Մեջբերում Terminator-ի խոսքերից Նայել գրառումը
Բայց նկարը այնպես չհասկացողը, ինչպես հասկանում են գիտակները, ՉՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՆ ՆԿԱՐԻ ԻՐԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ և մեկնաբանեն իրենց իմացածով, ինճպես արվում է այստեղ և չիմանան գիտակների կարծիքը թէ իրականում ինչ է ներկայացնում տվյալ նկարը և նկարիչը ինչի համար է նկարել նկարը և թե ինչ է ուզում ասել… Եթե դու ուզում ես մնալ «խավարում» և չիմանալ իրականում ինճ նկարներ են դրանք, չնդունելով գիտակների ասածը, ապա դա քո գործն է
Հարգելի ՏերմինԱտոր, անգամ քո ասած «գիտակները» հաճախ չեն կարող իմանալ թե իրենից ինչ է ներկայացնում նկարը, ինչ է ուզել ասել հեղինակը և այլն: Այդ քո ասած «գիտակները», ինչպես և ես, ընդամենը հայտնում են իրենց ընկալածը, ու հերիք ա թեման վերածել աբսուրդի... արվեստը ֆիզիկա չի, որ գիտակից պատասխան ստանաք, արվեստը ճշգրիտ գիտություն չի, արվեստը զգայականով ընկալելու, զգալու համար նախատեսված բան է, ոչ թե բանաձևելու, որ գնանք գիտակների բերենք՝ կարծիքներն իմանալու համար ու մեր կարծիքն էլ հարմարեցնենք այդ կարծիքին: «Գիտակների» կարծիքները կարելի է ընդամենը ընդունել ի գիտություն, իմանալ որ այդպիսի կարծի գոյություն ունի: Ի դեպ, կարծում եմ որ ի տարբերություն քեզ, այս կտավների մասին բազում «գիտակների» կարծիքների եմ ծանոթացել ու կարծում եմ, որ քննարկման մասնակիցներից շատերն էլ: Մի էժանացրու արվեստն ու այս թեման: