User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1326 հատից

Թեմա: Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախնիների փառքով... Մ.թ.ա. 331-95

    http://www.akumb.am/showthread.php?p...66#post1250266

    Հատված "Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 5"-ից

    "Ռուսա I-ի (մ.թ.ա. 735-713) ու Արարատյան թագավորության համար քաջաբար պայքարած և զոհված Բագրատունյաց իշխանի տոհմի հետնորդ, Բաբելոնյան գերությունից հաջողությամբ ազատված Սմբատ Բագրատունու (մ.թ.ա մոտ 600-550) որդի Աշոտի (մ.թ.ա մոտ 550-510) շառավիղը հանդիսացող Բագրատի (մ.թ.ա մոտ 270-235) օրոք Բագրատունիների տոհմը, որը վերը հիշատակված Աշոտի օրոք ընդհարվել էր Հայկազունիների հետ և դրա արդյունքում, դատելով ըստ ամենայնի, լուրջ անկում էր ապրել ու հեռացել առաջատար նախարարական տոհմերի շարքից, կրկին սկսում է վերելք ապրել:
    Արդեն Բագրատը, որը արտահայտելով հայ ժողովրդի գրեթե միասնական կամքը, ակտիվորեն օժանդակել էր Վաղարշակ I-ի գահ բարձրանալուն, ստացավ թագադիր ասպետի ժառանգական գործակալությունը, Մեծ Հայքի թագավորության Հյուսիս-արևմտյան կուսակալության ղեկավարությունը և, բացի այդ, Վաղարշակ I-ի օրոք նա նաև Հայկական բանակի սպարապետն էր: Բագրատի որդին` Բյուրատը (մ.թ.ա մոտ 235-215), ամենայն հավանականությամբ շարունակել է վարել հոր պաշտոնները և միայն Արշակ I-ի սպանությունից հետո էր, որ Բագրատունիները, սպանված արքայի մորական կողմի ազգականները, բնականաբար զրկվեցին բոլոր պաշտոններից և կրկին շնորհազրկվեցին:
    Ավելին. իր հորաքրոջ թոռ, փոքրիկ Արտաշես արքայազնին փրկելով Պարթևական թագավորություն հեռացած Բյուրատի որդի Սմբատ Քաջի (մ.թ.ա մոտ 215-155) այս արարքից հետո նրանց տիրույթները նույնիսկ բռնագրավվեցին:
    "
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. #2
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախնիների փառքով... Մ.թ.ա. 331-95

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    http://www.akumb.am/showthread.php?p...66#post1250266

    Հատված "Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 5"-ից

    "Ռուսա I-ի (մ.թ.ա. 735-713) ու Արարատյան թագավորության համար քաջաբար պայքարած և զոհված Բագրատունյաց իշխանի տոհմի հետնորդ, Բաբելոնյան գերությունից հաջողությամբ ազատված Սմբատ Բագրատունու (մ.թ.ա մոտ 600-550) որդի Աշոտի (մ.թ.ա մոտ 550-510) շառավիղը հանդիսացող Բագրատի (մ.թ.ա մոտ 270-235) օրոք Բագրատունիների տոհմը, որը վերը հիշատակված Աշոտի օրոք ընդհարվել էր Հայկազունիների հետ և դրա արդյունքում, դատելով ըստ ամենայնի, լուրջ անկում էր ապրել ու հեռացել առաջատար նախարարական տոհմերի շարքից, կրկին սկսում է վերելք ապրել:
    Արդեն Բագրատը, որը արտահայտելով հայ ժողովրդի գրեթե միասնական կամքը, ակտիվորեն օժանդակել էր Վաղարշակ I-ի գահ բարձրանալուն, ստացավ թագադիր ասպետի ժառանգական գործակալությունը, Մեծ Հայքի թագավորության Հյուսիս-արևմտյան կուսակալության ղեկավարությունը և, բացի այդ, Վաղարշակ I-ի օրոք նա նաև Հայկական բանակի սպարապետն էր: Բագրատի որդին` Բյուրատը (մ.թ.ա մոտ 235-215), ամենայն հավանականությամբ շարունակել է վարել հոր պաշտոնները և միայն Արշակ I-ի սպանությունից հետո էր, որ Բագրատունիները, սպանված արքայի մորական կողմի ազգականները, բնականաբար զրկվեցին բոլոր պաշտոններից և կրկին շնորհազրկվեցին:
    Ավելին. իր հորաքրոջ թոռ, փոքրիկ Արտաշես արքայազնին փրկելով Պարթևական թագավորություն հեռացած Բյուրատի որդի Սմբատ Քաջի (մ.թ.ա մոտ 215-155) այս
    արարքից հետո նրանց տիրույթները նույնիսկ բռնագրավվեցին:
    "
    Սա ինձ համար շատ կարևոր տեղեկություն է ,եթե հնարավոր է ավելին մանրամասն տեղեկություններ ստանալ , շատ շնորհակալ կլինեմ:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  3. #3
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախնիների փառքով... Մ.թ.ա. 331-95

    Կոնկրետ որ պահն է մանրամասն հետաքրքրում Թե չէ ամբողջովին մանրամասնելը մի հսկայածավալ գործ է...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. #4
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախնիների փառքով... Մ.թ.ա. 331-95

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    "[B]Ռուսա I-ի (մ.թ.ա. 735-713) ու Արարատյան թագավորության համար քաջաբար պայքարած և զոհված Բագրատունյաց իշխանի տոհմի հետնորդ, Բաբելոնյան գերությունից հաջողությամբ ազատված Սմբատ Բագրատունու (մ.թ.ա մոտ 600-550) որդի Աշոտի (մ.թ.ա մոտ 550-510).....
    Այս հատվածի պարզաբանման խնդիր կա ինձ համար
    Բաբտլոնյան գերությունից ազատված Սմբատ Բագրատունու մասին հնարավորինս հագեցած տեղեկություն այն անմիջապկանորեն կապվում է մի շարք դավանաբանա կան խնդիրների հետ, որոնց պարզաբանումը ավելի հասկանալի կրադձնի կրոնական դաշտում տեղի ունեցեող փոփոխությունները:

    1) Երբ գերվեց
    2)Ով ացատագրեց
    3)Ինչ պայմաններում հայտնվեց նա ացատագրվելուց հետո և այլն:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  5. #5
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախնիների փառքով... Մ.թ.ա. 331-95

    Հիմնական տվյալները վերցված են Մովսես Խորենացուց /ներեղություն եմ խնդրում մոդեռներից ռուսերեն ցիտատի համար - թվային տարբերակով Խորենացու պատմության տեսքստը ինտեռնետում չգտա/

    МОВСЕС ХОРЕНАЦИ
    «История Армении»

    КНИГА ПЕРВАЯ


    "22

    Ряд наших царей и их перечисление от отца к сыну

    ... Этот назван Храчеа из-за особенно светлого лика и огнен­ных очей. Говорят, что в его время жил Навуходоносор, царь Вавилона, уведший в плен иудеев. И он, говорят, выпросил у Навуходоносора одного из пленных иудейских вождей, по имени Шамбат, привел его и поселил в нашей стране, с большими поче­стями. Летописец утверждает, что именно от него происходит род Багратуни, и это правда. Мы потом обстоятельно расскажем, ка­ких усилий стоило нашим царям склонить их к идолопоклонству, или сколькие из них и кто именно поплатились жизнью за богопочитание."

    МОВСЕС ХОРЕНАЦИ
    «История Армении»

    КНИГА ВТОРАЯ

    "14

    О царствовании Тиграна Среднего и отпоре греческим войскам;
    о строи­тельстве храмов и о походе в Палестину

    Итак, соорудив храмы и устроив перед ними алтари, он пове­левает всем нахарарам приносить жертвы, сопровождая их коленопреклонением. Мужи же из рода Багратуни не соглашаются на это. Отрубив язык одному из них, по имени Асуд, за оскорбле­ние статуй, других он не стал истязать, ибо те согласились вкушать от жертвоприношений царя и есть свинину, хотя сами и не стали коленопреклоненно приносить жертвы."

    Լիակատար պարզության համար նշենք, որ վերջին մասում խոսքը վերաբերվում է Տիգրան I-ի և Տիգրան II Մեծի գործերին, որոնք սխալմամբ վերագրված են իրականում գոյություն չունեցած "Տիգրան Միջինին"... Կոնկրետ Բագրատունիներին վերաբերվող պահը վերաբերվում է Տիգրան I-ին, ինչն էլ հիմք է տալիս ինձ որոշակի վերապահումներով պնդելու, որ Բագրատունիների Հայոց այս արքայի օրոք ընդհարվել են Հայկազունիների հետ: Անուղղակիորեն այդ է հաստատում նաև այն հանգամանքը, որ մինչև Վաղարշակ I-ը Բագրատունիները Մեծ Հայքում որևէ էական դեր չեն խաղում...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  6. #6
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախնիների փառքով... Մ.թ.ա. 331-95

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը

    ... Этот назван Храчеа из-за особенно светлого лика и огнен­ных очей. Говорят, что в его время жил Навуходоносор, царь Вавилона, уведший в плен иудеев. И он, говорят, выпросил у Навуходоносора одного из пленных иудейских вождей, по имени Шамбат, привел его и поселил в нашей стране, с большими поче­стями. Летописец утверждает, что именно от него происходит род Багратуни, и это правда. Мы потом обстоятельно расскажем, ка­ких усилий стоило нашим царям склонить их к идолопоклонству, или сколькие из них и кто именно поплатились жизнью за богопочитание."
    Սա կարևոր հատված է ամեն դեպքում շնորհակալություն:
    Պարզաբանեմ խնդրո առարկան , համաձայն դավանաբանության և մեզ հասած այս տեղեկության Բագրատունիները ունեն հրեական ծագում ,մենք այսօր այս ելակետից
    ենք մոտենում հարցին,մոռանալով մի քանի ելակետային դրույթներ:
    Ես իմ գրառումների մեջ շեշտել եմ որ այդ ժամանակների համար առաջնային էր դավանանքը :
    Խորենացին չեր կարող չիմանալ այդ մասին ,ինչևէ գերավարված հրեաներից ազատա գրվում է մեկը և մեծ հարգանքների արժանանալով տեղափոխվում է Հայաստան :
    1)Գերի
    2)Ազատագրում
    3)Հարգանք
    4)Ճանաչում որպես արժանավորի
    Այս հարցերը պետք է պատասխան ունենան ,հայտնի է բոլոր ժամանակներում ազատագրված գերին կարող է նման հարգանքի արժանանալ երկու դեպքում , կամ նա նույն ազգից է կամ նա նույն դավանանքի կրողն է:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  7. #7
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախնիների փառքով... Մ.թ.ա. 331-95

    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. #8
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախնիների փառքով... Մ.թ.ա. 331-95

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    http://www.akumb.am/showthread.php?p...37#post1273637".......Խորենացու առաջին կրկնակողներից և նրա աշխատությունից առաջինը օգտված պատմիչներից մինչև այսօր գրականության մեջ տարածված այն տեսակետը, թե Բագրատունիները ի սկզբանե ազգությամբ հրեա էին և միայն մ.թ.ա. VI դարի վերջին, գաղթելով Հայաստան, աստիճանաբար հայացել են: Ինչպես ցույց է տալիս Մովսես Խորենացու բերած տվյալների (գիրք 1, գլուխ 22) ուշադիր վերլուծությունը` իրականում խոսքը գնում է Հուդայի թագավորությունում Արմենիին ներկայացնող հարգարժան մի հայի մասին, որը դեպքերի բերումով հրեաների հետ հայտնվել էր գերության մեջ: Դրա մասին է վկայում այն, որ.
    1. արդեն մ.թ.ա. 716-715 թվականներին կա հիշատակություն Բագրատունյաց մի իշ խանի, ըստ երևույթին տոհմի գլխավորի, մասին, որը քաջաբար պայքարում էր Արարատյան թագավորության և Ռուսա I-ի (մ.թ.ա. 735-713) իշխանության ամրա պնդման համար, այնպես որ Բագրատունիները ոչ մի կերպ չէին կարող առաջանալ դրանից մոտ 220 տարի հետո,
    2. նույն ինքը` Խորենացին (գիրք 1, գլուխ 22), խոստովանում է, որ դեռ V դարում պահպանվել էր անկասկած նախաքրիստոնեական ժամանակներից մնացած տեսակետ, ըստ որի Բագրատունիների տոհմը իրականում սերում է Հայկ Նահապետից (մ.թ.ա. 2492-2411), իսկ Սեբեոսը ուղղակիորեն նշում է, որ Բագրատունիները հանդիսանում են Արմենակի (մ.թ.ա. 2026-1980) "երեխաները" (Սեբեոս, մաս 1): Սակայն Պատմահայրը, անկասկած ցանկանալով առավել մեծացնել իր մեցենատի տոհմի հեղինակությունը, Բագրատունիներին համարում է սերված ոչ թե հեթհանոս արքայից, այլ աստվածաշնչում այդքան հարգի հրեաներից,
    3. հիշատակված "Սմբատ" անունը ոչ այն ժամանակ, ոչ միջնադարում և ոչ էլ հիմա չի հանդիպում հրեաների մոտ, այլ ընդհակառակը, խիստ տարածված է հենց հայերի շրջանում,
    4. քիչ հավանական է, որ Հրաչյան (մ.թ.ա. 612-590) կմիջնորդեր, փաստացի կխնդրեր ինչ-որ մի անհայտ հրեայի համար, դրանով իսկ հարվածի տակ դնելով իր բարիդրացիական հարաբերությունները Բաբելոնի հզոր արքա Նաբուգոդոնոսոր II-ի (մ.թ.ա. 605-562) հետ, որը այդ ժամանակ չափազանց բարկացած էր հրեաների վրա: Իսկ այն դեպքում, երբ խոսքը գնում է իր հայրենակցի, առավել ևս` իր դեսպանի մասին, Արմենիի արքան բոլոր հիմքերն ուներ նույնիսկ այս բարդ պայմաններում միջնորդել նրա ազատության համար:"
    Լրտացնելով իրար կարող ենք ասել հետևյալը, Բագրատունյաց արքայատոհմը համաձայն բոլոր մեր ունեցած տվյալների , արդեն մ.թ.ա. 716-715 թվականներին էթնիկ հայ էին իստ դավանանքով արևապաշտ:
    Բոլոր այն կարծիքները որ Բագրատունիները հրեական արմատներ ունեն շինծու են
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  9. #9
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախնիների փառքով... Մ.թ.ա. 331-95

    Բագրատունիների արևապաշտության վերաբերյալ ինչ ապացույցներ կան? Մնացածի հետ համաձայն եմ...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ ժողովրդի ռազմական պատմություն
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 120
    Վերջինը: 18.05.2025, 14:11
  2. Հայ ժողովրդի առաջնորդները
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 355
    Վերջինը: 13.11.2018, 16:15
  3. Գրառումներ: 25
    Վերջինը: 24.03.2009, 22:22
  4. Գրառումներ: 6
    Վերջինը: 26.03.2007, 19:01
  5. Գրառումներ: 2
    Վերջինը: 20.03.2007, 19:13

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •