Քո իրավունքն է, այ քեզ բան… ուղղակի կասկածում եմ, որ քեզ նման մտածող մարդը ուղիղ 1000 տարի առաջ նույն բանը ասած կլինի Նարեկացու գրքի մասին…Այսօր գնացել էի բուկինիստ գիրք առնելու ու պատահաբար աչքիս ընկավ գիրքը:
Դարսված էր իրար վրա խառը՝ առանց հերթականության, հետաքրքրության համարը մեկը վերցրեցի, կարծեմ 27 էջ էր, գինը 1200 դրամ, իսկ կողքը դրված էր Նարեկացու "Մատյան ողբերգության" աշխատությունը հաստ կազմող, հաստ ու գեղեցիկ գիրք, գինը՝ 3000: Ես պատրաստ եմ Նարեկացու աշխատությն համար թեկուզ կրկնակի վճարել, իմանալով նրա աշխատության մեծությունը:
Իսկ արվեստի և գիտության գործերը, ի դեպ, չեն համեմատվում: Ու եթե գոյություն ունի “վոյեննայա էնցիկլոպեդիյա ինդեեցեվ”, իսկ քո հարազատ ազգի ռազմական պատմությունը ընդհանրապես ներկայացված չէ, ապա, քեզ մնա քո 1200 դրամը /3 ժամվա ինտերնետի կամ 2 տուփ ծխախոտի փող/, բայց գոնե մի փնովիր այն մարդուն, ով իր կյանքից 10 տարի է հանել ու իր աչքի լույսն է փչացրել կոմպյուտերի դեմ հանուն նրա, որ քո ազգը ավելի վատ ներկայացված չլինի, քան ապաչիները, իսկ սահմանը պահող քո զինվորը իմանա իր նախնիների սխրագործությունների մասին, ազատվի զոհի կոպմլեքսից ու ավելի դուխով պաշտպանի քեզ ու քո ընտանքը…
Իհարկե, գիրքը “ձեռքի զբոռկա է”…Հետաքրքիր է , որ գրքույկն բացելո այնտեղ չգտա, հրատարակչույան անունը, որտեղ հրապարակվել է:
Լավ չես փնտրել: Այն սկզբնաղբյուրները և գրքերը, որոնք հիմք են հանդիսացել կոնկրետ հատորի համար, շարադրված են, ուշադիր, ՀԱՎԵԼՎԱԾ 2-ում: Ու որ վոոբշե չշփոթես` ծանոթագրությունների անմիջապես առաջ, նկարներից հետո: Այսքանն իմանալով գուցե նորից փորձես ու կեսբերան ներողություն խնդրես հեղինակից վերջինիս գիրքը անիմաստ փնովելու համար?Հետո անհույս կերպով փորձեցի գտնել սկսզբնախբյուրները ու չգտա,
Իսկ դու, կներես իհարկե էլի, կասես քո հրատարակած գրքերից գոնե մեկի անունը, հը? Թե չունես…այնքան որ այդքանից հետո իրավունք ունեմ կասկածելու նրա լրջության վրա:
Ամենաստոր պատճառները, ասեմ իմանաս…Իսկ այդքան շատ "հատորների" բաժանելը կարծում եմ իսկապես իր պատճառնեը ունի, որը գիտականից շատ հեռու է:
Չընդունեցիր, քո իրավունքն է, մնա քո կարծիքին, իսկ ես իմ գրքի գրած ամեն մի տառի համար ունեմ պատասխան:Ես քո մեկնությունը չընդունեցի և քանի որ խոսքը գնում է ոչ միայն կոնկրետ այդ օրինակի, այլ նման շատերի մասին, ապա ես մնում եմ իմ կարծիքին:
Ես քննադատությունից երբեք վատ չեմ զգացել ու զգում, քանի որ քննադատությունը օգնում է ինձ լինել ավելի դիպուկ: Ես ջղայնանում եմ մարդկային ստոր նախանձից ու դրա հիման վրա դրսևորվող թարախից, որը կոնկրետ քո դեպքում բացակայում է…Քեզ խորհուրդ եմ տալիս իմ կարծիքից շատ վատ չզգալ: Դա ընդամենը իմ սուբյեկտիվ կարծիքն է:
Այսպիսի բան չի եղել: Տրիբունի հետ մի ժամանակ վիճել ենք Ձիրավում հռոմեական բանակի թվաքանակի մասին և վերջին խոսքն իմն է, իսկ ինքը իմ փաստարկներին չի պատասխանել:հ.գ. Հազար ներողություն, ես ֆորումը նորից չեմ քրքրի, բայց հիշում եմ, որ նման տրամաբանական սխալներ ֆիքսել էր նաև Տրիբունը, և նույն տիպի, իմ համար անհամոզիչ պատասխաններ էին ստացվել: Ինչ արած: Ես պատմաբան չեմ
Էջանիշներ