User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1008 հատից

Թեմա: Եհովայի վկաներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եհովայի վկաներ

    Մեջբերում Dorian-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստղ ջան, դու ոնց որ ավելի տեղեկացված ես: Չես կարա ասես, թե Եհովայի վկաների աշխատավարձը ոնց ա որոշվում: Ամեն կպցրած կլենտից տոկոս ունեն, թե՞ չոր ամսավարձի վրա են:
    Աշխատավարձի որոշման կարգը ու այլ հարցեր կոնկրետ չեմ կարող ասել. միայն այն, որ կետ կա /երևի Աստվածաշնչում/, որ եկեղեցու սպասավորները կարող են եկեղեցուն տրամադրել տասանորդ. այսինքն՝ իրենց եկամուտներից եկեղեցուն նվիրաբերեն 10 տոկոսը, բայց սա համապարտադիր բնույթ չի կրում
    Իսկ եհովայի վկաների, մյուս աղանդավորների առաջնորդները օգտագործում են այս դրույթը այլ կերպ. որ եթե այդ խմբի անդամները չմուծեն տասանորդը, ապա Աստված կպատժի նրանց...
    դե եկեք հաշվենք, եթե կուզեք, նրանց եկամուտները, եթե յուրաքանչյուր անդամից գանձեն իրենց աշխատավարձի 10 տոկոսը. 1000 հետևորդ ունենալը արդեն խոշոր գումարներ է խոստանում. Ամերիկայում նույնիսկ ասացվածք կա, թե եթե ուզում ես հարստանալ, հիմնիր սեփական եկեղեցիդ /այս ասացվածքը Տեր Շմավոնն է ասել, տասանորդի մասին էլ ինքն է ասել. ես գիտեի, որ գումարներ տալիս են, բայց որ էդ դրույթի վախի տակ, չգիտեի/

    Մեջբերում Amina-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ դու անձամբ ունե՞ս նման ապացույցներ կարող ե՞ս կոնկրետ ներկայացնել
    Ապացույցներ, որ այդ ամենը փողի համար է?
    Եթե այդպես է, ուրեմն ասեմ հետևյալը. չեմ հասնի եհովայի վկաներին, այլ կխոսեմ ավետարանչականների մասին, որոնք մի ժամանակ Առաքելական եկեղեցին կոչում էին Մայր եկեղեցի, իսկ այժմ այնքան են թևեր առել, որ կոչում են քույր եկեղեցի
    Ուրեմն ես անձամբ ծանոթ եմ ավետարանչականներից շատերի հետ /մի քանիսը իմ բարեկամներն են/: Իրենք իրենց կոչում են հոգևորականներ, իրար դիմելիս քույր ու եղբայր են ասում. բայց իրենց համայնքից դուրս իրավունք չունեն ամուսնանալ

    ուրեմն մայրիկիս հիմնարկում կա ավետարանչական, իսկ մյուս համայնքի գրասենյակում կար եհովայի վկա; Երբ այս կանայք իրար էին հանդիպում, նման էր հրաբխի ժայթքման: Սկզբում չէի հասկանում, թե էս ինչ են վիճում, բայց հենց սկզբից ես վատ էի տրամադրված եհովաների դեմ, ուստի մյուսի կողմից էի: Մայրիկս էլ երևի չէր պատկերացնում ու ինձ ասում էր, որ իր գրասենյակի աշխատողը հոգևոր է: Ես էլ մտածում էի, թե էն հավատացյալներից է, որ ամեն պատարագի ներկա են լինում, ամեն ինչով միշտ եկեղեցու հետ են. դու մի ասա, էն էլ պակաս աղանդավորը չի, իրենք էլ իրենց եկեղեցին ունեն ու չեն մտնում մեր առաքելական եկեղեցին: Այդ օրվանից ես մայրիկիցս ուղղակի պահանջել եմ, որ իրենց չհամարի հոգևոր, իրենք ոչնչով պակաս չեն եհովաներից ու մյուսներից

    Ավետարանչականը չունևոր կին էր, միշտ սպասում էր Ամերիկայից եկող օգնություններին, հագուստներին, իսկ հիմա իր տղան դարձել է սարկավագ /Ավետարանչական եկեղեցում/ ու էլ հետները խոսել չի լինում. լավ գումարներ են վաստակում
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Dorian (11.01.2009), Գիտունիկ (13.11.2018), Ուրվական (09.01.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •