սենց բացատրեմ ենթադրենք քո տան համարը 101010 է հի լինդ միացված ա հենց էդ համարիդ պայմանագրով թե ուրիշ համարի որը ծառայում է որպես մենակ հի լինե ինտերնետի համար, որը զանգեր ընդունել և կատարել չի կարող
եթե ավելի կարճ, ապա եթե վճարման հին կտրոն ունես հեռախոսահամարը նշված է 7410........ թե 7400.......?
ուրեմն սովորկանա համար է կարող ես նշածս ցանկացած ձևերից մեկով վճարում կատարել
հարգելիս քո մոտ սովորական հեռախոսահամարի վրա է միացված ծառայությունը, իսկ այդ դեպքում ձևավորվում է մեկ ընդհանուր հաշիվ թե հեռախոսի և թե ինտերնետի համար, այո կարող ես, կարող ես նաև գնել Beeline–ի լիցքավորման սովորական քարտ և վճարել այդ տարբերակով մանրամասն http://mobile.beeline.am/services/se...ck=description
Շնորհակալություն, բայց երբ ես նոր էի միացնում հայ-լայնը, ինձ ասեցին, որ իմ ինտերնետային հաշիվը հեռախոսային համարի հաշվի վրա չի երևա և պետք է վճարումը կատարեմ միայն բիլայնի գրասենյակներում (սա ասեցին, քանի որ պայմանագիրը կնքող անձը հեռախոսահամարի տերը չէր): Ու դրա համար այս բոլոր հարցերն առաջացան: Եթե հիմա էդ հիմարությունը փոխվել է, շատ ավելի լավ:
Лучше Гор могут быть только Горы.
եթե դժվար չի համարդ մի հատ գրի
§ԱրմենԹելը¦ շնորհավորել է Փարաքար գյուղական համայնքի դպրոցների շրջանավարտներին
/PanARMENIAN.Net/ §ԱրմենԹելը¦ (ապրանքանիշը` Beeline) շնորհավորել է Փարաքար գյուղական համայնքի դպրոցների շրջանավարտներին: Ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն բջջային հեռախոսեր եւ §ոսկե համարներ¦ է հանձնել դպրոցը գերազանցությամբ ավարտած աշակերտներին:
§ԱրմենԹել¦ ընկերությունն ուրախ է ձեզ հետ կիսել այս տոնը: Մենք մեծ նշանակություն ենք տալիս երեխաների եւ պատանեկության կրթությանն ու զարգացմանը, որովհետեւ գիտելիքը մնայուն արժեք է, եւ ապագայում դուք բազմիցս կհամզովեք դրանում¦,- ասել է Իգոր Կլիմկոն:
Շրջանավարտներին շնորհավորել է Հայաստանի Արմավիրի մարզի պետ Աշոտ Ղահրամանյանը: Իր ուղերձում նա նշել է. §Դուք մեր երկրի ապագան եք: Այսօր դուք կյանք եք մտնում: Ես ձեզ հաջողություն եմ մաղթում մեծ կյանքի առաջին քայլերում եւ վստահ եմ, որ դուք կդառնաք մեր հայրենիքի արժանի քաղաքացիները¦:
Վերջին խմբագրող՝ Artgeo: 01.07.2009, 19:35:
Elmo (01.07.2009)
Բացվել են «Beeline» ևս երկու նոր սպասարկման կենտրոններ:
Ուրախ ենք Ձեզ հաղորդել, որ բացվել են վաճառքի և սպասարկման ևս երկու նոր գրասենյակներ` ք. Գյումրի, Պարույր Սևակի փող. 8/3 և Շիրակի մարզ, գ. Ախուրյան հասցեներով:
Ուրախ կլինենք տեսնել Ձեզ մեր նոր սպասարկման կենտրոններում:
ինձ հետաքրքիր ա, ժամկետը լրանալուց հետո իչքան ժամանակից ա համարը վառվու՞մ
իմիջայլոց չեսնի չի, որ միանգամից վառված համարները ծախում են
Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.
3 ամիս
Enigmatic (03.07.2009)
Երիտասարդներին կառաջարկվի իրենց պատկերացնել «ԱրմենՏելի» ղեկավարի պաշտոնում //10.07.2009Երեւան /Մեդիամաքս/. British Council-ի երեւանյան գրասենյակը, «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) եւ «Պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպությունը այսօր ազդարարել են Skills@Work 2009-2010 բիզնես առաջադրանքների պատանեկան մրցույթի մեկնարկը:
Մրցույթն անցկացվելու է 15-18 տարեկան դպրոցականների ու ուսանողների միջեւ, որոնց առաջարկվելու է շարադրություն գրել «Ի՞նչ կձեռնարկեի, եթե լինեի «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրենը» թեմայով: «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն ասել է, որ այդ մրցույթը հնարավորություն է տալիս այլ կերպ նայել ընկերության բիզնեսին: Նրա խոսքերով, դա կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հենց այն ձեւաչափն է, որը Beeline-ը ամենակարեւորն է համարում:
Լավագույն 50 աշխատանքների հեղինակները հոկտեմբերին կմեկնեն Ծաղկաձորի Skills@Work ազգային ճամբար, իսկ ազգային փուլի հաղթողները կստանան հատուկ մրցանակներ եւ «ԱրմենՏել»-ում պրակտիկա անցնելու հնարավորություն: Ազգային փուլի լավագույն մասնակիցը 2010 թ. գարնանը Սերբիայում կներկայացնի Հայաստանը Skills@Work միջազգային մրցաշարում:
Մրցույթը տեւելու է մինչեւ 2009թ. սեպտեմբերի 20-ը:
Վերջին խմբագրող՝ Sunun: 10.07.2009, 16:13:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ