User Tag List

Էջ 44 979-ից ԱռաջինԱռաջին ... 344041424344454647485494144544 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 646 համարից մինչև 660 համարի արդյունքները՝ ընդհանուր 14678 հատից

Թեմա: Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

  1. #646
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Լ.յ.ո.վ.-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկօ բացի Ռուսաստանից մնացածը խելքին մոտ էր:
    Ինձ չի թվում, որ Ռուսաստանը էդքան քիչա ծախսում, 62 միլիարդն էլ ա քիչ: Էդ փողերով դժվար "Յաստրիբ" սարքես:
    չէ Ռուսաստանին մի գերագնահատի, իրա բյուջեն թույլ չի տալիս ռայմս 60 մլրդ ծախսի, խելքին մոտ թիվա:

    Հյակօ, ԱՄՆ ռազմական բյուջեն 700մլրդ. ուռճացվածա, 507 մլրդ.ը պաշտոնականա:

  2. #647
    Պատվավոր անդամ Ahik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Գրառումներ
    797
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    700մլրդ-ն է իրականում, Վեստիով էլ են ասել.
    Ժող ջան կենտրոնի ընտրություններից լուր ունե՞ք

  3. #648
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    չէ Ռուսաստանին մի գերագնահատի, իրա բյուջեն թույլ չի տալիս ռայմս 60 մլրդ ծախսի, խելքին մոտ թիվա:

    Հյակօ, ԱՄՆ ռազմական բյուջեն 700մլրդ. ուռճացվածա, 507 մլրդ.ը պաշտոնականա:
    Գումարած՝ $189 միլիարդ անհետաձգելի ծախսերի համար Իրաքում ու Աֆղանստանում: Գումարած՝ մանր-մունր՝ հակահրթիռային պաշտպանություն Եվրոպայում և այլն:
    DIXI
    carpe noctem

  4. #649
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Գումարած՝ $189 միլիարդ անհետաձգելի ծախսերի համար Իրաքում ու Աֆղանստանում: Գումարած՝ մանր-մունր՝ հակահրթիռային պաշտպանություն Եվրոպայում և այլն:
    Հա, այդ ծախսերի համար ավել 70 մլրդ. գումար է տրամադրված, 2007 թվ. համեմատ՝ դա հիմնական բյուջեն: Իսկ ավելացումներ հնարավոր են, ինչպես վերևում էի գրել, բայց մի մոռացեք, որ ԱՄՆ բյուջեն էլ անվերջ առաձգական չի:

  5. #650
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Ahik-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող ջան կենտրոնի ընտրություններից լուր ունե՞ք
    Ավելի լավ ա չունենայինք Ստեղ նայիր:
    DIXI
    carpe noctem

  6. #651
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    չէ Ռուսաստանին մի գերագնահատի, իրա բյուջեն թույլ չի տալիս ռայմս 60 մլրդ ծախսի, խելքին մոտ թիվա:
    Չեմ գերագնահատում: Բայց դե գաղտնիք չի, որ Ռուսաստանը ամեն ինչ արելա ու անումա որ զենք արտադրելու հարցում ԱՄՆ-ից հետ չմնա` չնայած իր 'խղճուկ' տնտեսությանը (չհաշված ԳազՊրոմը )
    Վերջերս ահագին հետ ա ընկել ՌԴ-ն, բայց դե ԱՄՆ-ից 10 անգամ քիչ ռազմական բյուդջեն անհավանական եմ համարում: Էդ պաշտոնական տվյալներ են իմ կարծիքով, իրականում էնտեղ կրկնակի շատ թվեր են ֆռռում:
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  7. #652
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Լ.յ.ո.վ.-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ գերագնահատում: Բայց դե գաղտնիք չի, որ Ռուսաստանը ամեն ինչ արելա ու անումա որ զենք արտադրելու հարցում ԱՄՆ-ից հետ չմնա` չնայած իր 'խղճուկ' տնտեսությանը (չհաշված ԳազՊրոմը )
    Վերջերս ահագին հետ ա ընկել ՌԴ-ն, բայց դե ԱՄՆ-ից 10 անգամ քիչ ռազմական բյուդջեն անհավանական եմ համարում: Էդ պաշտոնական տվյալներ են իմ կարծիքով, իրականում էնտեղ կրկնակի շատ թվեր են ֆռռում:
    Հա կֆռան, որ գրվումա 21, էդ չի նշանակում, որ 21ից մի լումա ավել չի ծախսվելու, տարբեր ռազմական ծրագրեր կան, որոբնք հավելյալ ֆինանսի պահանջի դեպքում կհատկացվեն, բայց մյուս կողմից էլ առայժմ ՌԴ-ն չի կարող այնքան ծախսել, որքան ուզումա, կամ դու էս ներկայացնում

  8. #653
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Լ.յ.ո.վ.-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկօ բացի Ռուսաստանից մնացածը խելքին մոտ էր:
    Ինձ չի թվում, որ Ռուսաստանը էդքան քիչա ծախսում, 62 միլիարդն էլ ա քիչ: Էդ փողերով դժվար "Յաստրիբ" սարքես:
    Ռուսաստանը բյուջեից շատ փող չի տրամադրում բանակին, ավելի շատ բանակն ա իրա համար փող աշխատում: Կարգին զենք են ծախում, ստացված փողերով իրանց համար սարքում: ԱՄՆ-ը շատ ա ծախսում, որովհետև նոր ռազրաբոտկեքի վրա շատ ա ուշադրություն դարձնում, համ էլ ուր խելքը փչում ա պատերազմ ա շինում: Եսիմ քանի գիտնական ա պահում: Դե Չինաստանի ծախսերը կարելի ա համարյա հավասար համարել ԱՄՆ-ին, որովհետև մարդկանց վրա քիչ ա ծախսում, մենակ նյութական ծախսերն են :
    էսպես չի մնա

  9. #654
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չհասցրեցի շուտ խմբագրեմ


    Աղբյուրը
    World $1100 billion
    United States $623 billion
    China $65.0 billion
    Russia $50.0 billion
    France $45.0 billion
    United Kingdom $42.8 billion
    Japan $41.75 billion
    Germany $35.1 billion
    Italy $28.2 billion
    South Korea $21.1 billion
    Աղբյուրը http://www.globalsecurity.org

  10. #655
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    ԸՍՏ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ ՓՈԽՎԵԼ
    Սեպտեմբերի 29-ին, երբ Ազգային Ժողովի պատգամավորները հարց են ուղղել ԱԺ նախագահի թեկնածու Հովիկ Աբրահամյանին, Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր հարցի մեջ, որ վերաբերել է գլխավոր դատախազին անվստահություն հայտնելու վերաբերյալ Հովիկ Աբրահամյանի կարծիքին, հիշատակել է, որ Հայաստանում նախագահ է փոխվել:

    Պատասխանելով հարցին, Հովիկ Աբրահամյանը բավական ուշագրավ հայտարարություն է արել: “Նախ, տիկին Փոստանջյան, կուզեի արձանագրել, որ նախագահը չի փոխվել: Ուղղակի նախագահի ժամկետը ավարտվել է եւ երկու ժամկետ ինքը նախագահ է ընտրվել եւ ինքնըստինքյան, Սահմանադրության համաձայն պետք է լիներ նոր նախագահի ընտրություններ”, հայտարարել է Հովիկ Աբրահամյանը:

    Ինչ վերաբերում է դատախազին անվստահություն հայտնելուն, քանի որ նա, ըստ պատգամավորի, բազմիցս խախտել է օրենքը եւ արատավորել Հայաստանի համբավը, Հովիկ Աբրահամյանն ասել է, թե ինքը ձեռնպահ կմնար նման դատողություններ անելուց:
    Աղբյուր՝ Ա1+

    Մարդկային մտքի թռիչքն էլ պիտի սահման ունենա.. վա՛յ, կներեք, երևի պետք է մկնային ասեի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #656
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    «Առավոտ» օրաթերթի սեպտեմբերի 10-ին լույս տեսած համարում կարդում ենք.
    ԲԱՑԱԿԱՅՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀՆԳՅԱԿԸ

    «ԱԺ կանոնակարգ» օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորը պարտավոր է մասնակցել Ազգային ժողովի նիստերին: Եվ այսուհանդերձ՝ անցած նստաշրջանի ընթացքում էլ բազմաթիվ էին պատգամավորները, որոնք բացակայել էին քվեարկությունների կեսից ավելին: ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը սեպտեմբերի 5-ին քննելով այդ 14 պատգամավորների բացակայությունների մասին հարցը՝ որոշեց դրանք համարել հարգելի:

    Բացակայությունների թվով 1-ին տեղում ՀՀ նախագահի եղբայրն է՝ Ալեքսանդր Սարգսյանը, որը բացակայել է անցած նստաշրջանի 292 քվեարկություններից 286-ից: Նա բժշկական տեղեկանք է ներկայացրել, ըստ որի՝ ախտորոշված է, թե պրն Սարգսյանն ունի հիպերտոնիկ հիվանդություն՝ «կրիզային ընթացքով»:

    2-րդ տեղում բացակայությունների թվով ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Սարգսյանն է, որը չի քվեարկել 285 անգամ: Նրա ներկայացրած բժշկական տեղեկանքների համաձայն՝ պատգամավորը տառապում է «աջակողմյան պլեւրոպնեւմոնիայով» եւ «ասթմոիդ բրոնխիտով»: Հիշեցնենք, որ այս պատգամավորն այնուամենայնիվ գալիս է ԱԺ՝ կարեւոր քվեարկությունների ժամանակ: Անցած նստաշրջանում դրանք փաստորեն ընդամենը 7-ն էին:

    3-րդ տեղում Մանվել Ղազարյանն է, որը չի քվեարկել 274 անգամ: Հայտնի է, որ նա ԱԺ չի մտել փետրվարին Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքում ելույթ ունենալուց հետո: Նրա ներկայացրած անաշխատունակության թերթիկի համաձայն՝ Մանվել Ղազարյանի մոտ մարտից սկսած ախտորոշվել է լարվածության ստենոկարդիա եւ հիպերտոնիկ հիվանդություն:

    4-րդ տեղում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է, որը բացակայել է 268 քվեարկությունից: Որեւէ տեղեկանք նա չի ներկայացրել. միայն գրություն է հղել ԱԺ նախագահին՝ տեղեկացնելով. «Բազմիցս եղել եմ գործուղումների արտերկրում, ինչի պատճառով չեմ կարողացել մասնակցել քվեարկություններին: Խնդրում եմ իմ բացակայությունները համարել հարգելի»:

    Եվ վերջապես՝ 5-րդը Սամվել Ալեքսանյանն է, որը ներկա չի եղել անցած նստաշրջանի 292 քվեարկություններից 249-ին: Նրա անաշխատունակության թերթիկի համաձայն՝ պատճառը պատգամավորի աջ ծնկան հոդն է:

    Հ. Գ. Այլ մանրամասներ՝ վաղվա համարում:

    http://new.aravot.am/am/articles/politics/46997/view

  12. #657
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    «Առավոտ» օրաթերթի սեպտեմբերի 10-ին լույս տեսած համարում կարդում ենք.
    Դոկտոր, դու լավ կիմանա, ԱԺ շենքը հո Հանրապետական Հիվանդանոցում չի՞:

  13. #658
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Կուկ, Հ1-ի թեմայում տվածդ հարցին թեթև մը պատասխան.

    ինքս այդ մասին կհաղորդեմ

    14:36 • 29.09.08


    «Եթե ես որոշեմ վերադառնալ մեծ քաղաքականություն, ինքս այդ մասին կհաղորդեմ», - այսօր լրագրողներին հայտարարել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երևանի կենտրոնում Սարալաջ մայրուղու բացման ընթացքում։

    «Ես առայժմ չեմ հոգնել այն ազատությունից, որն ունեմ այժմ։ Հանրային աշխատանքը, դա, առաջին հերթին, ոչ թե մեծարանքն ու բարձր պաշտոնն է, այլ հանապազօրյա անդադար աշխատանքը։ Առայժմ ես դրան վերադառնալու ցանկություն չունեմ։ Եթե ես դարձյալ այդ ցանկանամ և կայացնեմ համապատասխան որոշում, ապա հասարակայնությունն այդ կլսի ինձանից, այլ ոչ թե որևէ մեկ ուրիշից», - ընդգծել է նախկին նախագահը։
    Աղբյուր՝ tert.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #659
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀՀՇ-ն հալածյալ ընդդիմություն 1999-ի՞ն...
    Պատմությունը անընդատ վերախմբագրելով ոչ մի բանի չենք հասնի հարգելի հայրենակիցներ: Ներկայի քաղաքական կոնյուկտուրան չպետք է պատճառ դառնա մի տաս տարին մեկ պատմությունը փոխելու համար:

    Ի դեպ ամենավատ բանը ըստ ինձ որ կատարվեց այս նախագահական ընտրությունների ընթացքում դա անցյալի խեղաթյուրումն է: Ոմանք արդեն հեգնանքով են խոսում ժողովրդի տառապանքների մասին ու այնպես են ասում «մութուցուրտ» որ մի օր էլ կսկսեն համոզել թե ընդանրապես նման բաներ չի եղել:
    Մի ժողովուրդ որը չկարողացավ հստակ գնահատական տալ այդ տարիների կատարվածին ուղղակի ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է այն անվերջ վերապրելու:

    Ի դեպ այստեղի որոշ մարդկանց տրամաբանությամբ շարժվենք ապա բոլոր հետհեղափոխական մարդատյաց ռեժիմների կողմնակիցները ինչպիսին են օրինակ Ստալինը, Մաոն, Պոլպոտը և ասենք Խոմեյնին շատ հանգիստ կարող են արդարացնել այդ բոլորը ասելով որ բա գիտենք նոր էին եկել իշխանության , պատերազմ էր ( ի դեպ համարյա թե միշտ հեղափոխությունից հետո լինում է պատերազմ ) , տնտեսություն չկար դրա համար էլ ստիպված եինք այդպես անում, մարդկանց զրկում էին ունեցվածքից որովհետև այդպես էր պահանջում պետության շահը.....
    Այն, որ 99-ին ՀՀՇ-ն հալածյալ էր, դրանում կասկած անգամ չի կարող լինել: Հենց միայն կադրային ջարդն արդեն հերիք էր ՀՀՇ-ին հալածյալ համարելու համար: Իսկ անցյալ ասելով ինչ ես հասկանում, կոնկրետ որ թվականների մասին ես խոսում, երևի թե միայն դու գիտես, ինձ համար և՛ 59թվականն է անցյալ, և 99-ը, դու անցյալի ո՞ր ժամանակաշրջանի մասին ես խոսում և ո՞ւմ կողմից է խեղաթյուրվել, սա նույնպես հարց է, եթե դժվար չի, պատասխանի: Եվ եթե վերջին նախագահական ընտրություններում քո տեսած ամենավատ բանը ինչ որ անցյալի խեղաթյուրումն է եղել, ապա իմ և ինձ նման շատերի մոտ ամենավատը եղել է մարդկային ջարդը, սպանդը..
    Հիմա, Մարդուկ, խնդրում եմ ինձ ասես, թե երբ է, ըստ քեզ, ավարտվել մութուցուրտ տարիները:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  15. #660
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա, Մարդուկ, խնդրում եմ ինձ ասես, թե երբ է, ըստ քեզ, ավարտվել մութուցուրտ տարիները:
    Ես իմ տեսակետը ասեմ. չի ավարտվել: Մեղմացել ա , հիմա մութուցուրտ չի, բայց լույսուկիսասոված, խելոքմնա տարիներ ա: Հիմա կարելի ա հեռուստացույց նայել, սոված չմնալ, փղի չափ աշխատել, բայց գոնե շոր հագնել, կարելի ա հեռախոս ունենալ, տրանսպորտից օգտվել: Իհարկե եթե կատաղած աշխատես: Հիմա պետք ա ուրախանալ, որ քաղաքում էլիտար մելիտար շենքեր կան, հա բայց շատ չի կարելի ուրախանալ, մեր համար իրանք մենակ նայելու առարկա են, քաղաքի մեբել: Նորաստեղծ ընտանիքը հավաբուն էլ չի կարա առնի, եթե նախարար-մախարար աներ, կամ պապա չունի: Գոնե քեռի մեռի: Հիմա կարելի ա սիրուն մեքենաներ տենալ, բայց չի կարելի առնել, կարելի ա ապրել, բայց հիվանդանալ չի կարելի: Աստված չանի հիվանդանա մարդ ու վերջ: Հենց հիվանդացար, ու օպերացիայի, կամ այլ լուրջ բշժկական միջամտության կարիք ունենցար պետք ա տուն ծախես: Հա բայց տուն չես էլ կարա առնես, վայ....:

    Սենց ասեմ, հիմա կարելի ա սաղ մնալ, եթե բիզոնի չափ աշխատում ես: Են ժամանակ էդքանից հետո էլ էիր սոված: Մոտ մի 3-4 տարի:
    էսպես չի մնա

Էջ 44 979-ից ԱռաջինԱռաջին ... 344041424344454647485494144544 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 428
    Վերջինը: 16.10.2022, 18:51
  2. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  3. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  4. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  5. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •