User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 91 հատից

Թեմա: Անարգվածը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անարգվածը

    ԱՆԱՐԳՎԱԾԸ


    Մրսում էր: Դրսում ամառ էր, իսկ նա մրսում էր: Վերմակը քաշեց գլխին: Ուր որ է, կգա: Ինչ-որ բանի մասին էր մտածում, բայց չէր կարողանում կենտրոնանալ: Ականջը անընդհանդատ դռան ձայնին էր սպասում: Գոնե այսօր չգա, գոնե այս մի օրը բացառություն լինի…Գլուխը հանեց վերմակի տակից ու խելագարի հայացքով սկսեց հայացքով սենյակում ինչ-որ բան փնտրել: Խավար էր, գրեթե բան չէր երեւում: Հիշում էր, որ ցերեկը աչքով ընկել է, ինչ-որ տեղ տեսել է: Փորձեց մտաբերել… ապարդյուն՝ չէր կարողանում կենտրոնանալ: Ելավ անկողնուց ու սկսեց կամացուկ շոշափել սեղանի վրա դրված առարկաները… հետո հանկարծ հիշեց, որ կարելի է լույսը միացնել ու հեշտությամբ գտնել… ո՜՜նց շուտ չէր գլխի ընկել…
    Մահճակալի կողքի սեղանիկին դրված լուսամփոփը աղոտ լույս էր սփռել սենյակում: Ձեռքին մի հնամաշ գիրք էր՝ առանց կազմ, լրիվ պատառոտված… Չէ՛, նա չէր որոշել ընթերցանությամբ զբաղվել… նույնիսկ կարդալ չգիտեր: Գրքի էջերի արանքից մի խունացած լուսանկար հանեց ու մոտեցրեց շուրթերին: Կապտած աչքերից արցունքներ գլորվեցին ու սահեցին այտերն ի վար: «Մայրի՜կ…»: Լուսանկարը տեղադրեց լուսամփոփի տակ այնպես, որ լույսը ուղիղ նկարի վրա ընկնի…
    Ուր որ է, կգա… Գոնե այսօր չգար… Մրսում էր: Նորից անկողին մտավ ու փաթաթվեց վերմակի մեջ… հայացքը լուսանկարից չէր կտրում…
    Դռան հետեւից ոտնաձայներ լսվեցին. կուչ եկավ անկողնու մեջ: Չէ՛, այս օրն էլ բացառություն չէ. գալիս է: Դուռը կրկնկի վրա բացվեց, ու սենյակում տղամարդու գորշ կերպարանք ուրվագծվեց: Օղու հոտը միանգամից տարածվեց սենյակով մեկ… նորից հարբած է: Տղամարդը առաջ եկավ. մի ձեռքին փոքրիկ արկղիկ էր, մյուսին օղու կիսատ շիշ:
    Վերմակը գլխին քաշեց՝ ոչ այնքան օղու հոտ չզգալու, որքան տղամարդու զզվելի կերպարանքը չտեսնելու համար:
    Տղամարդը քմծիծաղ տվեց: Արկղիկը դրեց սենյակի անկյունում, մի կումով կուլ տվեց շշի մնացած պարունակությունն ու այն դեն նետեց: Ճոճվելով մի կերպ մոտեցավ անկողնուն ու կանգնեց նրա գլխավերեւում:
    -Վե՛ր կաց:
    Նա կամացուկ գլուխը հանեց վերմակի տակից ու տղամարդուն նայեց: Ուզում էր գոնե այսօր չենթարկվել, բայց հիշեց, թե այդ դեպքում ինչ կարող է լինել: Դանդաղ ելավ անկողնուց ու կանգնեց տղամարդու առաջ: Տղամարդու կոպիտ ձեռքերը շոյեցին նրա վարսերը ու իջան հասան մինչեւ ազդրերը: Նա լռում էր… միեւնույն էր… Տղամարդու շուրթերը հանդիպեցին նրա շուրթերին: Նա ոչինչ չէր զգում, անում էր այն, ինչ պիտի աներ, այլապես… Տղամարդը նրա վրայից պոկեց գիշերանոցը ու գնաց-նստեց սենյակի անկյունում դրված բազկաթոռին: Նա գիտեր իր գործը. լուռ հանեց կրծքկալը, հետո վարտիքը ու մորեմերկ կանգնեց տղամարդու առաջ: Տղամարդը ժպտաց. ձեռքի շարժումով նրան մոտ կանչեց: Նա դանդաղ մոտեցավ ու նստեց տղամարդու ծնկներին: Տղամարդը շուրթերը սահեցին նրան պարանոցի վրայով ու հանգրվանեցին կրծքերի վրա: Նա ոչինչ չէր զգում, նույնիսկ նողկանք: Տղամարդը հանգիստ վերկացավ տեղից՝ նրան իր գրկի մեջ առած ու քայլեց դեպի անկողին…
    Առաստաղը օրորվում էր նրա գլխավերեւում: Նրա շնչառությունը գնալով արագանում էր, բայց նա ոչինչ չէր զգում… սովորական էր…
    Ահա եւ վերջ… Տղամարդը նստեց անկողնում ու հանկարծ հայացքը ընկավ լուսամփոփի տակ դրված լուսանկարին:
    -Սա ի՞նչ գործ ունի այստեղ:
    -Դրել եմ, որ տեսնի:
    Տղամարդու ծանր ձեռքը իջավ նրա երեսին: Նա ցավից բղավեց ու սկսեց արտասվել:
    -Ձայնդ գլուխդ մի՛ գցի, վե՛ր կաց:
    Նա ենթարկվեց. ելավ անկողնուց ու կանգնեց սենյակում: Ուզեց հագնվել, բայց տղամարդու հայացքից հասկացավ, որ առայժմ դա չպիտի անի: Տղամարդը մատնացույց արեց սենյակի անկյունում դրված արկղիկը:
    -Բացի՛ր:
    Նա զարմանքով բացեց արկղիկը: Մեջը փոքրիկ տորթ էր:
    -Ծնունդդ շնորհավո՛ր:
    Նա ոչինչ չասաց:
    -Ասում եմ՝ ծնունդդ շնորհավոր,- կրկնեց տղամարդը ու ծանր ձեռքը սպառնալից թափահարեց նրա գլխավերեում:
    Նա մի քայլ հետ գնաց, վախեցած նայեց տղամարդու երեսին ու անտարբեր շշնջաց.
    -Շնորհակալությու՛ն, հայրի՛կ:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (04.02.2009), ԿԳԴ (07.02.2009)

  3. #2
    Կարիմարի Կարիմարա cold skin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.12.2008
    Հասցե
    Նիցշեի տուն
    Տարիք
    39
    Գրառումներ
    446
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անարգվածը

    Սկզբից հուզվեցի, ես էլ մի տարի է մայրիկիս չեմ տեսել, միայն ձայնն եմ լսել: Հետո այդ մորեմերկ բառը ու տղամարդը… Չե՞մ հասկանում դու էդ ո՞նց գրեցիր, ինչի՞ց ազդված ու տպավորված… Վերջում զգացածս աննկարագրելի է: Չէէէէէէէէ~, տրամս ընկավ, ոչ թե նրանից, որ էդ երևույթը աշխարհում չկա, այլ, որ կա ու մենք էլ գրում ենք դրա մասին:
    Չգիտեմ, չարությունն ու ատելությունը հիմա իմ մեջ պայքարում են, մնացած բոլոր լավ ու բարի oրվա զգացածիս հետ…

  4. #3
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անարգվածը

    Նողկանք եմ զգում

    Նման մարդուն հայրիկ ասելը արդեն իսկ հանցագործություն է... Ու ընդհանրապես, նման կարգի թույլ,իրենց չհարգող անձիք իմ մոտ ավելի ջղայնություն են առաջացնում, քան նրանք ովքեր օգտվում են այդ թույլությունից:

    Լավ էր շարադրված՝ինչպես միշտ
    Чеширский КотЭ

  5. #4
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անարգվածը

    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
    Նողկանք եմ զգում

    Նման մարդուն հայրիկ ասելը արդեն իսկ հանցագործություն է... Ու ընդհանրապես, նման կարգի թույլ,իրենց չհարգող անձիք իմ մոտ ավելի ջղայնություն են առաջացնում, քան նրանք ովքեր օգտվում են այդ թույլությունից:

    Լավ էր շարադրված՝ինչպես միշտ
    Յոժ ջան հերոսս ոչ թե իր կամքով էր նրան հայրիկ ասում եւ նրա քմահաճույքները կատարում, այլ որովհետեւ ուրիշ ելք չուներ:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  6. #5
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անարգվածը

    Բայց դաժան էր
    Loading your personal settings....

  7. #6
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անարգվածը

    Սարսափահար դեմքեր անելու փոխարեն կարելի է պայքարել նման երևույթների դեմ՝ չեմ պահանջում բռնություն այսպես կոչված «հայրիկների» նկատմամբ, վարնաս ինձ ազատում է բռնության հակումից:
    Բայց տուժածների ռեաբիլիտացիան ու նորմալ կյանք վերադարձը մեր ձեռքերում է:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    comet (16.01.2009)

  9. #7
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անարգվածը

    Մեջբերում cold skin-ի խոսքերից Նայել գրառումը
    Սկզբից հուզվեցի, ես էլ մի տարի է մայրիկիս չեմ տեսել, միայն ձայնն եմ լսել: Հետո այդ մորեմերկ բառը ու տղամարդը… Չե՞մ հասկանում դու էդ ո՞նց գրեցիր, ինչի՞ց ազդված ու տպավորված… Վերջում զգացածս աննկարագրելի է: Չէէէէէէէէ~, տրամս ընկավ, ոչ թե նրանից, որ էդ երևույթը աշխարհում չկա, այլ, որ կա ու մենք էլ գրում ենք դրա մասին:
    Չգիտեմ, չարությունն ու ատելությունը հիմա իմ մեջ պայքարում են, մնացած բոլոր լավ ու բարի oրվա զգացածիս հետ…
    Cold skin ջան(կներես, անունդ չգիտեմ), գրեցի՝ ազդված լրատվական տարբեր միջոցներով ցուցադրվող նմանատիպ դեպքերից ու նաեւ վերջերս Հայաստանի գիշերօթիկներից մեկում ծավալված իրադարձություններից:
    Հուսով եմ ատելությունդ ու չարությունդ ինձ չի ուղղված:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  10. #8
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անարգվածը

    Մենակ ինչ-որ շոկային նյութ ներկայացնելով հո չի: Չկա ոճ, անհատականություն: Նման է "Սփիդ ինֆո" ամսագրում տպագրվող պատմություններին: Ընդ որում ամեն ինչով է նման:

  11. #9
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անարգվածը

    Մեջբերում Dorian-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենակ ինչ-որ շոկային նյութ ներկայացնելով հո չի: Չկա ոճ, անհատականություն: Նման է "Սփիդ ինֆո" ամսագրում տպագրվող պատմություններին: Ընդ որում ամեն ինչով է նման:
    Մերսի կարծիքիդ համար:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  12. #10
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անարգվածը

    Մեջբերում Dorian-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենակ ինչ-որ շոկային նյութ ներկայացնելով հո չի: Չկա ոճ, անհատականություն: Նման է "Սփիդ ինֆո" ամսագրում տպագրվող պատմություններին: Ընդ որում ամեն ինչով է նման:
    Չնկատեցի ասածդ երևույթը:
    Համ էլ նյութը շոկի կոնտեքստում չէր ներկայացված ընդհանրապես: Այն ցույց էր տալիս մի բան, որը նորմալ կոնտեքստում շոկի կբերեր, բայց դարձել էր առօրեական:
    Օրինակ, կոգնիտիվ դիսսոնանսը հիանալի էր ներկայացված:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  13. #11
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անարգվածը

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Չնկատեցի ասածդ երևույթը:
    Համ էլ նյութը շոկի կոնտեքստում չէր ներկայացված ընդհանրապես: Այն ցույց էր տալիս մի բան, որը նորմալ կոնտեքստում շոկի կբերեր, բայց դարձել էր առօրեական:
    Օրինակ, կոգնիտիվ դիսսոնանսը հիանալի էր ներկայացված:
    Կոգնիտիվ դիսոնանսը հագուստի մաս չի՞:

  14. #12
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անարգվածը

    Մեջբերում Dorian-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոգնիտիվ դիսոնանսը հագուստի մաս չի՞:
    Դորիան, լավ էլի, երկուսս էլ հիանալի գիտենք, թե ինչ է կոգնոտով դոսսոնանսը:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •