User Tag List

Նայել հարցման արդյունքները: Մասնակցելու՞ ես մարտի 1-ի հանրահավաքին

Քվեարկողներ
99. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    46 46.46%
  • Ոչ

    47 47.47%
  • Չգիտեմ

    6 6.06%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1797 հատից

Թեմա: Հանրահավաք և երթ մարտի 1-ին

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մարդուկ, այն ինչ անում է ՀԱԿ-ը, նույնիսկ քո նման քաղաքական կույրերն են ունակ տեսնելու, եթե միայն կամենան:
    Այո ես տեսնում եմ ինչ է անում ՀԱԿ-ը ունենալով այդքան ռեսուրսներ ու այդքան վստահություն հասարակության լայն շերտերի համար:

    [B]Նա չեզոքացնում է ժողովրդի էներգիան ահա թե ինչ է անում նա: [/B ]Եվ դա դավաճանության հավասար բան է:

    1. Էլեկտրականությունը դարձավ 30 դրամ ՀԱԿ-ը ոչինչ չարեց
    2. Տաքսիստները միտինգ էին անում ՀԱԿ-ը արձակուրդ էր
    3. Երկրում ընթանում է փոքր ու միջին բիզնեսի սպանդ ՀԱԿ-ը ընդամենը արձանագրում է փաստը որը կարող է անել ամեն անցող մարդ
    4. Երկրի պարտքը մեծացավ 2 անգամ ՀԱԿ- չկա ու չկա.
    5. Երկրում բացահայտ քարոզվում է գողական արժեհամակարգ, ՀԱԿ-ին այդ բոլորը չի հետաքրքրում.... երևի ԼՏՊ-ն կարծում է թե մարդիկ որ մի լավ ընկղմվեն հայկական եթերի կեղտաջրերի մեջ հանկարծ նրանց մոտ գիտակցության պայծառացում կլինի
    6. Երկրի իշխանությունները բացահայտ պարտվողական քաղաքականություն են վարում բոլոր արտաքին ճակատներում իսկ ՀԱԿ-ը ելնում ասում է ժողովուրդ եկեք չխանգարենք


    Կարամ թվարկեմ էլի շատ երկար ու ես իրավունք ունեմ պահանջատեր լինելու:
    Եվ դուք իրավունք չունեք ինձ այդ իրավունքից զրկելու կամ կասկածի տակ դնելու իմ իրավունքները:

    Որովհետև ՀԱԿ-ը հսկայական ռեսուրսներ ունեցող կազմակերպություն է որը հայտ է ներկայացրել փրկելու մի ամբողջ ժողովուրդ:

    Իսկ ես մի անհատ եմ: Ես նման հայտ դեռ չեմ ներկայացրել, ես զբաղված եմ ինձ ու իմ մերձակա շրջապատին, նաև ինչքան որ հնարավոր է հայության լայն շերտերին օգնելով ու տեղեկություններ տալով որովհետև գիտեմ որ և՜ ՀԱԿ-ը և՜ այս իշխանությունները ՍՆԱՆԿ են ու տանում են բոլորիս կործանման:
    Քանի դեռ ես չեմ տեսնի ռեալ քայլեր ապա հակառակին չեմ հավատա:

    Դրա համար էլ ես այստեղ մարդկանց մոտ կասկած եմ սերմանում ՀԱԿ-ի նկատմամբ որպեսզի ավելի շատ մարդիկ զգոն լինեն ու չդառնան հերթական զոհասեղանի մատաղացու: Մի անգամ ազգովի դարձանք 1915-ին :

    Այն ուղղությամբ որ տանում է ԼՏՊ-ն իր քարոզները շատ են սկսում նմանվել էն տերտերական մի երեսին խփում ես մյուսը դեմ տուր: Դա ոչ մի տեղ չի տանի:

    Չարին չդիմադրելով երբեք չես հաղթի:
    Չարին չպետք է հակազդել, չարին ուղղակի չպետք է զիջել ու չմոռանալ:
    Իսկ ամբողջ այս լևոնական շարժումը մտնում է փոխզիջումային փուլ: Դուք արդեն մոռացել եք թե ինչքան բաներից եք հրաժարվել: Անցյալ տարի էս վախտ չէիք ընդունում ընտրության արդյունքները իսկ հիմա ով է հիշում դրա մասի՞ն:

    Դասական հայկական պեռմանենտ նահանջ: Այդպես զիջեցինք Արևմտյան Հայաստանը ու հիմա ուզում ենք մոռանանք, զիջեցինք Նախիջևանը ու հիմա մոռացանք, մեզ գալիս մորթում են գնդակահարում են, սկզբից բորբոքվում ենք կատաղում հետո մի քանի տարի հետո համակերպվում.. եվ այդպես շարունակ: Դրա համար այս օրի ենք:

    Ու ԼՏՊ-ն տանում է այդ զանգվածին նույն հին դասական հայկական ուղով..... մոռանալ, ներել, նստել թախտին սպասել գիտակցության փոփոխությանը, ու անվերջ խոսալ խոսալ խոսալ ու զիջել...
    Վերջին խմբագրող՝ Marduk: 07.03.2009, 19:24:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պյուրե ու հանրահավաք
    Հեղինակ՝ Յակուձա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 12.05.2014, 03:01
  2. Համապետական հանրահավաք մայիսի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 06.05.2009, 01:58
  3. Հանրահավաք Օգոստոսի 1-ին
    Հեղինակ՝ Kuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 133
    Վերջինը: 07.08.2008, 18:17
  4. Հանրահավաք Հուլիսի 4-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 198
    Վերջինը: 05.07.2008, 23:56
  5. Հանրահավաք հունիսի 20-ին
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 200
    Վերջինը: 26.06.2008, 17:29

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •