Բայց ինչու՞ հիմա էլ եկանք հայտնիներին
Ու ընդհանրապես հայտնիությունը երբեմն բոլորովին կապ չունի տվյալ նկարչի ընդունակությունների հետ:
Մենք խոսում ենք նկարչի մասին, մենք խոսում ենք մարդու՝ նկարը ընկալելու ունակության մասին, մենք խոսում մարդու սուբյեկտիվ վերաբերմունքի մասին:
Այն պահից սկսած, երբ ինչ-որ մեկը կսկսի ճշգրիտ հիմնավորումներ ու հաշվարկներ ներկայացնել նկարի համար, այդ նկարը կդադարի արվեստ լինելուց, կդառնա հերթական արհեստական գործ, այդ նկարի հեղինակը՝ շարքային արհեստավոր:
Եվ անշուշտ ցանկացած մարդ կարող է այնպիսի հայացք ունենալ, որ ավելի լավ ընկալի ու հասկանա նկարը, քան ասենք Ռեմբրանտը: Էլ չասած զուտ գիտական աչքի ընկալման մասին, մարդու աչքի ռեցեպտորների մասին, քանի որ ապացուցված է, որ ամեն մարդ տեսած գույների քանակը տարբերվում է մյուսինից ու կան այնպիսիք, ովքեր ավելի շատ գույներ են տեսնում՝ անհամեմատ ավելի շատ:
Ու այս փակուղային մտքերը. «եթե նկարիչ չես ուրեմն...» պետք է մոռանալ: Որովհետև արվեստն ու նկարները նրա համար են, որ դրանք ընկալեն ոչ միայն այդ գործի գիտակները (տվյալ դեպքում հիմնականում նկարիչները), այլև մյուսները:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Morpheus_NS-ն շատ ճիշտ բացատրեց այն, ինչը ես ուզում էի ասել…
Ես ընդամենը ուզում եմ ասել, որ եթե ճիշտը ուզում եք իմանալ, ապա պետք է դիմել մասնագետի, այլ ոչ թէ չհասկանալով և չմայելով մասնագետի աչքերով, տարբեր մեկնաբանություններ անել և չգալ վերջնական կարծիքի…
ՀԳ. բայց եթե CHUK-ը չի ընդունում մասնագետի կարծիքը (կարծում եմ նա կհասկանա ինչ նկատի ունեմ), ապա ավելի լավ է անիմաստ շարունակենք գրել ու գրել, մի տասնյակ էջեր նորից:![]()
1.Դատողություններ անում են բոլորը, սակայն քիչ են կշռադատողները:
2.Մենք հաճախ ներողամիտ ենք վերաբերվում նրանց, ովքեր բեռ են մեզ վրա, բայց մենք երբեք ներողամիտ չենք լինում նրանց նկատմամբ, ովքեր նեղվում են մեզանից:
Հազիվ թեմայի շրջանակներում մի անգամ Chuk-ի հետ համակարծիք ենք:
DIXIcarpe noctem
Այդ դեպքում առաջարկում եմ ֆորումի որևէ քննարկման չմասնակցել, քանի որ չգիտեմ թե մասնագիտությունդ ինչ է, բայց միանշանակ ֆորումի բոլոր թեմատիկաներին չի բավարարի, իսկ ունեցածդ մասնագիտությունում էլ միանշանակ կարծիք պնդելու իրավունքը վիճարկում եմ, քանի որ վստահ չեմ, որ այնքան լավ մասնագետ ես, որ մինչև վերջ կարելի է վստահել խոսքերիդ:
Իսկ փոխարենը կարելի է հիշել մարդու ուղեղն ինչի համար է նախատեսված ու շարունակել քննարկումը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Բայց նկարը այնպես չհասկացողը, ինչպես հասկանում են գիտակները, ՉՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՆ ՆԿԱՐԻ ԻՐԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ և մեկնաբանեն իրենց իմացածով, ինճպես արվում է այստեղ և չիմանան գիտակների կարծիքը թէ իրականում ինչ է ներկայացնում տվյալ նկարը և նկարիչը ինչի համար է նկարել նկարը և թե ինչ է ուզում ասել… Եթե դու ուզում ես մնալ «խավարում» և չիմանալ իրականում ինճ նկարներ են դրանք, չնդունելով գիտակների ասածը, ապա դա քո գործն է![]()
1.Դատողություններ անում են բոլորը, սակայն քիչ են կշռադատողները:
2.Մենք հաճախ ներողամիտ ենք վերաբերվում նրանց, ովքեր բեռ են մեզ վրա, բայց մենք երբեք ներողամիտ չենք լինում նրանց նկատմամբ, ովքեր նեղվում են մեզանից:
Հարգելի ՏերմինԱտոր, անգամ քո ասած «գիտակները» հաճախ չեն կարող իմանալ թե իրենից ինչ է ներկայացնում նկարը, ինչ է ուզել ասել հեղինակը և այլն: Այդ քո ասած «գիտակները», ինչպես և ես, ընդամենը հայտնում են իրենց ընկալածը, ու հերիք ա թեման վերածել աբսուրդի... արվեստը ֆիզիկա չի, որ գիտակից պատասխան ստանաք, արվեստը ճշգրիտ գիտություն չի, արվեստը զգայականով ընկալելու, զգալու համար նախատեսված բան է, ոչ թե բանաձևելու, որ գնանք գիտակների բերենք՝ կարծիքներն իմանալու համար ու մեր կարծիքն էլ հարմարեցնենք այդ կարծիքին: «Գիտակների» կարծիքները կարելի է ընդամենը ընդունել ի գիտություն, իմանալ որ այդպիսի կարծի գոյություն ունի: Ի դեպ, կարծում եմ որ ի տարբերություն քեզ, այս կտավների մասին բազում «գիտակների» կարծիքների եմ ծանոթացել ու կարծում եմ, որ քննարկման մասնակիցներից շատերն էլ: Մի էժանացրու արվեստն ու այս թեման:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հարգելի Chuk, Էլի իրար չհասկացանք… Ես չեմ էլ էժանացնում այս թեման…
Ի դեպ, որ ասում ես մարդ պետք է ինքնուրյուն հասկանա նկարի արժեքը, ապա ըստ քեզ, կարելի է յուրանքաչյուր երեխայի նկարն էլ համարել «ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑ», չնդունելով իմ ասած «գիտակների» խոսքերը և արհամարելով դրանք երեխայի նկարներն էլ համեմատել «ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑՆԵՐԻ» հետ, բայց չէ որ հասկացողը կարող է ասել, դա իրոք նկար է թէ խզբզանք, իսկ չհասկացողի համար կարող է խզբզանքն էլ համարվել կարգին գործ: ԴԵ ՃԱՇԱԿԻՆ ԸՆԿԵՐ ՉԿԱ
ՀԳ. Ի դեպ, եթե քո ասեածով լիեր, ապա չէին լինի արվեստի ՔՆՆԱԴԱՏՆԵՐԸ և ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Վերջին խմբագրող՝ Terminator: 23.12.2008, 01:44: Պատճառ: Avelacnel
1.Դատողություններ անում են բոլորը, սակայն քիչ են կշռադատողները:
2.Մենք հաճախ ներողամիտ ենք վերաբերվում նրանց, ովքեր բեռ են մեզ վրա, բայց մենք երբեք ներողամիտ չենք լինում նրանց նկատմամբ, ովքեր նեղվում են մեզանից:
Այ Chuk, վերջը քեզ չհասկացա, համ իմ ասածն ես հաստատում համ էլ, ասում ես, «կներես», պահանջում ես, որ թեմայից չշեղվեմ… Ես էլ այդ եմ ասում, նկատի ունեմ ԱՐՎԵՍՏԸ ՀԱՍԿԱՑՈՂԻՆ կամ իմ խոսքերով «գիտակին» էլի: Ես նրանց նկատի ունեյի, ոչ թէ չհասկացողին, բայց համ էլ ես ասում եմ, որ պետք է որոշակի հասկացության գալ, թէ վերջապես այդ նկարներն ինչ են և ինչի համար են ստեղծված:
1.Դատողություններ անում են բոլորը, սակայն քիչ են կշռադատողները:
2.Մենք հաճախ ներողամիտ ենք վերաբերվում նրանց, ովքեր բեռ են մեզ վրա, բայց մենք երբեք ներողամիտ չենք լինում նրանց նկատմամբ, ովքեր նեղվում են մեզանից:
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Լավ, հուսով եմ այս անգամ կհասկանաս: ԹԵմայի քննարկման մասնակիցների մեծ մասը, վստահ եմ, որ շատ լավ հասկանում են արվեստ: Մասնավորապես այդպիսի պնդում կարող եմ անհամեստորեն անել իմ մասին, համեստորեն Վարպետի, Հայկօի, Տրիբունի և այլն: Այնպես որ նորից պահանջում եմ թեման չշեղել ու չլցնել այլ քննարկման նյութ հանդիսացող գրառումներով:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
օօօհ ես անչափ տպավորված եմ: Ու տիեզերական և բնական բոլոր օրենքների համաձայն սովորական մահկանացուի աչքը / բացառությամբ այն մարդկանց, ովքեր տելեպատ են. կամ գերըզգայուն են/ կարող է որսալ և ճանաչել միայն այն, ինչի համար ինքը նախապես ծրագրավորված է: Մենք տեսնում ենք միայնա այն ինչը նախապես ծրագրավորված է մեր ոգու մեջ: Իսկ մնացածը ուղղակի չենք տեսնում, քանի որ չգիտենք դրա գոյության մասին: Մենք չենք տեսնում անսահմանությունը, չենք տեսնում հավերժությունը:
Հետո էլ նկարներին նայելու հատուկ տեխնիկա կա: Ու կարևոր չէ նույնիսկ դրա մեջ պատկեր գտնելը: Եթե կարողանաս ամբողջովին թուլանալ և բնության՝ օդի, ծաղիկների, ձյան հետ մեկ դառնալ: Հնարավոր է նկարի գաղափարը հասու դառնա մեր գիտակցությանը: Հնարավոր է սա շատ ուժեղ հանելուկ է:
Կամ էլ դիտելու բարդ տեխնիկա ունի: Երբ մի քանի վայրկյան հայացքը սառեցնում են մի կետի, հետո էլ հայացքը 4 անկյուններով արագ փոխում են, ու միանգամից բերում են կենտրոն: Ու այդ պահին բացվում է նկարը:
Հիշեք աուդիո քարդերի մասին, որը փոքեր խաղացողները ֆռացնում են: Սովորական աչքով, դրանք հասարակ քարդեր են: Բայց ձև կա դրանց նայելու: Ու աչքերի բիբերը ճիշտ մեծացնել, փոքրացնելու դեպքում, բոլոր քարդերը կարողանում ես տեսնել թափանցիկ: Դա տեխնիկա է
…(W.S.{F})
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ