Իսկ ես մի հատ անեկդոտ հիշեցի .
Մեկն ասում ա նայի ինչ սիրուն նկար եմ նկարել , ասումա
- ինչ ես նկարել ,սա էլ թե - «կարմիր կովը խոտա ուտում»
ու ցույց ա տալիս մի հատ սպիտակ թուղթ
-բա ուր՞ա ստեղ խոտ
- կովը կերելա
-բա ուրա կովը
-իյա ՜կերավ գնաց![]()
Love has an enemy, but it is already defeated!
Ոչ - դրանք ամենամեծ ձեռառնոցին են, որին մարդկությունը համառորեն լուրջ է վերաբերվում![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Իսկ գիտե՞ք Մալևիչի սև քառակուսին ինչ իմաստ է արտահայտում:
Դրանով Մալևիչն ուզում էր ասել. «Նկարչությունը մեռավ»:
ևս մեկ մեկնաբանություն, ի թիվս հարյուրավոր ուրիշների
Ավելացվել է 4 րոպե անց
Մի հատ էլ ես հիշեցի դրա նմանը
Ուրեմն սովետի ժամանակ տուրիստներ են գալիս Լենինի թանգարան, ու պատեկարսրահով անցնելիս գիդը ասում ա
- իսկ այս նկարը կոչվում է "Լենինը Բեռլինում"
էս տուրիստները նայում են նկարին, ուրեմն Կռուպսկայան ա մերկ, կողքն էլ Դերժինսկին ա, էլի մերկ, հարցնում են
- բա Լենինը ուր ա?
գիդը պատասխանում ա
- իսկ Լենինը Բեռլինում ա
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 16.12.2008, 15:02: Պատճառ: Գրառման ավելացում
Բա դուք Սեբաստիան Բախի «լյա»–ն լսել ե՞ք, էն որ իր փայտիկի հրամանով դաշնամուրը տալիս ա նվագախմբին, գործիքները համալարելու համար… սպանում ա, ցխում ա, մորթում ա… Իսկ Մալևիչի քառակուսիները… դե եսի՞մ, սկզբունքորեն մեր բաղնիքի մետլախը ավելի սիրուն ա ինձ թվում։ Իսկ որ մեկ մեկ խմած լողանում եմ, լրիվ խորիմաստ պատկերներ են նայվում էդ մետլախի վրա… նույնիսկ գլուխս ֆռում ա…![]()
…Բայց որ խորանում ես, ինչե՜ր կան էդ քառակուսիների մեջ, էլ անհուն տիեզե՜րք, էլ մերկ Վեներա՜, էլ Նոր Տարվա պոպոք–չամիչ–մանդարի՜ն![]()
Վերջին խմբագրող՝ Վիշապ: 16.12.2008, 15:36:
Si vis pacem, para bellum
Քո՝ ինձ չհասկանալու սխալն այստեղից է գալիս:
Ես, ի տարբերություն քեզ, չեմ ասում, որ դրանք գլուխգործոց են կամ հիմարություն, չեմ համարում գլուխգործոց կամ հիմարություն, այլ ասում եմ, որ ես նրա մասին վերջնական կարծիք ձևավորել չեմ կարող:
Այն ինչ տեսնում եմ մոնիտորիս էկրանից կամ ալբոմի էջերում, համարում եմ հիմարություն, բայց չեմ կարող իմանալ թե դրա հետևում ինչ կա, դրա համար չեմ շտապում «խելոք դեմքով» ի լուր աշխարհի հայտարարել որ հիմարություն ա
հ.գ. Ես բացատրել եմ, թե ինչու եմ քվեարկել «Են» տարբերակի օգտին՝ իմ «սև քառակուսի» գրառման մեջ: Բացի դա ասել եմ, որ գլուխգործոց են (ոչ արվեստի) այն իմաստով, որ այսքան քննարկումների առիթ են դարձել![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
ես որ հաստատ աֆտարիտետնի արվեստաբանների թվին չեմ պատկանում
բան ու գործ չունենալը վերաբերում էր բոլոր նրանց, ովքեր արդեն մոտ հարյուր տարի դրած քննարկում են քառակուսիները
ու իրոք, արվեստում նոր խոսքի պակասը, ու հետևապես նաև արվեստաբանների բան ու գործ չունենալը հանգեցրել է նրան, որ մարդիկ նստած ֆուռոռի են սպասում
մեկը սև քառակուսի է նկարում, ու հազար հոգի դրած լուրջ դեմքերով քննարկում են
մյուսը կտավի վրա բենզին է լցնում, այրում է, գցում է ջրով լի վաննայի մեջ, հանում է, ու ու դա էլ կախում պատից, ու էլի համարում են գլուխգործոց
մի երրորդը, աչքովս եմ տեսել, փողոցում ման է գալիս, ու ինչքան անպետք պան կա, դատարկ շշից, պռովուդից բռնած մինչև շեստերյոնկեն, հավաքում բերում է տուն, շարում է կտավի վրա, ու վաճառում է մի քանի տասնյակ հազարով, ու էլի ինչ-որ քննադատներ դրա տակ թաքնված իմաստ են տեսնում, որը բացի իրենցից ուրիշ ոչ մեկը չի տեսնում
դասականները կարծես թե բոլորիս համար էլ ավելի հասկանալի ու ընկալելի էին, ի վերջո ու՞մ է պետք այն արվեստը, որը պիտի միայն արվեստաբաններն ու քննադատները հասկանան
Այ տեսնում ես, էլի վստահ պնդում ես... ախր չես կարող է, ՉԵՍ ԿԱՐՈՂ իմանալ
Թեև տեսակետիդ իրական լինելու հավանականությունը շատ մեծ ա, բայց այսուհանդերձ: Բայց իրականում չես կարող, ինչպես որ չես կարող ասել բլոճներով կորեական ճաշը համով ա, թե չէ: Հիմա որ պատկերացնես, կարող ա նույնիսկ սիրտդ էլ խառնի (ոնց որ իմ), իսկ ուտելուց հետո կարող ա հավանես
հ.գ. ես երեկվանից եմ դուրս եկել, օգուտ չկա![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
իսկ իմ մոտ աշխատանքային օրն ավարտվել է, ու ես կարող եմ արխային քառակուսիներ նկարել
հիմա հարյուր դոլարվ ուզող կա՞ իմ քառակուսիները…
Մալևիչինից ոչ մի բանով չեն տարբերվում, լավ էլ էժան եմ տալիս, բազար անելու էլ տեղ ունեմ
Ավելացվել է 1 րոպե անց
Չուկ, ամեն դեպքում ինչ-որ ընդունված ճշմարտություններ կան, որոնք պարտադիր չի փորձել, որ իմանանք այդպես է, թե ոչ
օրինակ կորեական բլոճով ճաշը չի կարա համով լինի, դե չի կարա էլի
Ավելացվել է 2 րոպե անց
Չուկ, ամեն դեպքում ինչ-որ ընդունված ճշմարտություններ կան, որոնք պարտադիր չի փորձել, որ իմանանք այդպես է, թե ոչ
օրինակ կորեական բլոճով ճաշը չի կարա համով լինի, դե չի կարա էլի
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 16.12.2008, 16:54: Պատճառ: Գրառման ավելացում
Երկու լումա էլ ես ներդնեմ․․․
Միանգամից գրեմ, որ արտահայտում եմ անձնական, սուբյեկտիվ կարծիքս Red Devis-ի տեղադրած պատկերների վերաբերյալ (որպեսզի խոսք չգնա բնօրինակների մասին): Հետաքրքիր տեսակետներ կարդացի նրա մասին, թե ինչ էր ուզում ասել այս նկարներով Մալևիչը: Նրա կենսագրությանը և գործերին ծանոթ չեմ, ապրած դարաշրջանի մասին գրեթե ոչինչ չգիտեմ: Սև քառակուսին ընկալել եմ և ընկալում եմ որպես հեղինակի հրավեր դիտողին՝ լինելու նկարիչ, այսինքն՝ ինքդ նկարես ցանկացած նկար, որն այդ պահին կա ուղեղումդ: Մեկի մտքին կենդանի կլինի, մյուսի մտքին՝ մարդ, երրորդը աստեղաբույլ կպատկերի: Այդ իմաստով համարում եմ պատկերը արժեքավոր (ինչպես, հիմնականում, արժեքավոր եմ համարում ցանկացած բան, որ նպաստում է յուրաքանչյուր անձի եզակի ինքնության արտահայտմանը, արարելուն):
Ինչ վերաբերվում է մաքուր (սպիտակ) թղթի և սև քառակուսու համարժեքությանը, այդքան էլ համամիտ չեմ: Սպիտակը և սևը գույներ չեն («աքրոմատիկ» գույներ են), բայց սպիտակը ստացվում է, օրինակ, երեք հիմնական գույների՝ կարմիր, կանաչ, կապույտ համաչափ խառնումից, կարելի է ասել, որ այն բոլոր գույների խառնուրդն է (ցանկացած գույն կարելի է ստանալ երեք հիմնականի խառնուրդից, այսինքն, գույնի տեսակետից, ավելի գունեղ պատկեր, քան սպիտակ թուղթը ստանալ անհնար է): Իսկ սևը՝ գույնի բացակայությունն է (դատարկ կտավ, որի վրա կարելի է ավելացնել գույներ):
Եթե այս քառակուսու տակ կա այլ պատկեր, ապա ինձ համար այն կարող է ևս արժեքավոր լինել՝ սիմվոլիզմի և թաքնված իմաստի տեսակետից (որոնք խթանում են տրամաբանությունը): Բայց որպես զգացմունքների վրա ազդող գործ (իսկ սա, կարծում եմ, ավելի առաջնային է համարվում գեղարվեստում, քան տրամաբանության խթանումը)՝ մեծ արժեք չէի համարի:
Վերջապես, ինչ վերաբերում է կարմիր պատկերին, ապա, եթե ամեն ինչ ճիշտ է արտատպված, ապա այն «քառակուսի» կոչելը վկայում է կամ տեսողական խաբկանքի առկայության կամ հարթաչափությունից սակավ գիտելիքներ ունենալու մասին. պատկերն իրենից ներկայացնում է ուղղանկյուն սեղան (զարմանալի է, որ ոչ ոք չի նշել դա)
Կարմիր գույնն արդեն տեղ չի թողնում ինքնուրույն ստեղծագործելու (ինչպես սևը) և, կարծում եմ կոնտեքստից դուրս (ինչպես նշել է Հայկօ-ն) այն դիտարկելն իմաստ չունի: Համենայն դեպս, ինձ համար այն քիչ արժեք է ներկայացնում:
Սա շատ հետաքրքրեց ինձ, միգուցե նաև այս նկարը անվերջությունը պատկերելու փորձերից մե՞կն է![]()
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Քո ասածը ադիտիվ գունային մոդելն է, իսկ առօրյաում մենք գործ ունենք սուբտրակտիվ գունային մոդելի հետ, որ նկարագրածիդ ճիշտ հակառակն է: Այս մոդելում հակառակը, գույների բացակայությունը սպիտակն է, իսկ գույների խառնուրդը՝ սևը: Նկարչության մեջ ևս, բնականաբար. օգտագործվում է սուբտրակտիվ գունային մոդելը![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ