Ես ընդամենը ցանկանում էի ցույց տալ, որ իրականում այդ անձերի դեմ չես ելել, այլ ամբողջ աշխարհի, ընդամենը ուզում ես շառից-փորձանքից հեռու լինես: «Ախպեր, ես կապ չունեմ, ես չեմ մասնակցել, դուք եք ընտրել, դուք էլ տակից դուրս եկեք» տարբերակով: Սա չափազանց ծայրահեղական ու չափազանց վատ, սխալ, կործանարար տարբերակ է: Ինչքան շատ լինեն քո նման մտածողները ու քիչ որոշակի կողմնորոշում որդեգրածները, էնքան շուտ երկիրը կգլորվի անդունդը: Անշուշտ մեկ-երկու նման մտածողությամբ մարդկանց գոյությունը կործանարար չէ, բայց այնուամենայնիվ վատ է:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չուկ ջան լավ ա, վատ ա, հիմա էդ ա, ես հո դեպուտատների պես չեմ խաբելու՝ ձև տամ, յանիմ ես են չեմ, ինչ որ կամ:
Ինչ մտածում եմ, են էլ ասում եմ:
Համ էլ եթե իմ նման մադիկ չլինեն, քո նմաններն էլ չեն լինի: Բա ո՞վ պիտի ինձ քարոզի, ոտի հանի, փաստեր ցույց տա: Ես կարծիք ունեմ, բայց ուրիշների կարծիքն էլ եմ լսում: Բայց սաղ հարցն են ա, որ որոշ մարդիկ մեր անտարբերության մեջ թշնամություն են տենում, ու թշնամու նման են վերավերվում:
Լուրջ եմ ասում, էսքան ժամանակ մենակ նորմալ հարց ու պատասխանի, նորմալ զրույցի շնորհիվ կարծիքս 180 աստիճան փոխվել ա ընդիմության վերաբերյալ: Երբ բոլորը սկսեն իրար հասկանալ, են ժամանակ բոլորը մի ջրաղացի ջուր կլցնեն: Համոզված եղի, մյուս անգամ ժողովրդի պոռթկում որ լինի, ինձ շատ մեծ հավանականությամբ կողքդ կտեսնես, բայց իմ նման շատերին՝ ոչ: Որովհետև իրար հետ լեզու չեն գտնում:
էսպես չի մնա
Բիձա (21.07.2009)
Թշնամություն չեմ տեսնում, մեծ վտանգ տեսնում եմ:
Ու վստահ եմ, որ դու էն մարդկանցից չես, որ ասածներիցս կնեղանաս, որտև ես էլ եմ սիրում մտածածս ասել:
Հարց. ինչու՞ ես պետք է քեզ քարոզեմ, իսկ դու մտափոխվելու ցանկություն չունենաս, այնուամենայնիվ որոշես գլուխդ շառից-փորձանքից հեռու ապրել: Ի՞նչ է, ժամանակի ավելցու՞կ ունեմ: Ի՞նչ է, պետք է երկրի վիճակով ավելի շահագրգռված լինեմ, քան դու՞:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Դու տենց մարդ էս, ես էլ սենց… Մեկը երկրի վիճակի մասին ա մտածում, մյուսը՝ թքած ունի , ինքն իր մասին ա մտածում: Մեկը բնության մասին ա մտածում, մյուսը աղտոտում ա: Մարդիկ տարբեր են: Դրա համար էլ մեկին շատ ա բաժին ընկնում, մյուսին՝ քիչ, մեկի խիղճը մաքուր ա մյուսինը՝ոչ, մեկը անկեղծ ա, մյուսը՝ կեղծավոր:
Դու տենում ես, ես չեմ տեսնում, դու կարաս ինձ ցույց տաս, դու մտահոգվում ես, ես՝ չէ, դու կարաս ինձ շահագռգռես և այլն, նույնն էլ հակառակը կարա լինի ուրիշ առումով: Բա ինչի՞ են միավորման կոչերն ու քարոզարշավները, ցույցերը, միտինգները, որ մարդկանց ուշադրությունը բևեռեն մի բանի վրա, որիը չեն նկատում:
էսպես չի մնա
Բիձա (21.07.2009)
Թեմայի շուրջ։
ԱԶԳԱՅԻՆԻ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆԻ ԻԴԵՆՏԻՖԻԿԱՑԻԱ
Քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունը ապահովելը պետության թիվ մեկ պարտավորությունն է։ Պետությունը հենց այսպիսով է իմաստ ստանում սեփական քաղաքացիների համար, երբ նրանք այն դիտում են որպես սեփական անվտանգության եւ բարեկեցության ապահովման ամենահարմար գործիք, ամենահարմար տարբերակ։ Երբեմն փորձ է արվում որոշ հակադրություն դնել պետական այս գործառույթի ազգային եւ քաղաքացիական ընկալումների միջեւ։ Սրա իմաստն այն է, որ օրինակ` Հայաստանի Հանրապետությունը հայ ազգի, հայ ժողովրդի լինելիության գրավականն է, եւ այն պետք է ապահովի հայ ազգի անվտանգությունն ու բարեկեցությունը` ընդհանուր առմամբ։ Եւ այս համատեքստում կարծիք է արտահայտվում, թե էական չէ` որքանով է պետությունը ապահովում առանձին քաղաքացու անվտանգությունն ու բարեկեցությունը, էականն այն է, որ այն ապահովի ազգի եւ ժողովրդի լինելիությունը` ընդհանուր առմամբ։ Պետական գործառույթի տրոհումը` ազգայինը քաղաքացիականից տարբերակելու եղանակով, ըստ էության արհեստական է եւ նպատակ ունի արդարացնել բռնապետության, ապօրինությունների, օլիգարխիայի, ամենաթողության գոյությունը։ Բայց առավել կարեւոր է այն, որ այս փիլիսոփայությունը ուղղակի կործանարար է պետության եւ ժողովրդի, ազգային պետության համար։ Ի վերջո, պետության ուժեղությունը կախված է մի պարզ գործոնից. որքանով է որեւէ երկրի քաղաքացի երկրում հաստատված կարգը համարում իրենը, որքանով է այդ կարգը հարազատ ու ձեռնտու համարում իր համար։ Պետականության ազգային եւ քաղաքացիական ընկալման տարբերակումը, մեծ հաշվով, նորություն չէ հայ ժողովրդի համար։ Հետաքրքիր փաստ. օտարերկրյա պատմագիտության մեջ Հայաստանի օկուպացիան եւ պետականության անկումները մի շարք դեպքերում ներկայացվում են որպես ազատագրական` հայ ժողովրդի համար։ Այսինքն` օտարները եկել եւ թեթեւացրել են հայ ժողովրդի հալածանքները, որոնք նա կրել է սեփական իշխաններից։ Ամեն դեպքում` հանրահայտ է, որ օտարամոլությունը միշտ էլ զգալի տեղ է ունեցել հայ ժողովրդի գիտակցության մեջ, եւ շատ հաճախ այն հատել է դավաճանության սահմանագիծը։ Եթե մի պահ վերանանք այս երեւույթի դավաճան-հայրենասեր հարթությունից եւ փորձենք հասկանալ խնդրի հոգեբանական, պատճառահետեւանքային կողմը, պիտի արձանագրենք, որ սրա խորքային դրդիչը այն է, որ Հայաստանը շատ հաճախ, բառիս իսկական իմաստով, հայրենիք չի եղել շարքային մարդու համար, իսկ շարքային մարդն էլ քաղաքացի չի եղել, այլ միայն` հպատակ։
Իսկ հպատակի համար, մեծ հաշվով, էական էլ չէ, թե նա ում հպատակն է, մանավանդ` եթե տեղացի իշխանները այնքան են լկտիացել, որ օտարները դառնում են ավելի սիրելի։ Ու եթե այս երեւույթը ֆեոդալիզմի ժամանակներում ինչ-որ տեղ հասկանալի եւ ընկալելի կարող է լինել, 21-րդ դարում կործանման, անխուսափելի կործանման ճանապարհ է, մանավանդ` գաղթի նկատմամբ գենետիկ հակում ունեցող հայ ժողովրդի պարագայում, մանավանդ` մի դարաշրջանում, երբ սկսում են նույնանալ «ազգություն» եւ «քաղաքացիություն» տերմինները։ Իսկ այս իրավիճակը ենթադրում է, որ Հայաստանը պետք է դառնա այնպիսի երկիր, որ մագնիսի նման ձգի իր քաղաքացիներին, հայերին` ընդհանրապես։ Հակառակ դեպքում` ոչինչ չի ստացվելու, մենք կորցնելու ենք պետությունը։ Հայաստանի ստրատեգիական խնդիրը առաջիկա 20 տարում բնակչության թվի եռապատկումն է, նպատակ, որ հնարավոր է լուծել միայն զանգվածային ներգաղթի միջոցով։ Բայց այս խնդիրը երբեք չի լուծվի հայրենասիրական ճոռոմաբանության միջոցով, ինչը արդեն եղկելի է դարձել` մաշվածության պատճառով։
Հայրենասիրական ճառաբանությունները Սերժի, Մկի, մկնիկների կատարմամբ հնչում են որպես հիմարաբանություն, որովհետեւ չի կարող հայրենիք ընկալվել այն տարածքը, որտեղ սպանում, նվաստացնում, հարստահարում, հալածում են սեփական քաղաքացիներին։ Եւ Հայաստանը հայրենիք կդառնա միայն այն պարագայում, եթե յուրաքանչյուր քաղաքացի վստահ լինի, որ ինքը մյուսների հետ հավասարաբար պաշտպանված է օրենքով եւ պատասխանատու է օրենքի առաջ։ Սրանից դուրս ցանկացած հայրենասիրական ճառ նույնքան է վստահելի, որքան գնչուի երդումները` մաքուր ձեռքերի մասին։ Այնուամենայնիվ, երբ փորձում ենք ուսումնասիրել, թե ինչ է իրենից ներկայացնում Հայաստանի քաղաքացիների անհատական անվտանգության արդի համակարգը, շատ հետաքրքիր պատկերի առաջ ենք կանգնում։ Դե յուրե, Հայաստանի անհատ քաղաքացու պաշտպանվածության հարցը պետք է լուծվի նրա, այսինքն` այդ քաղաքացու եւ օրենքի ունեցած հարաբերություններով։ Այսինքն` եթե մարդը օրենք չի խախտել, պետք է պաշտպանված լինի աներկբա, երբ օրենք է խախտել, պետք է պատասխանատվության կանչվի` աներկբա։ Սա` դե յուրե, այսինքն` այսպես նախատեսված է մեր օրենսդրությամբ։ Ասել է թե` պաշտպանված լինելու համար մարդուն հարկավոր է ունենալ միայն մեկ կարգավիճակ` օրինապահ քաղաքացու։ Իրականությունը, սակայն, բոլորովին այլ է, եւ օրինապահ քաղաքացի բառակապակցությունը հայաստանյան իրականության մեջ փուչ արտահայտություն է, դատարկ տեղ, ոչինչ չնշանակող կարգավիճակ։ Մարդու պաշտպանվածության մակարդակը Հայաստանում որոշվում է ոչ թե ըստ նրա, թե նա ինչ հարաբերությունների մեջ է օրենքի հետ, այլ թե ինչ հարաբերությունների մեջ է իշխանաօլիգարխիկ համակարգի եւ նրա առանձին ներկայացուցիչների հետ։ «Օրինապահ քաղաքացի» արտահայտությունը զրո է, ոչինչ։ Մինչդեռ «Դոդի ախրաննիկ» բառակապակցությունը բոլորովին ուրիշ իմաստ է ստանում։ Սա նշանակում է, որ այդ կարգավիճակը կրող մարդը դուրս է երկրի օրենսդրության հասանելիության գոտուց։ Նույն կերպ` «Նեմեցի մորքուրի տղա», նույն կերպ եւ` «Սաշիկի տղա», «Միշիկի ընգեր», «Աղվանի մասաժիստ», «Մկի մազերի շիթիլ դնող», «Լֆիկի ջահել»։
Այսինքն` վերլուծելով Հայաստանի քաղաքացու անհատական անվտանգության համակարգը, կարող ենք ասել, որ մարդը իրեն պաշտպանված է զգում ոչ թե օրենքի, այլ Սերժիկի, Մկի, Դոդի, Լֆիկի, Միշիկի հետ իր ունեցած հարաբերությունների համատեքստում։ Եթե պրոբլեմ չունես Սերժիկի հետ, պրոբլեմ չունես նաեւ օրենքի հետ։ Եթե պրոբլեմ ունես Սերժիկի հետ, պրոբլեմ ունես օրենքի հետ էլ, կյանքի հետ էլ, հայրենիքի հետ էլ, ազգի հետ էլ։ Սա է իրականությունը, եւ այս իրականությունն է, որ Հայաստան անունը անպատեհ է դարձնում մեր երկրի համար։ Ավելի հարմար է Մկստան տարբերակը, կամ` Միշիկաբադ, Դոդլանդիա… Ընտրեք` յուրաքանչյուրդ ձեր ճաշակով։ Եւ ահա, քաղաքական թիվ մեկ խնդիրը, որ այսօր առկա է երկրում, հետեւյալն է. այնպես անել, որ «օրինապահ քաղաքացի» բառակապակցությունը ոչ միայն ինչ-որ բան նշանակի, այլեւ վեր լինի ամեն ինչից։ Եթե մարդը օրինապահ քաղաքացի է, էական չլինի, թե նա ինչ հարաբերություններ ունի Մկի հետ, եւ Մկի հետ նրա ունեցած հարաբերությունները չխանգարեն օրենքի հետ ունեցած նրա հարաբերություններին` ինչպես իրավունքների, այնպես էլ պարտավորությունների իմաստով։
Նիկոլ Փաշինյան
Si vis pacem, para bellum
Վազգ ջան, սովորաբար այդ կոչերը չեն ազդում քո տիպի մարդկանց վրա, այլ ազդում են հույսի շող տեսնողների, պայքարել ցանկացողների, ինչպես նաև այլ ճամբարներում գտնվողների վրա: Իսկ դու ասում ես. «Չէ, հա էլ սենց ա լինելու, դրա համար ես, իմ գործը, իմ տունը, իմ ընտանիքը...»: Էդ իմ գործը, իմ տունը, իմ ընտանքը իմ ու մյուսների համար էլ կա, էդ ա ամբողջ խնդիրը: Ու ես հստակ հասկանում եմ, որ քո նման մտածողներն էլ պետք է լինեն: Միաժամանակ այդ մտածելակերպը, իսկ ավելի ճիշտ դրա հնարավոր տարածումը ու ավելի շատերին համակումը համարում եմ խիստ վտանգավոր, ոչ ճիշտ, միանաշանակ սխալ: Անցել ա էդ անտարբերության ժամանակաշրջանը: Կներես, բայց տենց անտարբեր եղավ ժողովուրդը որ էս էնիքի մեջ ընկանք: Եկել ա հստակ կողմնորոշվելու ու հստակ կողմնորոշում ցուցաբերելու ժամանակը: Ձեռները ծալած տանը նստելու արդյունքում էսօր էս օրի ենք: Երեկվա սխալն էսօր չկրկնենք...
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
իմիջայլոց.
ո՞ր կոտորածն էր իր որակով (ոչ թե քանակով) ավելի սարսափելի.
մարտի 1 ի .թէ ապրիլի 24 ի։
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Այս պահին թեմայում են 11 հոգի. (0 անդամ և 11 հյուր)
Էջանիշներ