության համար օգտագործվում են վաճառքում գտնվող բոլոր «Beeline» լիցքավորման քարտերը:
• Ռոումինգում գտնվելիս սեփական հեռախոսահամարը կամ այլ «Beeline» ցանցի հեռախոսահամար կարելի է լիցքավորել զանգահարելով`+37480000696 կամ հավաքելով`*101*քարտի 16 նիշանոց կոդը*հեռախոսահամար#:
• Այլ բջջային կամ ֆիքսված ցանցերի բաժանորդները (ներառյալ միջազգային), կարող են լիցքավորել «Beeline» ֆիքսված և բջջային ցանցերի բաժանորդների հաշիվները զանգահարելով` +37480000696* կամ 080000696 հեռախոսահամարով։
• “Ունիվերսալ վճարման քարտ”-ը գործում է «Beeline» ֆիքսված և բջջային ցանցերի ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող բոլոր բաժանորդների համար:
[1] - Հեռախոսահամարը ներառում է *0 բջջայինի կամ քաղաքի կոդ հեռախոսահամար*
[2] - Արգելափակումից հետո, կրկին ակտիվացնելու համար` դիմե’ք հաճախորդների սպասարկման բաժին:
* Զանգերը +37480000696 համարին այլ հեռախոսային ցանցերից վճարվում են համապատասխան Օպերատորի սակագներով:
«ԲԻԼԱՅՆԸ» ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿՐՈՒՄ
Վերջերս «Բիլայն» ընկերությունից տեղեկացանք, թե տարբեր հեռուստաընկերությունների հետ համագործակցելիս, երբ որեւէ հեռուստահաղորդման ժամանակ որեւէ կարճ հեռախոսահամարի կամ 09000-ով սկսվող համարին զանգելիս ով է րոպեավճարի սակագինը սահմանողը` «Բիլայն» («ԱրմենՏել») ընկերությո՞ւնը, թե՞ տվյալ հեռուստաընկերությունը: Բացի այդ, ո՞վ է սահմանված րոպեավճարի համար պատասխանատուն: Այսինքն` երբ հեռուստադիտողը պատշաճ կերպով տեղեկացված չի լինում սահմանված րոպեավճարի մասին, քանի որ հեռուստաեթերում շատ մանր տառերով է գրվում, թե որքան արժե այս կամ այն կարճ համարին հաղորդագրություն ուղարկելը կամ 09000-ով սկսվող համարին զանգահարելը, երբ հեռախոսազանգի ընթացքում էլ չի տեղեկացվում, թե որքան արժե 1 րոպեն: Այս հարցերի առնչությամբ «Բիլայն» ընկերությունից հայտնեցին, որ սույն ընկերությունը բացարձակապես կապ չունի հեռուստաընկերություններով տվյալ ծառայությունների մատուցման սակագների սահմանման հետ: ««Բիլայն» ընկերությունը սակագին չի սահմանում: Հեռուստաընկերությունը կամ ինքնուրույն է այն սահմանում, կամ CPA պրովայդերների հետ է դա կազմակերպում, այսինքն` այն ընկերության, ով տվյալ ծառայության մատուցողն է: Սահմանված սակագինն էլ նոր միայն ներկայացվում է «Բիլայն» ընկերությանը, որ տվյալ հեռախոսահամարը հաշվարկվի այսինչ գնով: Եթե տվյալ սակագինը բարձր է լինում 1700 դրամից, մենք հրաժարվում ենք: Այսինքն` «Բիլայն» ընկերությունը այս դեպքում ոչ մի պատասխանատվություն չի կրում` ո՛չ սահմանված գնի, ո՛չ այդ մասին տեղեկացնելու համար: Մենք չենք կարող հեռուստաընկերությանն ասել, թե ինչու է մանր տառատեսակով տեղեկացնում րոպեավճարի մասին»,-ընդգծեցին «Բիլայն» ընկերությունում:
chi.am
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ուզում եմ սրտանց շնորհակալություն ասել Սիլվա անունով Բիլայնի աշխատակցին: Սիլվայի հետ խոսել եմ այսօր ժամը 22.50-23.00-ի սահմաններում ու ստացել սպառիչ ու կարևորը օգտակար պատասխաններ իմ հարցերին, որոնց երկու ժամվա ընթացքում չպատասխանեց բիլայնի 6 աշխատակից, որոնց անունները չեմ նշի:
Շնորհակալություն Սիլվա ջան, բարձր պրոֆեսիոնալության համար, երանի քո նման աշխատակիցները Բիլայնում շատ լինեին:
Մեկ էլ շնորհակալություն պատահականությանը, որ Սիլվան երկու անգամ պատասխանեց իմ զանգին:![]()
Elmo (10.06.2009)
Սենց հարց: Պատահաբար հետվճարային սիմ քարտից լիցքավորել եմ իզի քարտով 0696 համարի վրա զանգելով: Ո՞ւր է գնացել գումրը, ի՞նչ պիտի անեմ:
Երևանում բացվել են «Beeline» նոր սպասարկման կենտրոններ:
Ուրախ ենք Ձեզ հաղորդել, որ ք. Երևանում բացվել են վաճառքի և սպասարկման երկու նոր գրասենյակներ` Աբովյան 19, Ամիրյան 3(Նախկին «ՍՈԼՈ» խանութ), Մաշտոց 42 և Նժդեհ 5 հասցեներում:
2009 թվականի սկզբից բացվել է «Beeline» 9 գրասենյակ, այդ թվում Եղվարդում, Նոր Հաճնում, Սևանում, Ջերմուկում, Վարդենիսում և Ծաղկաձորում:
Ներկայումս Հայաստանում գործում է «Beeline» վաճառքի և սպասարկման շուրջ վեց տասնյակ կենտրոն:
Սպասարկման կենտրոնի աշխատաժամերն են` 09:00-20:00, շաբաթ օրը` 11:00-19:00, կիրակի 12.00 – 18.00:
Ուրախ կլինենք տեսնել Ձեզ մեր նոր սպասարկման կենտրոններում:
Մոդերատորական: Հասցեն խմբագրվել է: Վերջին երկու գրառումները ջնջվել են:
Վերջին խմբագրող՝ Dayana: 26.06.2009, 15:03:
Ժողովուրդ, ով կօգնի միացնել MMS-ը iPhone-ի վրա: Կարգավորումնեի մեջ հետևյալ տվյալներն ա ուզում`
APN
Username
Password
MMSC
MMS Proxy
MMS Max Message Size
MMS UA Prof URL
Մոռացա ասեմ, որ Beeline ա:
Վերջին խմբագրող՝ Gevorg: 29.06.2009, 00:07:
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ