anyone who keeps the ability to see beauty never grows old
franz kafka
դե ես քո հարցերին, որ ինձ էին ուղղված, պատասխանել եմ, ի միջի այլոց, շատ հանգիստ, և ոչ թե քո նման քար շպրտելու տրամադրություններով, որովհետեև անտեղի քարեր շպրտել չեմ սիրում ու քո քարերն էլ արդեն կփորձեմ ուղղակի անտեսել, որովհետև կոնկրետ նյութ չեմ տեսնում դրանցում![]()
anyone who keeps the ability to see beauty never grows old
franz kafka
ես էս քո քրառմանը շնորհակալություն եմ հայտնել.ինձ ահագին զվարճացնելու համար։ մի հատ ուշադիր թէ ի՞նչ էս ասում։ այսինքն ո՞նց մարդիք հոգևորի մասին ոչ երգեն ոչ խոսա՞ն։
բա լավ.Լուսիե զաքարյան ինչի ես լսում։(եթե իհարկե լսում ես)։
իսկ եթե քո խորիմաստ բառերը գտնում ես Լևոնյանի ու Շ Պետրոսյանի երգերի մեջ արդեն պարզ ա։ միայն մի տեղեկացում՝ Արա Գևորգյանն ու Ջիվան գասպարյանը մեղեդիներ են կատարում ։ այնտեղ քո ուզած խորիմաստ բառերը չկան։
այս տողերը ասելիքից զուրկ են։ուստի դրանց չանդրադառնամ։
հարցնելը ամոթ չի։ գրականության բաժնում հարց բարձրացրու.անպայման կպատասխանեմ թէ ինչ է խղճի մաղը։:…[/QUOTE]
պատկերացնում եմ թե ինչքան զարմանք կպատճառի քեզ Ավ.Իսահակյանի ՙԴու Արագած ալմաստ վահան կայծակեղեն թրերի .գագաթներդ բյուրեղ վրան թափառական ամպերի՚տողերը։ ահագին ՙենթադրությունների՚ առիթ կհանդիսանա։
Վերջին խմբագրող՝ Կտրուկ: 02.02.2009, 08:50:
Վերնագրում կա պատասխանի հուշումը…
Ռաբիսը դա արվեստ է, ուղղակի թերի. թերարվեստ։
Աշխարհում առաջին հայալեզու բլոգը. իմ կարծիքը նախկին Բրիտանական գաղութ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։
Մոդերատորական. թեմայի գրառումներից ավելի քան վերջին մեկ տասնյակը ջնջվել են թեմայից դուրս լինելու, կոնֆլիկտային, ոչ կոռեկտ լինելու, անձնական հարաբերությունների պարզման բերելու փորձի, այլ պատաճառով: Մնացեք թեմայի պահանջի ու ակումբի կանոնադրության շրջանակներում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Մոդերատորական։ Եթե հիշում եք թեման վերաբացվել էր այն պայմանով, որ առողջ բանավեճ ծավալվեր առանց փոխադարձ վիրավորանքների և անձնական հարաբերությունների պարզաբանումների։ Ցավոք երկրորդ անգամ էլ նույն պատմությունը ստացվեց: Թեման փակվում է:
Բոլորին մաղթում եմ բարի ժամանց:
I may be paranoid but no android!
Մոդերատորական։Թեման վերաբացվում է: Հուսով եմ այս գոնե այս անգամ ավելի առողջ բանավեճ կծավալեք:
I may be paranoid but no android!
Jarre (31.05.2009)
ԱՐՄԵՆՉԻԿ ՋԱՆ, ԴՈՒ ՌԱԲԻՍ ՉԵՍ. ՄԵՆՔ ԷԼ ՉԳԻՏԵՆՔ, ԴՈՒ ԻՆՉ ԵՍ
Հյուրերը իրական են, երկխոսությունը` միանգամայն բնական, առանց
ավելորդ միջամտությունների: Կանխավ հայցում ենք ձեր ներողամտությունը
«Բարի ուշ գիշեր, հայեր» հաղորդման սկզբում Հրանտ Թոխատյանն ու Ռաֆոն երկար ներկայացրին մի մեծ, անվանի, շատ տաղանդավոր, բացառիկ երգչի: Հրանտն անգամ հիշատակեց իր երկու որդիներին, ովքեր այդ զարմանալի երգչի երկրպագուներն են: Իսկ աղջկա մասին դեռ չի կարող խոսել, քանի որ փոքր է, դեռ չի ձեւավորել իր երաժշտական ճաշակը: «Դա այն եզակի երգիչներից է, որին որ սիրում են, կամ չեն սիրում»: Այնուամենայնիվ, հույս ունեինք, թե խոսքը Արմենչիկի մասին չէ:
Բայց` ոչ, հյուրը հենց Արմենչիկն էր: «Ես նկատել եմ, որ պրոստո սիրում են, կամ չեն սիրում: Շատ շնորհակալ եմ, որ ինձ սիրեցին բոլորը». ասաց Արմենչիկը: Այս անվանի, մեծ, տաղանդավոր երգիչը, պարզվում է, երաժշտական կրթություն չունի, նոտաներն էլ չգիտի. ինքն անձամբ ասաց: Բայց նա շփվում է դասական երաժշտությամբ զբաղվող մարդկանց հետ, եւ նրանք Արմենչիկին խորհուրդ են տվել ոչ նոտաները սովորել, ոչ էլ ձայնը մշակել, քանի որ այդպես շատ լավ է ու բնական: Անշուշտ, շատ ճիշտ են հորդորել Արմենչիկի բարին կամեցող ընկերները, որովհետեւ ցանկացած բնական վիճակ ավելի լավ է, քան, ասենք, մշակված հակաէսթետիզմը, տգիտությունը: Պետք է նշել, որ եթե Արմենչիկը չխոստովաներ իր անգրագիտության մասին, միայն ծիծաղից ամեն ինչ պարզ է: Բայց Արմենչիկին շարունակում էին լուրջ հարցեր տալ, թե համաշխարհային բեմերում ներկայացե՞լ է իր երգերով եվրոպացիներին: Արմենչիկն ասաց, որ դեռ չի ներկայացել, բայց պատրաստվում է ինչ-որ զուգերգով ներկայանալ աշխարհին: Փորձում էին պարզել, թե ովքե՞ր են նրա հիմնական երկրպագուները, միայն Հայաստանից գնացած հայե՞րն են: «Պարսկահայեր շատ կան, որը որ վաբշե արվեստը սիրում են, թատրոն ըլնի, ինչ ըլնի, գնում են»:
Հետո սիրո մասին խոսեցին, չէ՞ որ Արմենչիկը սիրո երգիչ է: Արմենչիկն ասաց, որ ինքը սիրել է, բայց սիրած աղջկա հորաքույրներն ու մորաքույրներն ամուսնացրել են աղջկան ուրիշի հետ: «Ինձ ասեցին` ոչինչ, դա մանկական սեր էր: Էդպես». միանգամայն անմեղսունակ ուսերը շարժեց սիրահարված, սերը կորցրած, մեր ժամանակների սիրո ամենամեծ երգիչը:
Հետո ցուցադրեցին Արմենչիկի վերջին` «Չար մարդիկ» քլիպը: ««Չար մարդիկ», ցավոք սրտի, դրանք շատ են». դառը հառաչով նկատեց Հրանտը:
Քլիպից հետո Ռաֆոն հուզված էր, իսկ Հրանտը, քանի որ ավելի «արսըզ» է, կարողացավ հարց տալ:
- Ինչո՞ւ այդ ոճը, չէ՞ որ այն շատ մարդկանց կողմից ընդունված չէ, չեն հարմարվում:
- Ո՞ր շատերը: Ես դա արել եմ, որովհետեւ ժողովուրդը սիրում ա: Ես կլասիկ երաժշտություն էլ եմ լսում, ոչ մի պրոբլեմ չունեմ: Էս ոճը, ես ճիշտն եմ ուզում ասել, ինչ էլ անեն, մեկ ա, չեն կարալու ոչ մի բան անեն: Որովհետեւ սա մեր երաժշտությունն ա, մեզնից ա գալիս, ես եմ գրում, ընկերս ա գրում, սա մերն ա, ուրիշ տեղից վերցրած չի: Շատ անգամ ինձ ասում են` «Արմեն ջան, դու ռաբիս չես», ես ասում եմ` ես չգիտեմ, թե ինչ եմ, ես ռաբիսն էլ չգիտեմ, թե ինչ ա, ես Ամերիկայում մեծացած տղա եմ: Եթե մի քիչ իմ երգերի մեջ խորանաք, ռոք էլ կգտնեք, ջազ էլ կգտնեք, որովհետեւ ես ամեն ինչ լսում եմ:
- Ի՞նչ գրքեր ես կարդում.- հարցրեց Հրանտը:
- Կիմանանք գովազդից հետո.- ընդհատեց Ռաֆոն:
- Մենք ներխուժեցինք հունիսի 16-ը.- գովազդից հետո ազդարարեց Ռաֆոն ու, հավանաբար, բարեհաջող ներխուժման կապակցությամբ այլեւս չանդրադարձան ընթերցանության թեմային: Ռաֆոն փորձեց գովազդել Արմենչիկին` հիշեցնելով համերգի օրերը, իսկ Հրանտը ընդհատեց` նշելով, որ գովազդի կարիք չկա, քանի որ Արմենչիկի համերգի տոմսերը սպառված են:
- Իսկ քեզ որոնե՞լ ես արվեստի այլ ոլորտներում:
- Տենց, նկարչությամբ չեմ զբաղվել, մանկուց երգել եմ:
- Արմենչիկ ջան, հոբբի ունե՞ս.- հարցրեց Ռաֆոն` ենթադրելով, որ Արմենչիկը լավ չհասկացավ հարցը:
- Տենց չէ: Իմ հոբբին գնամ մի տեղ, հանգստանամ:
Արմենչիկն ասաց, որ ինքը թերթ չի կարդում, բայց իրեն մի քանի հատ ուղարկել են, ինքը կարդացել է, բայց չի պատասխանում գրված «բաներին», որովհետեւ ինքը չի իջնի նրանց «պլանկային»: «Իմ երգերը չե՞ք սիրում, մի լսեք: Բայց տենց բաներ մի գրեք»:
- Լիովին, հարյուր տոկոսով համաձայն եմ.- ասաց Հրանտ Թոխատյանը:
- Ես քո տեղը լինեի, կհրավիրեի այդ թերթերի խմբագիրներին քո համերգին.- առաջարկեց Ռաֆոն:
- Խմբագիրը մեղք չունի, գրողն է մեղավոր.- լրագրային ներքին խոհանոցը մեկնաբանեց Արմենչիկը:
- Դե, հրավիրի, թող գան, տեսնեն, գրելու թեմա ունենան.- պնդում էր Ռաֆոն:
Բայց մեզ չհրավիրեցին, եւ մենք կմնանք առանց Արմենչիկի համերգի: Բայց գրելու թեման անսպառ է: Միայն «Բարի ուշ գիշեր, հայերը» բավական է, որպեսզի այսպես` բառացի մեջբերես Ռաֆոյի ու Հրանտ Թոխատյանի, երբեմն էլ նրանց հյուրերի հարց ու պատասխանն ու լիաթոք զվարճանաս, որովհետեւ տխրելուց ոչ մի օգուտ չկա:
Ու մի բան էլ ավելացնենք. պետք չէ մեղադրել Արմենչիկին, նրան լուրջ դեմքով լուրջ հարցեր տվողներին. Արմենչիկը մեղավոր չէ, որ իրեն համոզել են, թե ինքը աստվածապարգեւ շնորհ ունի: Եվ Հրանտ Թոխատյանն ու Ռաֆոն էլ մեղավոր չեն, որ իրենք ռուսական կրթություն ունեն, բայց մի օր հաղորդավար դարձան հայկական հեռուստաընկերությունում ու աղավաղված հայերենով հարցեր ուղղեցին Արմենչիկին: Երկուսին էլ դուք` ինքներդ եք համոզել աստվածապարգեւության ու անփոխարինելի արվեստագետ ու հաղորդավար լինելու մտքում: Հեռախոսազանգերով խելագար սիրո խոստովանություններն ու սպառված տոմսերը վկա:
ՄԱՐԻՆԱ ԲԱՂԴԱԳՅՈՒԼՅԱՆ
chi.am
Վերջին խմբագրող՝ Kuk: 19.06.2009, 14:49:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Chilly (19.06.2009), Quyr Qery (17.08.2012), REAL_ist (19.06.2009), Ungrateful (19.06.2009), մարդագայլուկ (14.04.2014), Ուրվական (19.06.2009), Ռուֆուս (19.06.2009)
Վերջին խմբագրող՝ Ungrateful: 19.06.2009, 14:58:
Ես էլ չեմ սիրում մուղամ: Բայց մի անգամ գոնե մեկտ լսել եք ու պարել եք չէ Թաթա Սիմոնյանի երաժտության տակ: Չէ ես չեմ փորձի քննադատել այն մարդկանց որ լսում են ռաբիզ: Ես կյանքում չեմ կարողացել լսել մուղամ բայց ռաբիզ լսել եմ ու ռաբիզի տակ ուրախացել: Ինձ թվում է դրանք տարբեր են: Ես մանկուց լսել եմ սաքսաֆոն այսինքն ծնողներս իմ երաշտական ճաշակս ձևավորել են ու հիմք են դրել ջազ կլասիք ոջերում: Ու ինձ թվում է ծնողներից էլ է մեծ բան կախված: Համենայնդեպս ամեն մեկը չի կարող երգել ռաբիզ: Ռաբիսը. արվեստ չէի ասի բայց և այնպես մարդու կողմից ստեղծած աշխատանք է: Ու պետք է գնահատենք:
Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 19.06.2009, 16:18:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ