Մեջբերում Terminator-ի խոսքերից Նայել գրառումը
Ուրեմն ըստ քեզ, հայտնի նկարիչը, նա ով գոնե մի նկար է նկարել և գոնե 2 հոգի հավանում են այդ նկարը, կարող է սխալ դիտարկել նկարը, իսկ դու ճիշտ, թող անհամեստ չթվամ, բայց հարցնեմ, ինչով կմեկնաբանես դա, օրինակ…
Բայց ինչու՞ հիմա էլ եկանք հայտնիներին
Ու ընդհանրապես հայտնիությունը երբեմն բոլորովին կապ չունի տվյալ նկարչի ընդունակությունների հետ:
Մենք խոսում ենք նկարչի մասին, մենք խոսում ենք մարդու՝ նկարը ընկալելու ունակության մասին, մենք խոսում մարդու սուբյեկտիվ վերաբերմունքի մասին:

Այն պահից սկսած, երբ ինչ-որ մեկը կսկսի ճշգրիտ հիմնավորումներ ու հաշվարկներ ներկայացնել նկարի համար, այդ նկարը կդադարի արվեստ լինելուց, կդառնա հերթական արհեստական գործ, այդ նկարի հեղինակը՝ շարքային արհեստավոր:

Եվ անշուշտ ցանկացած մարդ կարող է այնպիսի հայացք ունենալ, որ ավելի լավ ընկալի ու հասկանա նկարը, քան ասենք Ռեմբրանտը: Էլ չասած զուտ գիտական աչքի ընկալման մասին, մարդու աչքի ռեցեպտորների մասին, քանի որ ապացուցված է, որ ամեն մարդ տեսած գույների քանակը տարբերվում է մյուսինից ու կան այնպիսիք, ովքեր ավելի շատ գույներ են տեսնում՝ անհամեմատ ավելի շատ:

Ու այս փակուղային մտքերը. «եթե նկարիչ չես ուրեմն...» պետք է մոռանալ: Որովհետև արվեստն ու նկարները նրա համար են, որ դրանք ընկալեն ոչ միայն այդ գործի գիտակները (տվյալ դեպքում հիմնականում նկարիչները), այլև մյուսները: