Ռամսես, դու ոնց որ թե էնքան էլ լավ չես հասկացել Հայկօյի ասածը։ Նրա պատասխանը վերաբերում էր Amina–ի կոնկրետ այս խոսքերին.
Այսինքն՝ ստացվում է, որ երաժշտությունն էական չէ, կարևորը բառերն են։ Իսկ այդ դեպքում իսկապես ոտանավոր կարդալն ինչո՞վ է պակաս։...կարևոր չէ իրականում ինչ ոճի է երգը երաժշտությունը, ավելի էական է թե այն ինչի մասին է...
Գուցե Ամինան իրականում ուրիշ բան էր ուզում ասել, բայց, համենայնդեպս, նրա գրածով դա էր ստացվում։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ռուսաստանում. ռուսները մեծ սիրով Արամ Ասատրյան են լսում ։իսկ դուք փնովեք ու քարկոծեք։ չէ՞ որ մերն է։ չէ որ հայրենիքի . հավատի ու սիրո երգեր եր երգում .հիմա դրանք ու՞մ են պետք։
Կտրուկ ջան, մի քիչ կտրուկ ասեեմ, չնեղանաս:
Ուրեմն ռաբիս ոճը, հատկապես Հայկո, Բղդո, եսիմինչո, համարում եմ խիստ ցածրարժեք, թույլ, արվեստից հեռու... բայց եթե հավանում ես այդ ցածրարվեստը, ես հարգում եմ քո որոշումը, ասում եմ, ախպեր, էս տղեն էլ կտրուկ ճաշակ ունի, էդ ա սիրում, ի՞նչ ա եղել որ: Ես չեմ ասում «դու բան չես հասկանում», որտև ես միշտ իմ համար էն հնարավորությունը թողնում եմ, որ էդ ցածրարժեքի մասին իմ կարծիքը մեկ էլ տեսար սխալ եղավ, հիմա կարող ա ես եմ, որ չեմ հասկանում էդ ոճը, այսինքն էդ հարցում տեսակետս կտրուկ, վերջնական չի: Բայց ընդհանուր առմամբ իմ առօրյաից կտրականապես մերժել եմ էդ ոճը՝ քանզի էդ տհաճ ա: Ու չնայած դրան, քեզ կտրուկ չեմ ասի «Ախպեր ջան, ամոթ ա, էդ մի լսի»:
Ու վերջապես Կտրուկ ջան, եթե ֆորում ես մտել, մեկընդմիշտ հիշի, որ սա ռազբորկա անելու տեղ չի, որ ասես «տեր կանգնի» խոսքերիդ, թե չէ կտրուկ դիրքորոշում կընդունեմ ու ակումբի կանոնների համապատասխան դրույթների համաձայն համապատասխան կտրական քայլեր կձեռնարկեմ:
Բարի քննարկումներ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ռամսես, դու ոնց որ թե էնքան էլ լավ չես հասկացել Հայկօյի ասածը։ Նրա պատասխանը վերաբերում էր Amina–ի կոնկրետ այս խոսքերին.
Մեջբերում:
...կարևոր չէ իրականում ինչ ոճի է երգը երաժշտությունը, ավելի էական է թե այն ինչի մասին է...
Այսինքն՝ ստացվում է, որ երաժշտությունն էական չէ, կարևորը բառերն են։ Իսկ այդ դեպքում իսկապես ոտանավոր կարդալն ինչո՞վ է պակաս։
Գուցե Ամինան իրականում ուրիշ բան էր ուզում ասել, բայց, համենայնդեպս, նրա գրածով դա էր ստացվում։Ոտանավոր կարդա՞մ
Երբ ես ասացի, թե կարևրը երգը և երաժշտությունն ինչի մասին են- դա չի ենթադրում միայն բառեր- այլ իմաստ, օրինակ դասական ստեղծագործությունները հաճախ չունեն բառեր, բայց ունեն իմաստ ու անուններ...
Վատ է, երբ երաժշտությունը իմաստ չի ունենում- այ դա չի կարելի համար արվեստ, որովհետև արվեստի բնորոշումը հենց իմաստ արտահայտելու, ինչ որ բան գեղեցիկ ձևով ասելու մեջ է
... ու եթե, չկա ասելիքը արդեն ասելու ձև կարևոր չէ -այ սա էի ես ուզում ասել...
Շատ ռաբիզ ոճի երգեր ավելի գնահատելի են այդ տեսանկյունից քան ներկա էստրադայինները... կամ այսպես կոչված պապսան
Love has an enemy, but it is already defeated!
Freeman (05.08.2010), RaMeSsEs-ll (17.01.2009)
Շատ կուզենաի որ այս թեման այսքան ակտուալ չլիներ: Ինչևէ, չեմ ուզում երկար բարակ գրեմ, դրա համար, ռաբիզի ծագումնաբանության մասին, ու նրա գործունեության մասին Հայստանում կարող եք մի փոքր ծանոթանալ այստեղ.
Հակիրճ ու ճիշտ գրված է. Այսքան ժամանակ հակափաստարկենր չեմ հանդիպել այս պդնմանը
Դա նույնպես ռաբիս էՇատ ռաբիզ ոճի երգեր ավելի գնահատելի են այդ տեսանկյունից քան ներկա էստրադայինները... կամ այսպես կոչված պապսան![]()
Love has an enemy, but it is already defeated!
RaMeSsEs-ll (17.01.2009), Կտրուկ (17.01.2009), Հրատացի (17.01.2009)
Մոդերատորական։ Թեման ժամանակավորապես փակվում է։ Բոլոր վիրավորական, սադրիչ և թեմայից դուրս գրառումները կջնջվեն, օրինազանցները կպատժվեն: Թեման կվերաբացվի մաքրումից հետո: Եթե շարունակեք նույն ոգով, թեման կփակվի մինչև սովորեք քննարկումներ անցկացնել առանց դիմացինին վիրավորելու:
I may be paranoid but no android!
Jarre (18.01.2009), PetrAni (19.01.2009), REAL_ist (18.01.2009), Yellow Raven (21.01.2009), Կտրուկ (21.01.2009)
Մոդերատորական։ Թեման բացված է: Մաղթում եմ հաճելի քննարկումներ
I may be paranoid but no android!
Այս հարցի պատասխանը կախված է այն բանից, թե ինչ չափանիշների հիման վրա պետք է որոշել արվեստ է, թե ոչ։ Բայց ես կտրականապես դեմ եմ այն երևույթին, որ երաժշտությունից «հասկացող» մարդիկ իրենց դնում են բարձրաճաշակի տեղ ու փնովվում են մյուսներին։ Հըլը փորձեք Ձեր սիրած ոճի մասին հարցնել երաժշտագետներին, կարողա էտել արվեստ չի։
Համաձայն եմ, որ վիճելի հարց է, բայց իմ կարծիքով, եթե մարդու արժեքների համակարգում ռաբիզը մեծ տեղ է զբաղեցնում, ապա դա նրա համար արվեստ է։
Ու մի բան էլ, այօր որոշ երաժշտագետների համար (կոնսի իմ ծանոթ դասախոսների և պրոֆեսորների կարծիքով) Արտո Թունջբոյաջյանն էլ արվեստ չի, բայց անկախ էտ ամեն ինչից իմ համար դա արվեստ է։
Ինձ բացարձակապես չի հետաքրքրում, թե ռաբիսը ով ա արվեստ համարում, ու ով չի համարում։ Գիտեմ մի բան, ռաբիսը ունի թուրքական, ադրբեջանական ծագում, հետեւաբար ես այն երբեք չեմ լսի։ Իմ համար այն հակաերաժշտություն է, թող ռաբիս լսողները ինձնից չնեղանան։
Freeman (05.08.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ