Դե ուեմն «հաստատ» ու նմանատիպ մակդիրները լրիվ անտեղի են: Ախր ես անտերը խիստ անհատականա: Տարիքի հետ բացարջակ կապ չունի: Մարդ կա 40 տարեկանա հասնում բայց մեկա ամուսնանալու բան չի: Ամուսնանալը տարիքի հետ կապելը մեծագույն հիմարություն եմ համարում: կներեք
Մեկել էն որ ամբողջ ազգուտակով ընկնում հարս/փեսա են ման գալիս![]()
Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:
Վերջին խմբագրող՝ Mankik: 06.01.2009, 02:45:
Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:
Էհ, ժողովուրդ, ամեն մեկդ մի ծայրահեղության գիրկն եք ընկնում։Թե՛ շատ վաղ, թե՛ շատ ուշ տարիքի ամուսնություններն ունեն իրենց և՛ առավելությունները, և՛ թերությունները։ Շատ վաղ ամուսնանալու դեպքում մարդ անփորձ է լինում բազմաթիվ առումներով, օրինակ՝ ինքը դեռ երեխա է, բայց արդեն պիտի իր երեխաներին դաստիարակի, զրկվում է լիարժեք պատանեկան–երիտասարդական կյանքից (նկատենք, որ շատ վաղ տարիքում ամուսնանում են հիմնականում ոչ կիրթ, նահապետական ընտանիքների զավակները, և միանգամից՝ մնաս բարով, ազատ կյանք)։ Ճիշտ է, երեխաներդ կհպարտանան ջահել մայրիկով ու հայրիկով։ Ավելի երկար ժամանակ ծնողներ կունենան, ինչպես նաև ծնողներն ավելի մեծ հնարավորություն կունենան տեսնելու իրենց ոչ միայն թոռներին, այլև ծոռներին։ Բայց ամեն դեպքում փորձառության պակասը չի կարող անէական լինել։ Սա, թերևս ամենակարևոր գործոնն է։
Ուշ ամուսնանալն էլ իր հերթին է խնդիրներ առաջացնում. նախ 30–ից հետո երեխա ունենալը հիմնականում արդեն ավելի դժվար է լինում, էդ տարիքում հղի կնոջ օրգանիզմը հաճախ արդեն բավականաչափ երիտասարդ չի լինում, որ կարողանա լիարժեք կերպով սնուցել երեխային, հաճախ ուշ հղիությունը նաև վտանգ կարող է ներկայացնել հենց հղի մոր համար։ Էլ չեմ ասում, որ շատ երեխաներ ունենալու հավանականությունը տխուր կերպով նվազում է։ Բացի դրանից, երեխաների համար միշտ էլ ավելի ցանկալի է հնարավորինս երիտասարդ ծնողներ ունենալ, տարիքային մեծ տարբերության պատճառով երեխաները վաղ հասակում արդեն կարող են զրկվել ծնողներից։ Փոխարենը, ինչպես ոմանք նկատեցին, ծնողներն ավելի փորձառու են ու այդ առումով մեծ է հավանականությունը, որ ավելի ճիշտ դաստիարակություն կտան իրենց երեխաներին, բայց այստեղ էլ տարիքի հետ թուլացող հավեսի ու եռանդի խնդրի հետ ենք բախվում։ Պարզ է, որ շատ քչերը 40 տարեկանում նույն եռանդով կզբաղվեն իրենց երեխաների հետ, ինչ որ, ասենք, 20-25 տարեկանում։
Էս բոլորն, իհարկե, որոշ չափով հարաբերական են, բայց մեծ մասամբ գործում են, այնպես որ, այնուամենայնիվ, նախընտրելի է հնարավորության դեպքում ոսկե միջինին ձգտելը։
Սրա հետ կապված մի աֆորիզմ հիշեցի.
Եթե տղամարդն ամուսնանում է, որովհետև ժամանակն է, նշանակում է՝ արդեն ուշ է։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Հիմա մի հարց: Եթե ձեր աղջիկը, կամ տղան հակառակ ձեր հորդորների որոշի շուտ ամուսնանա (ասենք 16-19), կօգնե՞ք նրանց հետագա կյանքում, թե բարկացած կասեք «ոնց չլսեցիք, ինքներդ էլ գլուխ հանեք»:
Ինչու՞ է իմ էս հարցը… Շատերից եմ լսում, ասում են եթե չլսեն, ոնց ուզում են, թող ապրեն:
Ես կօգնեմ՝ անկախ ամեն ինչից։ Ամեն դեպքում իմ երեխան է, չէ՞։ Բայց մինչև այդ ինձնից կախված ամեն ինչ կանեմ, որ նա ինքը չձգտի այդքան վաղ տարիքում ամուսնանալ։ Դա էլ շատ առումներով կախված է դաստիարակությունից։ Հուսով եմ՝ կկարողանամ երեխայիս այնպես դաստիարակել, որ բավականաչափ պատասխանատվություն ունենա ու ամուսնանալիս հստակ գիտակցի, թե ինչ կարևոր ու պատասխանատու քայլ է անում։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ