Չէ, ես մանթոյից ինձ խփելու եմ... Ո՞նց նկարիչ չդառա ախր: Ինչո՞վ պիտի կոնկրետ էս նկարը լավը լիներ իմ նկարածներից:
Հա՛, ես պրագմատիկ եմ: Հա՛, ես ռեալիստ էլ եմ: Բայց մեկ ա՝ էս նկարներին տված փողերով Աֆրիկայում մի ինչ-որ Նամիբիա երկու տարի կապեր, ամեն օր էլ հազարավոր երեխաներ սովից չէին մեռնի:







: Ուղղակի գլխումս չի տեղավորվում՝ ոնց են էդ ախմախություններին էդքան փող տվել, շատ էլ թե՝ Մալևիչն ա նկարել: Ուզում ա՝ Հռոմի պապը նկարած լինի, ուզում ա՝ Ստիվի Ուանդերը, դրանից հո շեդևր չի՞ դառնում: Որ հանկարծ Թերլեմեզյանի առաջին կուրսի մի ուսանող վախտին տենց քառակուսի բան նկարեր, էնքան կղժժային վրեն՝ կգնար մկնդեղ կուտեր: Իսկ եթե Մալևիչն է նկարել, ով, թերևս, ապացուցել է, որ լավ նկարիչ է, ուրեմն դա գլուխգործոց է, հա՞: Դիսկրիմինացիա ա:


Էջանիշներ