Հայկօ-ի խոսքերից
Չափից դուրս սենտիմենտալ եք, ժողովու՛րդ:
Բնավ էլ հարկավոր չէ «բնականաբար» առաջացող համակրանք կամ հարազատացում փնտրել: Նման բան, ըստ իս, նախատեսված չի էլ եղել: Ու սա էլ բարոյախրատական պատմվածք չէ, ոչ էլ առակ ու քարոզ: Պարզապես՝ «Կյանք» դիմակահանդեսից մի դրվագ է, որ գուցե չի սազում ոմանց վարդագույն ակնոցին, գուցե տհաճ է շատերի նուրբ քիմքի համար, բայց շատ ավելի ռեալ է, քան բոլոր «անձրևի տակ քայլող աղջիկներն» ու «սիրահարված պատանիները» միասին վերցրած:
Ուլուանա. չեմ կարծում, որ աղջկա նկատմամբ համակրանքը այս պատմվածքում կարող էր պայմանավորված լինել ինչ-որ «գեղեցիկ, համեստ, փխրուն, դժբախտ, գունատ, տխուր» որոշիչներով: Ինչ որ կար, արդեն իսկ չափազա՛նց է, ոչ թե բավարար: Մի՞թե հենց բուն ֆաբուլան քեզ համար բավարար ինֆորմացիա չէր, մի՞թե անպայման ինչ-որ «զարդեր-զանգուլակներ» էին պետք:
Ստեղածագործական-գրական կողմի մասին. ինձ թվում է՝ «հեղինակի խոսքի» ժամանակները վաղուց անցել են: Հասկացեք այն, ինչ կարող եք հասկանալ, և ոչ՝ կուրորեն հետևեք հեղինակի գծած սցենարին: impression-ի ասած բացատրելն ու նկարագրելն էստեղ անտեղի կլիներ, իմ կարծիքով: Morpheus_NS-ը տեղ է թողել բոլորիդ համար՝ պատկերացնելու ու զգալու այդ ապրումներն ու զգացածը՝ յուրաքանչյուրդ՝ յուրովի՛: Այն, ինչ մեկի համար վախենալու է, մյուսի համար կարող է ծիծաղելի լինել. իսկ այստեղ, քանի որ կոնկրետ զգացում նշված չէ, դուք զգում եք այն, ինչը վախենալու / հոգեցունց / հուզիչ է հենց ձե՛զ համար:
Էջանիշներ