Հենց նոր զրուցում էի այս մոդելների մասին ֆիզիկոս աշխատակցիս հետ, փաստորեն ես Նյուտոնյան տեսակետի կողմնակից եմ (ադիտիվ): Ինչքանով հասկացա, մոդելները համարժեք են:
RGB մոդելում սևը 000-ն է, չէ՞ (այսինքն՝ գույնի բացակայությունը):
Ի՞նչ ի նկատի ունես, երբ ասում ես՝ «գործնականում», որտե՞ղ է կիրառվում ադիտիվ մոդելը (եթե կարող ես կարճ բացատրի, եթե չէ՝ ազատ ժամանակ փորփրեմ ինտերնետում: Որ մի երկու հղում տաս, շնորհակալ կլինեմ):
Հետաքրքիր ընկալման հարց է, բայց

Նա (գործընկերս) համարում է, որ սպիտակ թուղթը կլիներ «հրավեր» դիտողին՝ նկարելու (ստեղծագործելու), քանի որ ինքն ընկալում է սպիտակը՝ որպես գույնի բացակայություն: Իսկ ինձ համար սևն է այդպիսի հրավեր, քանի որ ես ընկալում եմ սևը՝ որպես գույնի բացակայություն:
Էջանիշներ