Օրինակ Էնգրը, էս նկարի վրա մի տարի աշխատել է, իրոք որ տիտանական աշխատանք է կատարված;
Բայց որ Մալևիչը մի քանի ամիս չարչարվելուց հետո, չասել ասողի իսպանական կաֆել է ստացել, այն էլ մի կտոր ընդամենը, դա պատկերացնելը իմ երևակայութությունից վեր է:
Օրինակ Էնգրը, էս նկարի վրա մի տարի աշխատել է, իրոք որ տիտանական աշխատանք է կատարված;
Բայց որ Մալևիչը մի քանի ամիս չարչարվելուց հետո, չասել ասողի իսպանական կաֆել է ստացել, այն էլ մի կտոր ընդամենը, դա պատկերացնելը իմ երևակայութությունից վեր է:
Ավելի հիմար բան, քան էդ քառակուսիները, ու ավելի կեղծ գնահատականներ քան էդ քառակուսիներին են տվել, անհնար է պատկերացնել: Սենց որ գնա, կարող ա հայտնաբերեն, կներեք,իհհարկե, բայց պետք ա ասեմ, որ մալևիչը փոքր ժամանակ տակը չիշիկ անելուց էլ ա գլուխգարծոց-լաքաներ թողել սավանի վրա: Այ դրա համար էլ արվեստագետները սովամահ են լինում, որովհետև ամեն ինչ ռասկռուտկի հարց ա: Ռասկռուտկա կանեն, ուզում ա ՇպռՕտը լինես, կդառնաս աստղ, չանեն՝ Արձագանք ստուդիան էլ լինես, չես դառնա: Աշխարհում էլ ա տենց:
էսպես չի մնա
իսկ ասենք ինչպես կվերաբերվեիք այն բանին, որ մի կոմպոզիտոր մի նոտայով գործ գրեր.. կամ երկու, այնպես ինչպես սևի ու սպիտակի համադրումն է Մալևիչի մոտ, ասենք .. դոոոոոոոոոոոո, կամ ռեեեեեեեեեեե, կամ երկուսը միասին, ու մոնոտոն
էլի երևի պիտի ենթադրություններ անեինք, որ սա անվերջություն ներկայացնելու փորձ է:
նորմալ երկրներում, միջին կարգի հոսքագիծը, ժամում մի հազար հատ սրանցից ստանում ա
Ավելացվել է 1 րոպե անց
դու մենակ դո-ին նայի, ինքը չի կարա մոնոտոն չլինի, ինքը մենակ դո-յա, ոնց որ էնի մենակ քառակուսի ա
դաշնամուր կա՞ տանը, մի հատ դոն ու ռեն իրար հետ սեղմի ու կանգնի մեկ հինգ րոպե, տես մոտդ ի՞նչ կարգի հուզմունք ա առաջացնում
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 16.12.2008, 17:25: Պատճառ: Գրառման ավելացում
Միանգամից ասեմ, չեմ կարա սահմանեմ: Արվեստաբանները նկարի մասին էջերով գրում են՝ շատ դեպքերում տուֆտում են, ես նայում եմ ու կամ հավանում եմ կամ չէ: Մաքսիմում երկու երեք բառ գտնեմ նկարագրելու համար՝ ուրախ ա, կամ անկեղծ ա, կամ կեղծ ա, տրամադրություն կա, տենց ախմախ ոչինչ չասող ֆրազներով ավարտվում ա զգացածս բառերով արտահայտելու իմ կարողությունը:
![]()
Ափսոս որ օրինակդ անտեղի ա, որտև անգամ ինտերնետում տեղադրված տարբերակից պարզ ա, որ էդ նկարում մոնոտոն դո չի, այլ խառնված են նաև ռեմիֆասոլ-ները
Ուրիշ հարց, թե էդ համադրությունից ինչ ա ստացվել:
Մի բան պարզ ա: Էդ նկարի վրա «ճշգրիտ քառակուսի» չի ու միագույն սև չի: Էնպես որ էս տեսությունդ մոռացանք, անցանք առաջ, հա՞![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հենց նոր զրուցում էի այս մոդելների մասին ֆիզիկոս աշխատակցիս հետ, փաստորեն ես Նյուտոնյան տեսակետի կողմնակից եմ (ադիտիվ): Ինչքանով հասկացա, մոդելները համարժեք են:
RGB մոդելում սևը 000-ն է, չէ՞ (այսինքն՝ գույնի բացակայությունը):
Ի՞նչ ի նկատի ունես, երբ ասում ես՝ «գործնականում», որտե՞ղ է կիրառվում ադիտիվ մոդելը (եթե կարող ես կարճ բացատրի, եթե չէ՝ ազատ ժամանակ փորփրեմ ինտերնետում: Որ մի երկու հղում տաս, շնորհակալ կլինեմ):
Հետաքրքիր ընկալման հարց է, բայցՆա (գործընկերս) համարում է, որ սպիտակ թուղթը կլիներ «հրավեր» դիտողին՝ նկարելու (ստեղծագործելու), քանի որ ինքն ընկալում է սպիտակը՝ որպես գույնի բացակայություն: Իսկ ինձ համար սևն է այդպիսի հրավեր, քանի որ ես ընկալում եմ սևը՝ որպես գույնի բացակայություն:
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
սկզբունքորեն բերածդ սահմանումների հետ համաձայն եմ
հիմա նայում ենք Էնգրի նկարին, ու ամեն մեկս մի տեսակի եզրակացության ենք հանգում - ուրախա, տխուր ա, մանրամասն ա, գույների համադրությունը հետաքրիր ա, իրական ա, լույսի ու ստվեի լավ համադրում կա կամ չկա, ու էլի եսիմ ինչ
հիմա նայում ենք քառակուսուն, ու ոշշշշ մի բան, քանի որ նկար չկա, ու սկսում ենք հորինել - անվերջություն ա, տակը բան կա չենք տեսնում, մահ ա, կյանք ա, նոր խոսք ա, արվեստի վերջն ա, սև ջհանդամ ա ...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ