artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Rammstein (23.03.2009)
Նոր ծարայություններ Բիլայն-ից!!!!!
Բիլայն-ը առաջարկում է նոր ծարայություններ`Երիտասարդների խումբ,Գործընկերների խումբ,Հարազատների խումբ.
Հարազատների խումբ ծառայությունը ակտիվացնելու համար 0674 համարին ուղարկեք 0674091231 տեքստը.Համար ավելացնելու համար հավաքեք *123*1*համար#
Երիտասարդների խումբ ծառայությունը ակտիվացնելու համար 0674 համարին ուղարկեք 0674091241 տեքստը.Համար ավելացնելու համար հավաքեք *124*1*համար#
Գործընկերների խումբ ծառայությունը ակտիվացնելու համար 0674 համարին ուղարկեք 0674091251 տեքստը.Համար ավելացնելու համար հավաքեք *125*1*համար#
Պ.Ս. որքանով ես գիտեմ,ծառայությունները աշխատում են միայն ընկերներ սակագնային փատետի վրա.
Слова, которые рождаются в сердце, доходят до сердца, а те, что рождаются на языке, не идут дальше ушей.
Rammstein (23.03.2009)
Beeline-ն ուրախ է տեղեկացնել, որ 01.04.2009թ.–ից բացվել է ՄՄՍ հաղորդագրությունների փոխանակումը Beeeline և Vivacel MTS Օպերատորների միջև. Մեկ MMS=55 դրամ ներառյալ ԱԱՀ մուտքային ՄՄՍ=0 դրամ!
ԵՐԵՒԱՆ, 1 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական «ԱրմենՏել» (ապրանքանիշը՝ Beeline) հեռահաղորդակցական ընկերության գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը հրաժարական է տվել, հայտնեց «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեգլոյանը։
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն «Վիմպելկոմ» (Beeline ապրանքանիշ) ընկերության դուստր ձեռնարկությունն է։ 2007թ. ապրիլից «ԱրմենՏելի» 100% բաժնետոմսերի սեփականատերը ռուսական «Վիմպելկոմ» ընկերությունն է։ Վելիչկովն իր պարտականություններին անցել էր 2008թ. մայիսի 19-ին:
«Նեյչո Վելիչկովը 2009 թ.-ի ապրիլի 2-ից «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը թողնելու որոշումն ընդունել է՝ ելնելով ընտանեկան հանգամանքներից»,- չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ասաց Բեգլոյանը։
Բեգլոյանը հայտնեց նաև, որ մինչև «ԱրմենՏելի» նոր գլխավոր տնօրենի նշանակումը նրա պարտականությունները ժամանակավորապես կկատարի ընկերության ֆինանսական տնօրեն Կարեն Շահնազարյանը։
«Նեյչո Վելիչկովի ղեկավարությամբ ընկերությունը մեծ քայլ է արել այն ուղղությամբ, որպեսզի Հայաստանի թիվ մեկ ինտեգրված օպերատորը դառնա, երրորդ սերնդի ցանց է թողարկել և ֆիքսված ու բջջային կապի ցանցերի տեխնոլոգիական կոնվերգենցիա ներդրել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ չնայած դժվարին տնտեսական իրավիճակին՝ «ԱրմենՏել» ընկերությանը հաջողվել է գործարքների շահութաբերությունը պահպանել բարձր մակարդակի վրա:
Աղբյուր` newsarmenia.ru
"ԱրմենՏել" ընկերությունից տեղեկացրել են, որ հրաժարականը պայմանավորված է ընտանեկան հանգամանքներով: Գլխավոր տնօրենի պաշտոնը ժամանակավոր զբաղեցնելու է ընկերության ֆինանսական տնօրեն Կարեն Շահնազարյանը:
Աղբյուր` ԵրկիրՄեդիա
ՀԱՃԱ՛Խ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ ՍԻՐԵԼԻՆԵՐԻՆ:
15 ապրիլ 2009
Օրվա ընթացքում մեզանից յուրաքանչյուրը կատարում է բազմաթիվ զանգեր` հիմնականում երեք ուղղություններով: Լինել կապի մեջ նրանց հետ, ովքեր մեզ համար կարևոր են և անհրաժեշտ: Այժմ դա ավելի հեշտ է:
Ստեղծեք «Սիրված» հեռախոսահամարների խումբ Beeline բջջային ցանցում և շփվեք նրանց հետ` վճարելով մեկ րոպեի համար ընդամենը 4 դրամ: Հետվճարային համակարգի բաժանորդները կարող են միացնել մինչև 3, իսկ կանխավճարային համակարգի բաժանորդները` մինչև 2 “սիրելի” հեռախոսահամար:
Ծառայությանը միանալ կարող եք միայն մինչև մայիսի 17-ը: «Սիրելի համարներ» ծառայությունը տրամադրվում է ավտոմատ կերպով բոլոր հասանելի հետվճարային և կանխավճարային համակարգի սակագնային փաթեթների* բաժանորդներին` առանց միացման և բաժանորդային վարձի:
Տեղեկացնում ենք, որ 2009թ. ապրիլի 27-ից նախկինում հասանելի «Սիրելի համար 1», «Սիրելի համար 3», «Սիրելի համար 5» ծառայությունները կանջատվեն:
Զանգերը տարիֆիկացվում են ըստ վայրկյանների` սկսած 1-ին վայրկյանից:
Ռոումինգ զանգերի դեպքում «Սիրելի համարներ» ծառայությունը չի տրամադրվում:
Ծառայությունը տրամադրվում է միայն ֆիզիկական անձանց:
*- «Ազատ Շփում» սակագնային փաթեթում ծառայությունը չի գործում:
Աղբյուր` Beeline.am
Սիրելի համարներ
“Սիրելի համարներ” նոր ծառայությունից կարող են օգտվել ֆիզիկական անձ հանդիսացող կանխավճարային և հետվճարային բաժանորդները:
Դուք կկարողանաք ավելի շատ շփվել Ձեզ համար թանկ մարդու հետ` չմտածելով այն մասին, թե որքան է տևում խոսակցությունը, եթե «սիրելի» դարձնեք համարը, որին առավել հաճախ եք զանգահարում:
Հետվճարային համակարգի բաժանորդները կարող են միացնել մինչև 3 իսկ, կանխավճարային համակարգի բաժանորդները` մինչև 2 սիրելի համար Beeline բջջային ցանցում:*
Ի՞նչ արժե
Միացման արժեքը - 0 դրամ
Բաժանորդային վճար (օրական)** - 0 դրամ
«Սիրելի» համարի փոփոխում (յուրաքանչյուր փոփոխման համար)*** - 150 դրամ
Ելքային զանգեր «սիրելի» համարներին - 4 դրամ/րոպե
Ինչպե՞ս ընտրել «Սիրելի» համար
Ձեր ընտրած հեռախոսահամարով հաղորդագրություն ուղարկեք 0674 համարին****, այն պետք է լինի 9-անիշ ֆորմատով:
Հաղորդագրության տեքստը պետք է ունենա այսպիսի տեսք՝
FN N1 N2 N3
որտեղ N1..N3-ը Ձեր կողմից ընտրված հեռախոսահամարներն են` 9-անիշ ֆորմատով (091XXXXXX, 099XXXXXX ):
Եթե համարները մի քանիսն են, ապա դրանք, միջակայքերով անջատելով, նշեք մեկ SMS հաղորդագրության մեջ: Որոշ ժամանակ անց Դուք կստանաք SMS ծանուցում այն մասին, որ Ձեր պահանջը կատարված է:
Օրինակ`
Դուք միացրել եք երեք հեռախոսահամար և ուզում եք դարձնել «Սիրելի» (091) xxx-xxx, (091) yyy-yyy և (099) zzz-zzz համարները:
SMS-հաղորդագրության տեքստը պետք է լինի հետևյալը`
FN 091xxxxxx 091yyyyyy 099zzzzzz
Ինչպե՞ս փոփոխել «Սիրելի» համարները
Դուք կարող եք փոփոխել«սիրելի» համարների ցանկը երբ կամենաք:
Պարզապես SMS հաղորդագրություն ուղարկեք 0674 համարին` նշելով Ձեր բոլոր «սիրելի» համարները:
Օրինակ`
Ձեզ մոտ միացված են հետևյալ 3 «սիրելի» համարները՝
(091) xxx-xxx, (091) yyy-yyy և (099) zzz-zzz:
Հարկավոր է փոխարինել (091) xxx-xxx համարը (091) aaa-aaa համարով:
SMS-հաղորդագրության տեքստը պետք է լինի հետևյալը`
FN 091aaaaaa 091yyyyyy 099zzzzzz
«Սիրելի» համարների դիտարկում
Այն մասին, թե ո՞ր համարներն են Ձեր կողմից ընտրված որպես «սիրելի», Դուք կարող եք տեղեկանալ նշված եղանակներից որևէ մեկով.
• հավաքելով 0674089
• ուղարկելով 089 կամ LIST տեքստով SMS հաղորդագրություն 0674 համարին
• կամ հավաքելով *110*089# հրահանգը:
«Սիրելի համարներ» ծառայության անջատումը և վերամիացումը հնարավոր է միայն Հաճախորդների սպասարկման ծառայության օպերատորի կամ Վաճառքի սպասարկման գրասենյակի աշխատակցի միջոցով:
Գները ներկայացված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ: Տարիֆիկացումն ըստ վայրկյանների` սկսած 1-ին վայրկյանից:
* Ռոումինգի և միջազգային զանգերի դեպքում «Սիրելի համարներ» ծառայությունը չի տրամադրվում:
** «Սիրելի համարներ» ծառայությունը նախատեսված է պայմանագրային (բացի «Բազիսային 2», «Բազիսային 3» ՍՓ-ներից) և կանխավճարային (բացի “Ազատ շփում” ՍՓ) համակարգերի բոլոր ՍՓ բաժանորդ հանդիսացող ֆիզիկական անձանց համար:
*** Սիրելի համարի յուրաքանչյուր փոփոխության համար միանվագ գանձվում է 150 դրամ (ներառյալ ԱԱՀ):
****SMS-ի ուղարկումը 0674 համարին անվճար է:
Աթեիստ (15.04.2009)
Այժմ մենք աշխատում ենք նաև հանգստյան օրերին:
20 ապրիլ 2009
Հարգելի բաժանորդներ,
Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ ապրիլի 1-ից «Beeline» վաճառքի և սպասարկման գրասենյակները աշխատում են նաև հանգստյան օրերին:
Երևան քաղաքի գրասենյակների աշխատաժամերն են `
շաբաթ 09.00-18.00
կիրակի 12.00 – 18.00
Մարզերի գրասենյակների աշխատաժամերն են `
շաբաթ 09.00-14.00
կիրակի 09.00 – 14.00
Այցելե՛ք, երբ Ձեզ հարմար է:
Աղբյուր՝ Beeline.am
ԱրմենՏելը” գրանցել է 500.000-րդ տեսազանգը 3G ցանցում //21.04.2009
Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ընկերությունը (Beeline ապրանքանիշ) գրանցել է 500.000-րդ տեսազանգը իր 3G ցանցում:
Ինչպես այսօր Երեւանում կայացած մամլո աուլիսում ասել է “ԱրմենՏելի” վաճառքների գծով տնօրեն Գենադի Կալգաշկինը, 3G ցանցի առեւտրային շահագործման 8 ամիսների ընթացքում բաժանորդների կողմից կատարվել է ավելի քան 2 մլն զանգ: Այդ ընթացքում “ԱրմենՏելի” call-կենտրոնի մասնագետները սպասարկել են ավելի քան 20 հազար զանգ` բջջային հեռախոսներում 3G ցանցի կարգավորումների մասին խորհրդատվությունների վերաբերյալ:
Գենադի Կալգաշկինն այսօր Nokia N82 բջջային հեռախոս է հանձնել Երեւանի 37-ամյա բնակիչ Արմեն Գրիգորյանին, ով կատարել է հոբելյանական տեսազանգը:
itel.am
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՄՏԱԴԻՐ Է ԻՋԵՑՆԵԼ GPRS-Ի ԵՎ WAP-Ի ՍԱԿԱԳՆԵՐԸ
«ԱրմենՏել» հեռահաղորդակցական ընկերությունը մտադիր է նվազեցնել GPRS և wap ծառայությունների սակագները: Այսօրվա ասուլիսում հայտարարեց ընկերության Վաճառքի տնօրեն Գենադի Կալգաշկինը: «Մենք նախատեսում ենք այս ծառայությունները դարձնել առավել հասանելի ու հարմարավետ, և մեր բաժանորդներին հնարավորություն տալ առավել ակտիվորեն օգտվել ինտերնետից` բջջային կապի միջոցով»,-ասաց նա:
Նա հայտնեց, որ այսօրվա դրությամբ, արդեն 18 շրջաններում հնարավորություն է ստեղծված ինտերնետին միանալ ADSL-ի միջոցով: Վաճառքի տնօրենի խոսքերով, այսօր հենց շրջաններում է գրանցվում միացումների մեծ թիվ:
500 ՀԱԶԱՐԵՐՈՐԴԸ ՍՏԱՑԱՎ ՄՐՑԱՆԱԿ
«ԱրմենՏել» ընկերությունն այսօր տոնեց 500.000-րդ տեսազանգի կատարումը Beeline բջջային ցանցում` 3G ցանցի (UMTS/HSPA տեխնոլոգիա) գործարկման սկզբից: Հոբելյանական տեսազանգ կատարած բաժանորդը Երևանի բնակիչ 37-ամյա Արմեն Գրիգորյանն է:
«Այս օրը նշանակալից է մեր ընկերության համար. մեր բջջային ցանցում կատարվել է 500.000-րդ տեսազանգը, և մենք ցանկանում ենք մեր ուրախությունը կիսել ձեզ` մեր բարեկամների հետ, և ձեր միջոցով նաև մեր սիրելի բաժանորդների հետ»,-հայտարարեց «ԱրմենՏել»-ի Վաճառքի տնօրեն Գենադի Կալգաշկինը` հանձնելով Արմեն Գրիգորյանին Nokia N82 բջջային հեռախոս:
Հաճախորդների սպասարկման ծառայության ղեկավար Բուրաստան Մովսիսյանը նշեց, որ թեպետ 3G հնարավորությամբ հեռախոսներից օգտվողների թիվը այդքան էլ մեծ չէ, 3G տեխնոլոգիաները մեծ հետաքրքրություն են առաջացնում: «Այն պահից, երբ մենք գործարկեցինք Beeline 3G ցանցը, մեր կենտրոնը ստացել է բազմաթիվ զանգեր 3G-ի վերաբերյալ: Նոր ծառայություններով հատկապես շատ է հետաքրքրվում երիտասարդությունը», - ասաց նա:
Երրորդ սերնդի (3G) բջջային ցանցը Հայաստանում առաջին անգամ գործարկվել է 2008 թ. հունիսի 18-ին «ԱրմենՏել» ընկերության կողմից: Ցանցը կոմերցիոն շահագործման է հանձնվել նույն թվականի սեպտեմբերին: Այս ընթացքում ցանցում կատարվել է ավելի քան 2 միլիոն հեռախոսազանգ, այդ թվում` 500.000 տեսազանգ: Ընկերությունը մտադիր է ընդլայնել այս ծառայության աշխարհագրությունը:
«3G» եզրը միավորում է մի քանի շարժական կապի ստանդարտներ, որոնք ունեն որոշակի յուրահատկություններ: Դրանցից ամենահիմնականը տվյալների փոխանցման բարձր արագությունն է:
Աղբյուր` Panorama.am
ԱյՖոն-ով ՍՄՍ գրելիս, տեկստից առաջ ինչ պետք է գրել, որպեսզի հաղորդագրություն վերադառնա ՍՄՍ-ի տեղ հասնելու մասի՞ն
Մոդերատորական. Անիմաստ գրառումը ջնջվել է:
Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 24.04.2009, 21:32: Պատճառ: Անիմաստ, մեծատառերով գրառում:
Փորձեմ մանրամասնել, չնայած իմ հարցի պատասխանը իմացողները դրա կարիքը չեն ունենա:
Ամբողջ խնդիրը նրանում է, որ այՖոն հեռախոսների վրա չկա այդ օպցիան անջատել միացնելու հնարավորություն: Այդ իսկ պատջառով հարկավոր է հաղորդագրությունից առաջ որոշակի սիմվոլ հավաքել: Տարբեր երկրների օպերատորների մոտ այդ սիմվոլը տարբերվում է: Օրինակ T-Mobile-ի մոտ այն *T# է, Մեգաֆոն-ի մոտ կետիկ (.), Բիլայն Մոսկվա-ի մոտ բացականչական նշան (!) և այլն:
ՀԳ. Մոդերատորների օպերատիվ աշխատանքը գովելի է![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ