հ.գ.
Մենք կառաջարկեինք գիրքը տպել 4-ից 5 հատորով: Հաստատ ընթերցողը ստիպված չէր լինի ամբողջը ձեռք բերելու համար 65000 դրամ ծախսել:
ՎԵրջին տարիներին հրատարակված պատմական ամենահզոր գիրքն, իմ համեստ ու պատմությունից բան չհասկացող կարծիքով ամենահզորը և բազում պատմաբանների կարծիքով ևս, Տեր-Պետրոսյանի «Խաչակիրները և հայերը» գիրքն է:
Առաջին հատորը 550 էջ է, շքեղ հաստ կազմով, որակյալ թղթով, լավ տպագրությամբ, գունավոր քարտեզների էջերով, վաճառվում է 9000 դրամով:
Երկրորդ հատորը 670 էջ է, շքեղ հաստ կազով, որակյալ թղթով, լավ տպագրությամբ, վաճառվում է 8500 դրամով:
Ի դեպ գունավոր նկարների մասով մի բան ասեմ, նորից հիմնվելով հիշողությանս վրա, որովհետև գրքույկներդ փնտրեցի ու չգտա, չեմ հիշում ուր եմ դրել կամ ում մոտ եմ թողել: Դրանցում կարծես ինտերնետից սեյվ արած նկարներ լինեին, խիստ անորակ՝ տպագրության տեսանկյունից: Սա պարզապես մասնագիտական խորհուրդ: Գիրքը պետք է նաև լավ «ապրանքային» տեսք ունենա, բացի բովանդակությունից: Ավելի լավ է դրանցում նկարներ չլինեն, քանց թե լինեն այդ որակի նկարներ:
Էջանիշներ