User Tag List

Էջ 30 140-ից ԱռաջինԱռաջին ... 202627282930313233344080130 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 436 համարից մինչև 450 համարի արդյունքները՝ ընդհանուր 2086 հատից

Թեմա: Beeline AM

  1. #436
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Beeline AM

    Ժող Samsung U600-ի mms-ն եմ ուզում միացնեմ, ոնց անե՞մ Բիլայն ա քարտը:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  2. #437
    Պատվավոր անդամ AG16-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    807
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Beeline AM

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող Samsung U600-ի mms-ն եմ ուզում միացնեմ, ոնց անե՞մ Բիլայն ա քարտը:
    Ստեղ նայի

  3. #438
    Պատվավոր անդամ Sunun-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    820
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Re. Beeline AM

    MTS-ը կարող է հրաժարվել «Եվրոսետից»

    10:50 • 25.11.08

    Բջջային կապի MTS ռուսական օպերատորը կարող է խզել բջջային հեռախոսների վաճառքի «Եվրոսետ» ցանցի հետ ունեցած դիլերային և վճարումների շուրջ համաձայնագրերը, եթե օպերատորի վաճառած պայմանագրերի քանակը նախապես սահմանված մակարդակից ցածր լինի։ Թեև աղբյուրը չի նշում, թե խոսքն ինչ մակարդակի մասին է, հայտնի է, որ ներկայում MTS-ը հաշվում է «ՎիմպելԿոմի» կողմից «Եվրոսետի» գնման արդյունքում կրած կորուստները։
    MTS-ի PR տնօրեն Ելենա Կոխանովսկայան հայտարարել է, որ առայժմ ընկերությունը չի պատրաստվում խզել համաձայնագրերը «Եվրոսետի» հետ, քանի որ այն հին գործընկեր է։ Սակայն եթե MTS-ը «Եվրոսետի» կողմից բջջային կապի մեկ այլ ռուսական օպերատորի՝ «ՎիմպելԿոմին» ցուցաբերած արտոնությունների արդյունքում կորուստներ կրի, ապա MTS-ը կփորձի այդ կորուստների փոխհատուցման տարբերակ գտնել, այսինքն՝ դիմել մեկ այլ դիլերի օգնությանը։ Նշենք, որ ավելի վաղ «ՎիմպելԿոմի» հետ համաձայնագրերի խզման մասին էր հայտարարել MTS-ի հետ ֆրանչայզինգային պայմանագիր կնքած բջջային հեռախոսների վաճառքի խանութների «Բետալինկ» ցանցը։

    «Կապիտալ» օրաթերթ

    Ավելացվել է 3 րոպե անց
    Beeline-ը եւ “ՎՏԲ-Հայաստան Բանկը” հովանավորում են “Մոսկվայի վիրտուոզների” համերգները

    “Արմենտել” ընկերությունը (Beeline ապրանքանիշ) եւ “ՎՏԲ-Հայաստան Բանկը” դեկտեմբերի սկզբին Երեւանում եւ Գյումրիում կայանալիք Վլադիմիր Սպիվակովի եւ “Մոսկվայի վիրտուոզներ” նվագախմբի համերգների գլխավոր հովանավորներն են:

    Ինչպես հաղորդում է “Մոսկվայի վիրտուոզները” ելույթ կունենան դեկտեմբերի 3-ին եւ 6-ին Երեւանում` Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում: Առաջին համերգը նվիրված է Զարեհ Սահակյանցի 75-ամյակին, երկրորդը` Սպիտակի երկրաշարժի 20-րդ տարելիցին:
    Դեկտեմբերի 4-ին “Մոսկվայի վիրտուոզները” ելույթ կունենան Գյումրիում:
    “Հայտնի երաժիշտների եւ ստեղծագործական կոլեկտիվների հյուրախաղերին աջակցելը “ԱրմենՏելի” եւ “ՎՏԲ-Հայաստան Բանկի” բարեգործական գործունեության կարեւոր ուղղություններից է: Մենք ուրախ ենք, որ մեր օժանդակության շնորհիվ հայ հանդիսատեսը կարող է նորից վայելել Հայաստանում այդքան սիրված Վլադիմիր Սպիվակովի եւ “Մոսկվայի վիրտուոզներ” նվագախմբի ելույթները”,- ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին ասել է “ԱրմենՏել” ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Անուշ Բեղլոյանը:
    “Գյումրիում կայանալիք համերգին աջակցելով` մենք հարգանքի տուրք ենք մատուցում մեր զոհված հայրենակիցների հիշատակին: Դա ոչ միայն պատմական պարտք, այլեւ մեծ պատիվ է “ԱրմենՏելի” եւ “ՎՏԲ-Հայաստան Բանկի” մեր գործընկերների համար: Դեկտեմբերին “ԱրմենՏելը” մի շարք բարեգործական միջոցառումներ է նախապատրաստում Սպիտակի երկրաշարժի գոտում, եւ հայ ժողովրդի կողմից սիրված երաժիշտների համերգներին օժանդակելը դրանցից առաջինն է”,- նշել է Անուշ Բեղլոյանը:

    hayinfo.am
    Վերջին խմբագրող՝ Sunun: 25.11.2008, 11:09: Պատճառ: Գրառման ավելացում

  4. #439
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Beeline AM

    Մեքենաների խաղարկություն կանխավճարային բաժանորդների համար:

    25 նոյեմբեր 2008
    Օգտնվե´ք ավտոմեքենա շահելու հնարավորությունից` պարզապես լիցքավորելով ձեր բջջայինի հաշվեկշիռը:

    2008թ. նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 25-ը մենք անցկացնում ենք հատուկ ակցիա` «Մեքենաների խաղարկություն կանխավճարային բաժանորդների համար»:

    Լիցքավորեք ձեր հաշվեկշիռը առնվազն 3 անգամ ակցիայի ընթացքում, ուղարկեք լիցքավորման քարտի կոդը SMS հաղորդագրությամբ 777 համարին և ստացե´ք հնարավորություն շահելու խաղարկվող «Նիվա» մակնիշի 5 ավտոմեքենաներից մեկը:

    777 կարճ համարին ուղարկվող SMS-հաղորդագրության արժեքը կազմում է 50 դրամ (ներառյալ ԱԱՀ):

    Աղբյուր` Beeline.am
    Վերջին խմբագրող՝ Rammstein: 27.11.2008, 01:43: Պատճառ: Գրառման ավելացում

  5. #440
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Beeline AM

    Ժող ջան, հատկապես Sunun ջան, եթե դժվար չի ասեք, էս խաղարկությունը նախորդի շարունակությունն ա՞ (նույն մեքենաներն ե՞ն), թե՞ 3 ուրիշ ավտոմեքենաներ են խաղարկվում։

    Մեկ էլ էն նախորդի (Հոկտեմբերի 25-ից Նոյեմբերի 25) արդյունքները ե՞րբ հայտնի կլինեն։

  6. #441
    Պատվավոր անդամ Sunun-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    820
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Beeline AM

    5 նոր մեքենա

  7. #442
    Պատվավոր անդամ Sunun-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    820
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Re. Beeline AM

    «ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՊԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹԻՎԸ 2008 Թ.-Ի ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻՆ ԱՃԵԼ Է 75,4%-ՈՎ՝ ԿԱԶՄԵԼՈՎ 784 ՀԱԶԱՐ

    ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» (ապրանքանիշը՝ Beeline) ընկերության շարժական կապի բաժանորդների ընդհանուր թիվը 2008 թ.-ի երրորդ եռամսյակին աճել է 75,4%-ով՝ կազմելով 784 հազար։ Ինչպես չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից, բաժանորդների թիվն ավելացել է 337 հազարով 2007 թ.-ի երրորդ եռամսյակի ցուցանիշների համեմատ։
    Ընդ որում, ինչպես ասվում է եռամսյակային հաշվետվության մեջ, 2008 թ. հունիսի 30-ի համեմատ «ԱրմենՏել»-ի բաժանորդների թիվն աճել է 19,7%-ով:
    «ԱրմենՏել» ՓԲԸ-ն «Վիմպելկոմ» («Beeline» ապրանքանիշ) ընկերության դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.-ի ապրիլից «ԱրմենՏելի» 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» մատուցում է ֆիքսված (շուրջ 650 հազ. բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 784 հազար բաժանորդ) ծառայություններ---0-

    Ավելացվել է 1 րոպե անց
    ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ԱՐՄԵՆՏԵԼԻ» ԶՈՒՏ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՀԱՍՈՒՅԹԸ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԱՃԵԼ Է 8,5%-ՈՎ և ԿԱԶՄԵԼ 68,8 ՄԼՆ. ԱՄՆ ԴՈԼԱՐ

    ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում «ԱրմենՏելի» (ապրանքանիշը՝ Beeline) զուտ գործառնական հասույթը 2008 թվականի երրորդ եռամսյակում աճել է 8,5%-ով և կազմել 68,8 մլն. ԱՄՆ դոլար։
    Ինչպես չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից, ընդ որում, բջջային կապի գծով հասույթը Հայաստանում կազմում է 34,5 մլն. ԱՄՆ դոլար, իսկ ֆիքսված կապի գծով` 37,2 մլն դոլար: ARPU (մեկ բաժանորդի հաշվով եկամուտը) երրորդ եռամսյակում կազմել է 13, 9 դոլար:
    Միևնույն ժամանակ, ARPU (մեկ բաժանորդի հաշվով եկամուտը) երրորդ եռամսյակում կազմել է 13, 9 դոլար:
    «Մեր գործառնությունները Հայաստանում հաստատուն են ընթանում` դրսևորելով շարժական սեգմենտում հասույթի էական աճ (19,3%) և կայուն OIBDA-ի համախմբված մարժա (48,7%)», - նշված է «Վիմպելկոմ» ԲԲԸ-ի եռամսյակային հաշվետվության մեջ:
    Ընկերության կապիտալ ծախսերը Հայաստանում 2008 թ. երրորդ եռամսյակում կազմել են 19,1 մլն. ԱՄՆ դոլար:
    2008 թ. երրորդ եռամսյակի ցուցանիշներով «Վիմպելկոմ» ԲԲԸ-ի զուտ հասույթը կազմել է 2 843 մլն. ԱՄՆ դոլար, ինչը 45,3% գերազանցում է 2007 թ. երրորդ եռամսյակի ցուցանիշները:
    Շարժական կապի սեգմենտում բաժանորդային բազան աճել է 7,1 միլիոնով 2007 թ. երրորդ եռամսյակի համեմատ և կազմել է 57,8 մլն դոլար:
    Ընկերության OIBDA-ն կազմել է 1 388 մլն. ԱՄՆ դոլար` 36,7% ավել, քան 2007 թ. երրորդ եռամսյակում:
    «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «Վիմպելկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է։ «ԱրմենՏելը» որի 100 տոկոս բաժնետոմսերը 2007 թ.-ի ապրիլից պատկանում են ռուսական ընկերությանը, տրամադրում է ֆիքսված(շուրջ 650 հազար բաժանորդ) և բջջային (ավելի քան 784 հազար բաժանորդ) հեռախոսակապի ծառայություններ Հայաստանի Հանրապետությունում:--0--
    Վերջին խմբագրող՝ Sunun: 27.11.2008, 10:57: Պատճառ: Գրառման ավելացում

  8. #443
    Պատվավոր անդամ Sunun-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    820
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Beeline AM

    ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԵՎ ՈՒԶԲԵԿՍՏԱՆՈՒՄ «ՎԻՄՊԵԼԿՈՄԻ» ԴՈՒՍՏՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԴՐԵԼ ԵՆ INTEC-Ի ԲԻԼԻՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

    ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.

    Ձեռնարկությունների շահագործման և գործունեության աջակցության համակարգերի (BSS/OSS) համաշխարհային մատակարար Intec ընկերությունը հայտարարել է բիլինգային համակարգերի ներդրման մասին «ՎիմպելԿոմի» երեք դուստր ընկերությունների՝ «ԱրմենՏելի» (Հայաստան), «Ուկրաինական ռադիոհամակարգերի» (Ուկրաինա) և «Յունիթելի» (Ուզբկեստան) բազայի վրա։
    Անցյալ տարի Intec-ը ռազմավարական խմբային լիցենզիոն համաձայնագիր է ստորագրել «ՎիմպելԿոմի» հետ, հաղորդում է CNews-ը։
    Intec-ի տնօրեն Գերի Բանին (Gary Bunney) հայտարարել է, որ Intec-ի տեխնոլոգիայի միջոցով «ՎիմպելԿոմի» դուստր ընկերությունները անհրաժեշտ ռեսուրսներ են ստացել բիզնեսի ընդլայնման հնարավորությունների օպտիմալացման համար։
    «Միևնույն ժամանակ Intec Interconnect-ն ունի լավ ապագա և ճկուն է, ինչը թույլ է տալիս մշակել յուրաքանչյուր տրաֆիկ՝ սովորական ձայնային կանչերից մինչը նոր սերնդի ծառայություններ։ Այսպիսով, «ԱրմենՏելը», «Յունիթելը» և «Ուկրաինական ռադիահամակարգեր» ՓԲԸ-ն, որոնք առաջատար դիրք են գրավում իրենց տարածաշրջաններում, պատրաստ կլինեն շուկայի յուրաքանչյուր նորարարության», - ասել է Բանին։
    «ԱրմենՏել» ՓԲԸ-ն «Վիմպելկոմ» («Beeline» ապրանքանիշ) ընկերության դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.-ի ապրիլից «ԱրմենՏելի» 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» մատուցում է ֆիքսված (շուրջ 650 հազ. բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 784 հազար բաժանորդ) ծառայություններ---0-

  9. #444
    Պատվավոր անդամ Sunun-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    820
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Beeline AM

    ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ԿԱՄՓՈՓՎԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ «ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

    ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.

    Նոյեմբերի 28-ին կամփոփվեն հայկական «Արմենտել»(ապրանքանիշը՝ Beeline) ընկերության կողմից անցկացվող ավտոմեքենաների խաղարկության արդյունքները, հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից։
    Ակցիա «ԱրմենՏելի» բջջային կապի կանխավճարային համակարգի բաժանորդների համար. 2008թ. հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը անցկացվում էր երեք «Նիվա» մակնիշի ավտոմեքենաների խաղարկություն։
    Ակցիային մասնակցելու համար բաժանորդները պետք է առնվազն 3 անգամ լիցքավորեին իրենց հաշվեկշիռը ակցիայի ընթացքում և լիցքավորման քարտերի կոդերը SMS հաղորդագրությամբ ուղարկեին 777 համարին։
    Ակցիան գործում էր «Beeline»-ի հաշվի կանխավճարային համակարգի գործող և նոր բաժանորդների համար։ 777 կարճ համարին ուղարկվող SMS-հաղորդագրության արժեքը կազմում է 50 դրամ (ներառյալ ԱԱՀ):
    «ԱրմենՏել» ՓԲԸ-ն «Վիմպելկոմ» («Beeline» ապրանքանիշ) ընկերության դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.-ի ապրիլից «ԱրմենՏելի» 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» մատուցում է ֆիքսված (շուրջ 650 հազ. բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 784 հազար բաժանորդ) ծառայություններ---0-

  10. #445
    Պատվավոր անդամ Sunun-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    820
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Re. Beeline AM

    «ԱրմենՏել» ընկերության երրորդ սերնդի ցանցն ամբողջությամբ ծածկում է Երեվանի տարածքը

    ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.

    «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը՝ Beeline) երրորդ սերնդի ցանցն (3G) ամբողջությամբ ծածկում է Երևանի տարածքը։
    Այդ մասին լրագրողներին հայտնեց «ԱրմենՏելի» ծրագրերի գծով տնօրեն Գենադի Կալգաշկինը։
    3G –ն ծառայությունների հավաքածու է, որոնք միավորում են ինչպես Ինտերնետ ցանցի ծառայություններին բարձր արագության շարժական հասանելիությունը, այնպես էլ ռադիոկապի տեխնոլոգիան, որը ստեղծում է տվյալների փոխանցման ուղի, այդ թվում՝ տեսազանգի հնարավորություն։ «ԱրմենՏել» ընկերության 3G ցանցը շահագործման է հանձնվել 2008թ.-ի հուլիսից։ Նախատեսվում էր, որ առաջին փուլում ցանցը հասանելի կլինի Երևանի միայն կենտրոնական մասում և հիմնական մայրուղիների, ինչպես նաև խոշոր բիզնես-կենտրոնների տարածքում։
    «Բաժանորդներն արդեն ակտիվորեն օգտվում են 3G ծառայությունների շրջանակներում առաջարկվող ինչպես տեսակոնֆերանսից, այնպես էլ շարժական գրասենյակից»,- ասաց Կալգաշկինը։ Ըստ նրա, այն մասին, որ ծառայությունը պահանջարկ ունի, վկայում է նաև այն փաստը, որ Հայաստանում աճում է 3G գործառույթներով աշխատող հեռախոսների թիվը։
    Միաժամանակ տնօրենը նշեց, որ երրորդ սերնդի ցանցի զարգացման երկրորդ փուլի ժամկետները կախված են առաջիկա տեխնիկական արտոնագրերից։
    Ինչպես ավելի վաղ հայտնում էր «ԱրմենՏել» ՓԲԸ (Beeline ապրանքանիշ) գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը, մինչև 2008թ.-ի վերջը ընկերությունը նախատեսում է ավարտել օպտիկամանրաթելային ցանցի ներդրումը Հայաստանում։
    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2007թ. հոկտեմբերի 1-ից ընկերությանը անհրաժեշտ ռադիոհաճախականությունների օգտագործման արտոնագիր է տվել երրորդ սերնդի ցանցի ներդրման համար։
    «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «Վիմպելկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է։ «ԱրմենՏելը» որի 100 տոկոս բաժնետոմսերը 2007 թ.-ի ապրիլից պատկանում են ռուսական ընկերությանը, տրամադրում է ֆիքսված(շուրջ 650 հազար բաժանորդ) և բջջային (ավելի քան 784 հազար բաժանորդ) հեռախոսակապի ծառայություններ Հայաստանի Հանրապետությունում:--0--

  11. #446
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    19.11.2007
    Գրառումներ
    19
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Beeline AM

    Մեջբերում Sunun-ի խոսքերից Նայել գրառումը

    100% սուտա, օրինակ տանը (մ. բարեկամության մոտ) բալկոնում ու պատուհանի մոտ լավ բռնումա բայց պատուհանից միքիչ հեռու անտենան 1 գիծա կամ չի բռնում, բացի դրանից Երևանում ոչ մի տեղ չեմ տեսել որ հեռախոսը ավտոմատ ընտրի 3G

  12. #447
    Պատվավոր անդամ Sunun-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    820
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Re. Beeline AM

    «Beeline»-ի նոր կանխավճարային փաթեթ «Խոսիր»` խոսիր այնքան, որքան ուզում ես:

    01 դեկտեմբեր 2008

    Եկել է խոսելու ժամանակը: «Beeline» -ի նոր «Խոսիր» կանխավճարային փաթեթի շնորհիվ խոսիր այնքան, որքան ուզում ես: Քանի որ բոլոր ելքային զանգերի համար գործում է ընդամենը 4 դրամ րոպեավճար փաթեթի ներսում:

    Ձեռք բեր «Խոսիր» սակագնային փաթեթը «Beeline» վաճառքի և սպասարկման կետերից:

    Այլ սակագնային փաթեթից «Խոսիր» ՍՓ-ին անցման համար անհրաժեշտ է հավաքել 067408013:

    Սակագնային փաթեթն անժամկետ է:

    Գները ներկայացված են`ներառյալ ԱԱՀ:

  13. #448
    Պատվավոր անդամ BOBO-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,953
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Beeline AM

    Ջան էսա վիվան 3 դրամանոց փաթեթ կհանի

  14. #449
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Beeline AM

    Էսօր Արմենթելից մեր տուն էին զանգել, քարտեր առաջարկել՝ որպես պարտաճանաչ վճարող

  15. #450
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Beeline AM

    սաղ ազգն էլ պարտաճանաչ բաժանորդա իրանց համար, հլը փորձի չվճարես 2 օրից կանջատեն:
    http://www.akumb.am/showpost.php?p=1...&postcount=386

Էջ 30 140-ից ԱռաջինԱռաջին ... 202627282930313233344080130 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Beeline - Ֆիքսված Հեռախոսակապ
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 79
    Վերջինը: 09.04.2013, 10:16
  2. Beeline Hi-line
    Հեղինակ՝ Zhor(ARM), բաժին` Ինտերնետ պրովայդերներ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 08.08.2010, 00:15
  3. Orange, Beeline, թե Vivacell
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 22.02.2009, 21:45
  4. Beeline vs. Bi Line
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 42
    Վերջինը: 03.02.2009, 12:10
  5. Beeline Internet
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Վեբ
    Գրառումներ: 37
    Վերջինը: 10.06.2008, 21:24

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •