Վերջին խմբագրող՝ nnaarreek: 06.01.2009, 01:06:
Իսկ ես էնքան եմ սիրում 27-28 տարեկան չամուսնացած գործունյա աղջիկներին... առհասարակ դա որևէ արժեքավոր բան ստեղծելու ամենալավ տարիքն է` պատմությունն է ցույց տալիս: Տղամարդուն անհրաժեշտ է, որ մինչև դա ամուսնացած լինի` ոգեշնչման, եռանդի աղբյուր է... իսկ կանանց ամուսնությունը միանշանակ կխանգարի` տուն, երեխաներ, բլա-բլա-բլա... Կանանց պետք է մեծ կամքի ուժ, իսկ ոգեշնչումն ու եռանդը` կյանքից... կարծում եմ...
եթե մարդ որևէ էսպիսի "հեռահար" նպատակներ չունի, թող անի, ինչ ուզում է, ամուսնանա, երբ ուզում է... օրինակ իմ մի դասընկերուհին արդեն ամուսնացել է... դե, ամենասովորական, ԲՈՒՀ-ի հույս չունեցող աղջիկներից է: է, տանը մնար ի՞նչ էր անելու, գոնե հիմա հետաքրքրություն է մտել կյանքի մեջ, հետո բալիկներ կլինեն, կուրախանա, հետո` սերիալներ-սերիալնե~ր...
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Նայած թե կնոջ համար որն է իր կյանքի իմաստը: Եթե ձգտի ինչ-որ բարձունքների հասնելու՝ երեխա, ընտանիք նրա համար երկրորդական են: Նրա համար թե՛ ֆիզիկապես, թե՛ ժամանկի առումով, որովհետեւ աշխատանքով զբաղված՝ նա գիտակցում է, որ երեխա ունենալը իր գործը չէ: Եթե նույնիսկ ոնենա էլ, անձամբ չի զբաղվի երեխայի հոգսերով:
Բայց եւ այնպես, 16 տարեկան աղջնակն էլ դեռ չի իմանում, որ վերելք բարձրանալ կա: Անտեսելով ծնողների խերհուրդներն ու հորդորները՝ ամուսնանում ու երեխա է ունենում: Տարիներ անց գիտակցում է, գիտության ու աշխատանքի պակասը:
Կան աղջիկներ, որոնք վաղ ամուսնանալով, կարողանում են նաեւ սովորել ու աշխատել՝ արդյունքում ունենալով արդեն մեծ երեխաներ, բարձրագույն կրթություն ու լավ աշխատանք:
Հազիվ թե: 60 տարեկանում կունենաս նենց աշխատանք, որ զավակդ անհրաժեշտ կրթություն ստանա:
Սա ընդամենը մի օրինակ ա...
Բացի էդ ծնողների ու զավակների տարիքային մեծ տարբերությունը բացասական ազդեցություն ա ունենում ընտանեկան հարաբերությունների վրա: Մեծ ա իրար չհասկանալու ռիսկը: Ժամանակները փոխվում են, փոխվում են մարդիկ, սովորույթները, բարոյական արժեքները...
Բացարձակապես այդ կապը չեմ տեսնում…![]()
իմ ծնողները հիմա մոտ 60 տարեկան են. ես ստանում եմ էն կրթությունը, որ ուզում եմ, մեր ընտանեկան հարաբերությունները շատ լավ են:
Ասեմ, որ ունեմ շատ հասակակից ընկերներ, որոնց ծնողները հիմա մոտ 40 տարեկան են, բայց իրենք երանի են տալիս, որ իրենց ընտանիքում լինի էնպիսի մթնոլորտ ու իրար հասկանալու ունակություն, ինչպիսին իմ ընտանիքում ա:
Սա էլ ա ընդամենը օրինակ: Ընդհանրացնել պետք չի![]()
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:
ЕСЛИ ГОСПОДЬ БОГ ЗА НАС, КАКАЯ РАЗНИЦА КТО ПРОТИВ НАС
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ