Խնդրեմ:
Միանգամից ասեմ, որ սկզբնաղբյուրներում ընդհանրապես նշում չկա փղերի մասին: Ինչի եմ այնուհանդերձ գրել "մոտ 100 փիղ"?:
Սելևկյանների բանակի կազմը և կառուցվածքը իմանալու համար ես կարդացել եմ հատուկ գրականություն: Եթե դրանք դու էլ կարդացած լինեիր, ապա կիմանաիր, որ Սելևկյանների բանակում միշտ էլ եղել են փղեր, որոնք, որպես կանոն կիրառվել են վճռական ճակատամարտերում: Այս ճակատամարտը բոլոր հիմքերն ուներ համարվելու վճռական, այնպես որ ԿԱՐԵԼԻ Է ԵՆԹԱԴՐԵԼ, որ փղեր այնուհանդերձ եղել են: Ուշադրություն դարձրու, գրված է մոտ 100 փիղ, ինչը ենթադրում է վերսիա, ենթադրություն, բայց ոչ հաստատ պնդում: Իսկ ինչու 100? Որովհետև այդ ժամանամաշրջանում Սելևկյանների բանակում փղերը մոտավորապես այդքան էին:
Ռազմական պատմությունը ուսումնասիրելու համար կա 2 մեթոդ.
1/ Նեղ մեթոդ` որի էությունը կայանում է նրանում, որ ընդամենը շարադրվում են սկզբնաղբյուրների տվյալները: Սա այնքան էլ արդյունավետ չէ, քանի որ սկզբնաղբյյուրները հաճախ, հատկապես մեր ռազմական պատմության պարագայում, աղքատիկ են:
2/ Լայն մեթոդ` որի էություն կայանում է ՈՂՋԱՄԻՏ ենթադրություններ անելու մեջ` հաշվի առնելով առկա տեղեկատվության ընդհանուր մակարդակը: Այս մեթոդից օգտվել եմ նաև ես: Սակայն այս մեթոդը օգտագործելիս պարտադիր պետք է պահպանվեն 2 պայման.
ա/ ծայրահեղությունների մեջ չընկնել,
բ/ ենթադրությունը երբեք չներկայացնել որպես 100 տոկոսանոց ճշմարտություն
Էջանիշներ