Հայկօ ջան, երեք հատ հաջողված նախադասության օրինակներ կբերե?ս![]()
Հայկօ ջան, երեք հատ հաջողված նախադասության օրինակներ կբերե?ս![]()
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Ստորագրում եմ...երկար ընդմիջումից հետո ինքս էլ հազիվ ուզեցի ավելին անել, քան ուղղակի կարդալը, ընդ որում լրիվ անկեղծ, բայց հավեսս փախնում ա...չնայած, էս դեպքում ինձ համար կարևորը հեղինակի վերաբերմունքն էր ու, կարծում եմ, ոչ մի գրառում, հարցադրում կամ կարծիք չի շրջանցվել հեղինակի կողմից, ու դա գնահատելի ա...
Մեկ էլ.
Նույնիսկ դա նորմալ է, որովհետև ես մտածում եմ, որ ստեղծագործողը գրելուց հետո / եթե/ իր գործը հանձնում է ընթերցողին, ինչ-որ տեղ դարձնում է նրա սեփականությունը և վերջինիս սուբյեկտիվ վերաբերմունքի ու թեկուզ ինչ-որ տեղ չարդարացված սպասելիքների կարիքը կարող է ունենալ եթե ոչ ստեղծագործողը, ապա գոնե ստեղծագործությունը...«այսպես պետք է լիներ, այնպես չէր» նորմա՞լ է![]()
Վերջին խմբագրող՝ Ծով: 27.12.2008, 00:05:
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Ճիշտն ասած չէի պատրաստվում կարծիք գրել, բայց տեսնելով թե ինչ տժժոցի ա էս թեմայում որոշեցի այնուհանդերձ արտահայտվելՊակաս չմնամ, էլի։
Այս գործը առաջին կարդացողներից մեկն էի երևի..ու..հուսով եմ ոչ ոք ինձ չի գամի անարգանքի սյունին, բայց առաջին միտքս սա էր՝ հա ի՞նչ։ Ինչն էր էստեղ նորությու՞ն։ Որ պապան իր աղջկան էն բանից ա՞ անում։ Կամ տղուն։ Կամ երկուսին միասին։ Թե՞ որ աղջիկը դա թույլ ա տալիս անլեզու հայվանի պես։ Նույն հաջողությամբ նա կարող էր թույլ չտալ։ Ասենք "առաստաղը գլխավերևում օրորվելու" պահին դանակը մտցներ հոր մի տեղը...ցանկացած, ըստ հեղինակի կամ ընթերցողի հայեցողության։
Իմ կարծիքով սա ոչ թե ստեղծագործություն է, այլ փաստի արձանագրում։
Ցավալի փաստի, հա, բայց փաստի։
Եթե նկատե՞լ եմ
Ահա թե ինչ եմ նկատել.
Նկատել եմ, որ դու չես որոշողը իմ կամ ստեղծագործությունը մյուս չհավանածների սենտիմենտալության աստիճանը:
Նկատել եմ, որ դու չես որոշողը ես կամ էլ ստեղծագործությունը մյուս չհավանողները «բնականաբար» առաջացող համակրանք կամ հարազատացում պե՞տք է փնտրեն, թե՞ ոչ:Բնավ էլ հարկավոր չէ «բնականաբար» առաջացող համակրանք կամ հարազատացում փնտրել
Ու եթե ինչ-որ մեկը ստեղծագործությունը չի հավանել ու բարձրաձայնում է այդ մասին, բնավ հարկավոր չէ հակադրվել ու համոզել, որ չէ, գիտես ինչ կա, դու չես հասկացել կամ սխալվել ես: Եթե դու մեջը տեսնում ես այն, ինչը քո դուրը գալիս, բարին քեզ հետ: Դա լավ է: Բայց դու պարզապես չես կարող ինձ համոզես որ ես էլ այն հավանեմ կամ էլ ապացուցես, որ սխալ եմ արել, որ չեմ հավանել: Անգամ հզորագույն գրական ստեղծագործություններն ունեն թե հավանողներ, թե չհավանողներ: Անշուշտ կարելի է հակադրվել ու ասել, որ գիտես, իսկ ինձ այսինչ կամ այնինչ պատճառներով դուր է գալիս, բայց ոչ թե պիտակել ու էդ տոնով խոսել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ես դիսերտացիա չեմ գրել, որ մեջը նորություն եք փնտրում: Ուղղակի այ էս կարգի կարծիքների հետ չեմ կարող հաշտվել: Վերցրեք շատ հայտնի հեղինակների ստեղծագործություններ, ինչ նորույթ եք տեսնում դրանց մեջ:
Վերցրեք Նար-Դոսի «Թե ինչ եղավ, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց»-ը ու նույն սկզբունքով դատեք. հա ինչ, մարդը խփեց, կնգան սպանեց, կնիկն էլ էշ էր, որ մարդուն մինչեւ էտ քնի մեջ չէր խեղդել:
Գալաթեա ջան քո ստեղծագործություններից քանիսու՞մ ես նոր բան առաջ քաշել:
Եթե նոր բան էս փնտրում, պիտի ֆանտաստիկա կարդաս, այլ ուղի չեմ տեսնում![]()
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Մորֆեուս ջան, կներես, որ հա շարունակում եմ, ուղղակի չեմ ուզում կարծես, թե աչքիցս վրիպել են բազմակի նշված միևնույն էր-ները, անտարբեր էր-ները, ոչինչ չէր զգում-ները: Բավականին ուշադիր եմ կարդացել: Սակայն, իմ ասածն էլ հենց դա էր, որ միայն քո նշածները բավական չէին, որ լրիվ պատկերացնեինք աղջկա հոգում կատարվողը: Այն, որ իր համար միևնույն էր, կարելի էր արտահայտել տարբեր հետաքրքիր ձևերով: Կարելի էր նրա անտարբերությունը համեմատել ինչ-որ բանի հետ, օգտագործել բառեր կամ նախադասություններ, որոնցում ոչ մի անգամ էլ չնշեիր, որ նրա համար միևնույն էր, բայց ասենք. Ողջ ընթացքում նա անթարթ աչքերով նայում էր առաստաղին, անգամ արդեն չէր էլ ատում ականջի տակ ծանր շնչող տղամարդուն... և այլն և այլն...
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Chuk, կարծիքը դատավճռի հետ ես խառնում: Ես որևէ բանի աստիճանը որոշել կարող եմ, սահմանել չեմ կարող: Հետո՝ ի՞նչ վիրավորական բան տեսար «սենտիմենտալ» բառի մեջ:Նկատել եմ, որ դու չես որոշողը իմ կամ ստեղծագործությունը մյուս չհավանածների սենտիմենտալության աստիճանը:
Նորից նույնը: Եթե գրել եմ «հարկավոր չէ փնտրել», դա ինչ-որ կերպ բռնանու՞մ է ձեր մտքի ազատության վրա: Ինչ-որ կերպ անարգու՞մ է ձեր ազատ կամքի իրավունքը: Թե՞ անպայման պետք էր ավելացնել՝ «իմ կարծիքով» պետք չէ փնտրել:Նկատել եմ, որ դու չես որոշողը ես կամ էլ ստեղծագործությունը մյուս չհավանողները «բնականաբար» առաջացող համակրանք կամ հարազատացում պե՞տք է փնտրեն, թե՞ ոչ:
Որտե՞ղ եմ գրել, որ «չէ, գիտես ինչ կա, դու չես հասկացել կամ սխալվել ես»:
Պիտակելու ու «էդ տոնի» պահը լրիվ անտեղի էր: Ես ինձ որևէ ոչ կոռեկտ բան թույլ չեմ տվել, ոչ մի անձնական վիրավորանք չեմ հասցրել:
DIXIcarpe noctem
Մորֆեուս ջան, իմ ստեղծագործությունները հիմնականում օրագրային բնույթ են կրում, բայց եթե անդրադառնում ենք հենց իմ /քիչ, ոչ օրագրային/ գրածներին, ես հա, նոր երկիր չեմ հայտնաբերում, բայց նաև քրեական օրենսգրքից քաղվածքներ չեմ մեջբերում
Ու երբ ինձ ասում են, որ "գիտես ինչ, Գալաթեա ջան, չի դզում գրածդ" պարտքս չեմ համարում յուրաքանչյուր գրառման յուրաքանչյուր տողին պատասխանել՝ ապացուցելու համար որ ես ճիշտ էի, իսկ չհավանողներս՝ սխալ։
Եթե նման համեմատություններ ես փնտրում, ապա իմ ստեղծագործություններից շատերը դու չես հավանի: Ես ամեն ինչ չափից դուրս պարզ եմ գրում ու գտնում եմ, որ հենց այդ պարզության մեջ է գեղեցկությունը: Չեմ սիրում ճոխացումները, ասելիքի զարդարումը տարբեր գույներով: Ես իմ խոսքը ուղիղ եմ ասում, որպեսզի ընկալելի լինի եւ քեզ եւ նրանց ովքեր հեռու են գրականությունից:
Շատ եմ ցավում, որ իմ գրածում դու հաջողված ոչինչ չես տեսնում, բայց պարզ գրելը իմ ոճն է, միշտ այսպես եմ գրել:
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Մորֆեուս, մի ընդհանրացրու, խնդրում եմ:
Ես խոսում եմ կոնկրետ այս մի գրածիդ մասին ու գտնում եմ, որ ունեմ իրավունք արտահայտելու իմ կարծիքը: Ցավագին ընկալում տվյալ դեպքում քեզանից է զգացվում:
Մինիմալիզմին ես միայն կողմ եմ, եթե այն չի հասնում.... քխմմմ..... գլխառադ անելուն:![]()
Find what you love and let it kill you. (c) Bukowski
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ