Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
Ինչ վերաբերվում է մաքուր (սպիտակ) թղթի և սև քառակուսու համարժեքությանը, այդքան էլ համամիտ չեմ: Սպիտակը և սևը գույներ չեն («աքրոմատիկ» գույներ են), բայց սպիտակը ստացվում է, օրինակ, երեք հիմնական գույների՝ կարմիր, կանաչ, կապույտ համաչափ խառնումից, կարելի է ասել, որ այն բոլոր գույների խառնուրդն է (ցանկացած գույն կարելի է ստանալ երեք հիմնականի խառնուրդից, այսինքն, գույնի տեսակետից, ավելի գունեղ պատկեր, քան սպիտակ թուղթը ստանալ անհնար է ): Իսկ սևը՝ գույնի բացակայությունն է (դատարկ կտավ, որի վրա կարելի է ավելացնել գույներ):
Քո ասածը ադիտիվ գունային մոդելն է, իսկ առօրյաում մենք գործ ունենք սուբտրակտիվ գունային մոդելի հետ, որ նկարագրածիդ ճիշտ հակառակն է: Այս մոդելում հակառակը, գույների բացակայությունը սպիտակն է, իսկ գույների խառնուրդը՝ սևը: Նկարչության մեջ ևս, բնականաբար. օգտագործվում է սուբտրակտիվ գունային մոդելը