Տենց որ լինի, ես կյանքում չեմ ամուսնանալու![]()
Տենց որ լինի, ես կյանքում չեմ ամուսնանալու![]()
Օրինակ ես կամուսնանամ միայն այն ժամանակ,երբ նա սկսի անհանգստանալ,որ ինքը տանն է մնալու…
Բարի՛ բախտ բոլորին…
Հարսանիքիս էլ նախապես հրավիրում եմ…![]()
Վերջին խմբագրող՝ Ծով: 20.01.2007, 01:26:
Շատ համաձայն եմ: Շատ ճիշտ ա: Ամենաճիշտ տարիքներն են և տղայի, և աղջկա համար:Cassiopeia-ի խոսքերից
Ավելացվել է 3 րոպե անց
Այսինքն դու քեզ պատասխանատու մարդ ես համարում?John-ի խոսքերից
Վերջին խմբագրող՝ asho: 23.01.2007, 18:50: Պատճառ: Գրառման ավելացում։
Արհամարհանքը պետք է խնայողաբար օգտագործել, քանզի դրա կարքը շատերը ունեն:
Անձամբ ես դեմ եմ վաղաժամ ամուսնություններին, բայց երբ հանդիպում ես երիտասարդների, որոնք շարունակ պնդում են, թե պատրաստ են ամուսնության, ապա խանգարելն անիմաստ էԲայց մեկ է փոշմանելու են
![]()
Մի աֆորիզմ հիշեցի չեմ հիշում ով է ասել![]()
ՍԵՐԸ ԿՅԱՆՔԻ ԼՈՒՅՍՆ Է, ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ` ԱՅԴ ԼՈՒՅՍԻ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ ԳՈՒՄԱՐԸ....
Անապատին գեղեցկացնում է այն, որ նա ինչ-որ տեղ ջրհոր է թաքցնում:
Հիմա սկսել եմ կասկածել, արդյո՞ք վաղաժամ ամուսնությունները սխալ են…
Եղբայրս կնոջ հետ մահացավ 23 տարեկան հասակում, նա հասցրել էր ամուսնանալ ու վայելել ամուսնական երջանկությունը…
Երեկ մահացավ 32 տարեկան մի անձնավորություն, որն ամուսնացել վաղ հասակում և ուներ 2 երեխա… նա էլ էր վայելել ամուսնական երջանկությունը, իսկ նրա երեխաները մնացին որբ…Հիմա ո՞րն է ճիշտը…
Գիտես ես չեմ գտնւմ թե կապ ունի ինչ տարիկում ենք ամուսնանում:Մենք ոչ մեկս էլ ամուսնանալուց առաջ չենք մտածում,թե վաղը կամ մյուս օրը մեզ հետ բան կպատահի դրա համար:Ես չեմ գտնում ,թե դա ինչ որ կապ ունի:Եթե տղան պատրաստ է պահել իր ստեղծած ընտանիքը,այսինքն չասի պապան աշխատումա էլի :Եթե ունի այդպիսի հնարավորություն Վաղ ամուսնությանը ուրեմն արժանի է:
Գիտեք նոր սերունդը այնքան շուտ է հասունանում և այնքան շուտ են ինքնուրույն դառնում, որ շատ դժվար է ասել, թե երբ է պետք ամուսնանալ :
Օրինակ ես ինչքան մեծանում եմ այքան ուշ եմ ուզում ամուսնանալ:Եթե ինձ մնար կամուսնանայի 25-ից հետո:
Բայց նաև փաստ է չէ, որ մեր պապերը և տատերը շատ վաղ էին ամուսնանում և ,որպես կանոն, շատ ամուր ընտանիք էին կազմում:Իսկ հիմա ամեն քայլի լսում ենք ամուսնալուծությունների մասին ու հենց այն զույգերն են մեծամասնություն կազմում, ովքեր,այսպես ասած,հասուն տարիքում են ամուսնացել:
Այնպես որ շատ դժվար է ասել, թե ահա սա է այն տարիքը,որ ամուսնանաս շատ երջանիկ կլինես:
Հարգելիներս ամուսնացեք այն ժամանակ երբ գտնում եք, որ այլևս չեք կարող ապրել առանց մեկ-մեկու,այլ ոչ թե մտածելով, որ եկել է ժամանակը ամուսնանալու ու եթե հիմա չամուսնանամ ապա տանը կմնամ...![]()
Վերջին խմբագրող՝ shark_baby_girl: 22.02.2007, 10:52:
Համաձայն եմ, որ դժվար է կոնկրետ տարիք նշելը, քանի որ տարբեր մարդիկ տարբեր ժամանակ են հասունանում և հոգեպես իրենց պատրաստ զգում ամուսնանալու համար։ Մեկի համար դա կարող է 20 տարեկանը լինել, մյուսի համար՝ 30-ը։ Բայցևայնպես, կարելի է գոնե համաձայնել այն մտքի հետ, որ վաղ տարիքում՝ ասենք՝ 17-20, մարդիկ հազվադեպ են բավականաչափ հասուն և գիտակից լինում նոր ընտանիք կազմելու համար։ Խոսքը բացառությունների մասին չէ։
Իսկ մեր պապերի ժամանակ ամուսնալուծությունների անհամեմատ փոքր քանակը որպես հաջող ամուսնության ապացույց ներակայացնելը, կարծում եմ, այնքան էլ ճիշտ չէ, քանի որ չամուսնալուծվելը, այսինքն՝ մի հարկի տակ գոյատևելը, միշտ չէ որ համերաշխության, փոխադարձ սիրո ու հարգանքի առկայության նշան է։ Բոլորս էլ շատ լավ գիտենք հայ կնոջ՝ դարեր շարունակ նվաստացած, իրավազուրկ ու հլու-հնազանդ կերպարի մասին, որի շնորհիվ կամ հետևանքով էլ շատ դեպքերում, այսպես ասած, պահպանվում էր ընտանիքը, և դրսից ամրության պատրանք էր ստեղծվում։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 02.11.2007, 04:08:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Սիրելիներս, ցավում եմ, սակայն ըստ ինձ այստեղ եւ ոչ ոք չպատասխանեց կոնկրետ...
եկեք հենց սկզբից պարզենք ՎԱՂ ասածը, իրենից ինչ է ներկայացնում, եւ ՈՎ Է ՈՐՈՇՈՒՄ այդ վաղը...
ես տեսնում եմ այստեղ ոչ ոք իրականում սիրահարված չի եղել, ասեք ինչու՞ մի թե տհաները մօռանում են այն զգացմունքների մասին, որ ժամանակին ունեին..
- Մորս արեւ ինչ կարգի եմ սիրահարված
- Ապե չեմ դիմանում, նատուռի ուզում եմ ամուսնանամ
Այդպիսի մտածելակերպ չկա ամուսնության համար, շուտ թե ուշ... Ցանկացած մարդ, ինքն է որոշում, երբ է իրա համար շուտ, եւ երբ ուշ.
Ավելացվել է 1 րոպե անց
ուշ է, երբ քուչի տղեքը ասում են
- ապէ սա ել ա անհույս 50 տարեկան կույս ))))
Վերջին խմբագրող՝ armenianhackers[info]: 22.02.2007, 16:36: Պատճառ: Գռարման ավելացում
Այսինքն՝ անպայման կոնկրետ թի՞վ պիտի նշեինք...![]()
Բայց կարծես թե այս թեմայում համարյա բոլոր պատասխանողներն էլ իրենց գրառումներում գրել են, թե ինչ են հասկանում ՎԱՂ ասելով և թե ով է ՈՐՈՇՈՒՄ այդ վաղ կոչվածը։եկեք հենց սկզբից պարզենք ՎԱՂ ասածը, իրենից ինչ է ներկայացնում, եւ ՈՎ Է ՈՐՈՇՈՒՄ այդ վաղը...
Հետաքրքիր է, թե հատկապես ում և որ մտքից եկար այդպիսի եզրակացության...ես տեսնում եմ այստեղ ոչ ոք իրականում սիրահարված չի եղել![]()
Այո, բնականաբար, ցանկացած մարդ ինքն է որոշում, թե երբ ամուսնանա, ուղղակի հարցն այն է, թե այդ որոշումը որքանով է ճիշտ դուրս գալիս հետագայում...Այդպիսի մտածելակերպ չկա ամուսնության համար, շուտ թե ուշ... Ցանկացած մարդ, ինքն է որոշում, երբ է իրա համար շուտ, եւ երբ ուշ.
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ամուսնություն
Սինդիի խոսքերից մեջբերում
--------------------------------------------------------------------------------
Հին ժամանակներում մարդիկ շատ փոքր հասակում էին ամուսանում:Որ տարիքն եք համարում հարմար ամուսնության համար?Ինչ եք կարծում,ճիշտ է,որ ամուսնանում են 16 կամ 17 տարեկան հասակում?
---------------------------------------------------------------------------------
Կարծում եմ, որ վաղ` 16,17 տարեկան հասակում ընդհանևրապես սխալ է ամուսնանալ,
Ամուսնանալ չի նշանակում միանշանակ անհոգ ու երջանիկ կյանքի շարունակություն,
Այդ քայլից հետո ավելի մեծ պատասխանատվություն է պահանջվում,
Ամուսնանալուց առաջ պետք է կողքից քեզ նայես, և տեսնես, թե այդյոք պատրաստ ես
թե հոգեպես, թե ֆինանսապես... Սա բարդ հարց է, քանի որ այս միությունը ամուր է իր հիմքերի ակունքներում... եթե երկկողմ ջանք ու եռանդ չեն խնայում իրար օգնելու և միասնական նպատակի հասնելու համար...
Իսկ վաղ տարիքում, դեռ ազատությունը գնահատել է պետք սովորել, հետո արդեն ժամանակը ինքը կայցելի...![]()
Վաղաժամ-բան չգիտեմ, սակայն զույգը պիտի ամուսնանա, երբ հստակ տեղյակ է ու ընկալում է, որ ամուսնանալը ոչ թե ավարտվում, այլ սկսվում է առաջին գիշերով:
Չգիտեմ վաղ ամուսնություն ասելով որ տարիքը ինիկատի ունեք: Սակայն ինձ թվումա որ ամեն մեկը պիտի ամուսնանա այն տարիքում որում արդեն գիտակցումա, թե ինչա նշանակում ընտանիք կազմել ու մտնել այդ քաղցր ու սուրբ հոգսի տակ: Ես մարդ գիտեմ որ ինքը 35 տարեկանա, բայց իրա համար դեռ վաղա ամուսնանալը, ու նաև գիտեմ 40 տարեկան մարդ որ ամուսնացելա, բայց ինքը դեռ չի գիտակցում, որտեղա սկսվում ընտանիքը՝ որտեղ իր «ախպերավատ» շրջապատը, ու ակամայից դժբախտացնումա այդ անուշ ու քնքուշ ընտանիքը:
Մի խոսքով ամեն մեկը ներքուստ պիտի զգա այդ քաղցր «բեռի» տակ մտնելու իր ժամանակը: Իսկ ինչ մնումա ֆինանսներ, հնարավորություն, լավ աշխատանք դրանք ժամանակավոր բաներ են, եթե սպասես դրանց իհայտ գալուն, հնարավոր է որ այդպես անժառանգ էլ մնաս, որովհետև դրանք «ֆինանսները, ...» այդպես էլ շատ հնարավոր է որ չգան ու չլինեն:
Ես ոչինչ էլ չեմ ունեցել, անգամ աշխատանք չեմ ունեցել, երբ ամուսնացել եմ դեռ 20-ըս չբոլորած, սակայն ամուսնանալով իմ սիրած աղջկա հետ՝ մենք միասին հասել ենք այն ամենին, ինչին հիմա կերազեն շատ ու շատ հասուն ու ստաժավոր ընտանիքներ:
Այնպես որ մի վախեցեք, թե իբր չկա, չգիտենք ինչ կլինի, բա հետո ոնց կլինի, զգում էս հասունացել էս այնքան որ իվիճակի էս կշռադատել ու ճիշտ որոշում կայացնե՞լ, ամուսնացի՛ առանց ապագային նայելու, թե չէ ինչքան նայես ապագային այնքան վախենալու էս, որովհետև ապագան միշտ անհայտա ու վախենալու:
Բայց երբ կհասնես էդ քո պատկերացրած էն ժամանակվա ապագայիդ, որը արդեն կլինի ներկա, կհամոզվես որ այդքան էլ վախենալու չէր այդ ապագան, որը քեզ վախեցնում էր «բավոր-ներով» դեմ հանդիման գնա էդ բավորներին ու կտենաս որ բավոր գոյություն չունի: Դա պարզապես դու էս քո պատկերացումների մեջ ստեղծում էդ բավորին ու սկսում էս վախենալ դրանից:
Սելավի:
Հ.Գ. Պատկերացրած վախը, իսկական վախից ավելի վախենալույա:
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
Վաղաժամ նկատի է ունեցվել 16,17 տարեկանները , միգուցե և 18,19 ,
Սակայն, ինչ վերաբերում է <<Բավոր>>-ներին, ապա եթե ճիշտ չպատկերացնես ապագա իրավիճակները ի համեմատ ապագա հնարավորությունների հետ, ապա միգուցե և լավ բան չստացվի, բայց եթե ու գնահատում ես դիմացինի ազատությունը, կարող ես նրանից էլ պահանջել նույնը:
Ուզում եմ ասել, որ կյանքը շատ անակնկալ կարող է լինել, <<Տասը չափի մեկ կտրի>> սա նվազագույնն է որ պետք է անել... մնացածը դուք գիտեք...![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ