Աշխարհում առաջին հայալեզու բլոգը. իմ կարծիքը նախկին Բրիտանական գաղութ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։
Բա լավա թող ամեն անակնկալներ էլ լինեն, եթե անակնկալների չհանդիպես կյանքում չես ուժեղանա, խոչնդոտները հաղթահարելու ձևերը չես սովորի, հենց էդ անակնկալ-խոչնդոտներն էլ տրվումա մարդկանց, որպիսզի հաղթահարեն և սովորեն:
Դպրոցում որ խնդիրներ էին տալիս ի՞նչ էինք անում, նստում լացում էի՞նք, թե լուծում էի՞նք, նույնն էլ կյանքումա, ամեն տեսակ խնդիրներ էլ լինում են, ու շատ անհետաքրքիր կդառնար կյանքը որ ոչ մի խնդիր չլիներ: Այնպես որ պետք չի վախենալով խնդիրներից հետաձգել կյանքի ամենակարևոր պահերից մեկը:
Իսկ ինչ վերաբերվումա ապագա իրավիճակներին ու հնարավորություններին ապա հաստատ չես կարող անգամ չնչին ճշգրտությամբ կանխատեսել այն:
Կյանքում նա չի հաղթում ով վազումա, այլ նա ում տրվածա, Իսկ տրվումա նրանց՝ ովքեր սիրում են կյանքը, ու կյանքն էլ փոխադարձ սկսումա սիրել նրանց:
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
Ի՞նչ եք կարծում լա՞վ է, թե՞ վատ վաղ տարիքի ամուսնությունները: Ասենք ամուսնությունը 16տ.-ում, եւ 17տ.-ում փոքրիկ բալիկ ունենալ (երբ ինքը դեռ երեխա է):
Եկեք քննարկենք լավ ու վատ կողմերը:![]()
եթե ամուսնացողը տղա է /ինակի ունեմ ժամանակակից հայ տղային/ ապա ամենամեծ ապուշությունն է: Նրա կինը դա կհասկանա շատ շուտով, երբ այդ տարիքի "երեխան" կգնա ժամերով իր ընկերների հետ "խաղալու"![]()
աղջկա դեպքում իմ հասկանալով տարբեր կարող է լինել:
Օրինակ աջարները իմացա, որ ամուսնանում են 13, 14 տսրռկանում, ու իրանց լավ են զգում դրանից իրենց ասելով: Բայց կարծում եմ հայերիս համար 22, 23 տարեկանը լավ տարիք է, երբ աղջիկը սկսում է ավելի լավ հասկանալ, թե իրեն ինչ է պետք ու ականջները չի կախում միայն խոսքերին
Քույրս ամուսնացավ 16տ-ում, 17-ում աղջիկ ունեցավ, 19-ում էլ տղային: Հիմա աղջիկը այս տարի ավարտում է դպրոցը, իսկ տղան* 9-րդ դասարանում է: Քույրս հիմա 33 տարեկան է:
Ես 34տ. եմ: Իմ մեծը 8 տարեկան է: Ճիշտ է, ես չեմ դժգոհում, ինձ շատ է դուր գալիս երեխաներին խնամել, մեծացնել: Բայց եւ այնպես, ո՞րն է ավելի լավ:
Մոդերատորական։ «Վաղ տարիքի ամուսնություններ» թեման միացվել է արդեն գոյություն ունեցող «Վաղ ամուսնություն» թեմային։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Եթե ամուսնության տակ սեռական կյանք ունենալը նկատի ունեք, ուրեմն տխուր է, որ դրա համար պետք է ամուսնանալ, ինչը և անում էին ու երևի դեռ մեծ մասամբ անում են մեր հայկական իրականության մեջ:
Ամուսնությունը լրիվ ուրիշ էտապ է՝ բարդ ու հետևանքային:
Անձամբ ես գտնում եմ, որ ամուսինների մեջ տարբերությունը մեծ պետք է լինի 5-10 տարի, որոշ դեպքերում՝ նույնիսկ 15![]()
Ու գտնում եմ, որ պետք է ամուսնանալ շաատ հասուն տարիքում, այսինքն երբ իսկապես ուզում ես ունենալ ընտանեկան կյանք, նկատի ունեցեք՝ ոչ պարզապես ամուսնություն:
Կնոջ համար միայն մի "բայց" կա այդ դեպքում. երեխա ունենալու խնդիրը: Մեծ տարիքում առաջին երեխան ունենալը ռիսկի հարց է՝ տարբեր առումներով:
Այսպես, թե այնպես, ինչ էլ անեք՝ մեկ ա վերջում գոհ չեք լինելու![]()
Դե որ խորը մտածես հարցը էստեղ հոգեպես պատրաստ լինելու մասին էլ է:
Ես 20 տարեկան եմ, ու ոչ մի կերպ չեմ կարող պատկերացնել, որ կարող է ամուսնացած լինեի հիմա:Ինձ համար կարծում եմ 22-ից հետո նոր կգա էդ տարիքը:
Իսկ տղամարդու համար հանցագործություն է էդքան շուտ ամուսնանալը: Մինչև ինքը կայանա ու պատրաստ կլինի լինել ամուսին, հաստատ 26-ը կանցնի![]()
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Pianist (06.01.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ