Իսկ կարո՞ղ եմ միանգամից ամբողջը ժխտել:
Կարող ես փորձել... Դժբախտաբար անլուջ կերպով ՓՈՐՁԵՑԻՐ ժխտել ընդամենը 2 փաստ

Լիոն, ժխտում եմ որ Ապոպը հայ Հակոբն էր: Ժխտում եմ, որ հիքսոսները ընդհանրապես կապ են ունեցել հայերի հետ:
Այդ դեպքում ժխտիր ԱՅԴ ՊՆԴՈՒՄԸ ՀԻՄՆԱՎՈՐՈՂ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ: Օրինակ սրանք

Եգիպտոս մտած Հայկական բանակի ռազմիկները բնականաբար իրենց անվանում էին "հայք" այսինքն "հայեր", որտեղ "ք"-ն ինչպես գիտենք հավասար է ներկայիս հայերենի հոգնակի "ներ" կամ "եր" վերջածանցին: Իր հերթին տեղաբնիկները, չունենալով "յ"-ին հավասարժեք հիերոգլիֆ, գրավոր աղբյուրներում սկսեցին նրանց անվանել "հաք": Հետագայում, եգիպտական տաճարներում պահպանված պապիրուսներից օգտված հելլենականացված պատմիչ Մանեթոնի, ինչպես նաև Եվսեբիոս Կեսարացու ու Հովսեփ Փլավիոսի մոտ այն հնչյունափոխվեց "հակսոս"-ի (որտեղ "սոս"-ը լոկ զուտ հունական վերջածանց է, իսկ "ա"-ն "ու"-ի վերափոխվելու հատկության մասին արդեն խոսվել է), իսկ ներկայումս` "հյուկսոս"-ի: Այս հարցին ներկայումս հանգամանալից անդրադարձել է Սուրեն Այվազյանը` իր "Ռուսաստանի պատմություն. Հայկական հետք" (Մոսկվա 1997) (ռուսերեն) աշխատության մեջ: Ավելացնենք նաև, որ "հակսոսներ"-ի աստվածային պանթեոնում առաջնային տեղ ուներ կայծակի աստվածը և նրա կին Անահիտը: Հետաքիքիր է նաև, որ Եգիպտոսը գրավելուց հետո հայերն հիմնեցին իրենց նոր մայրաքաղաքը, կոչելով այն "Ավարիս", այսինք "սա իմ ավարն է` Ավարս": Այս մայրաքաղաքի երկրորդ անունը, ի դեպ "Հայ-արու" (ըստ իմ ձեռքի տակ եղած ռուսական աղբյուրների` "Խայարու") էր, որը ակնհայտորեն նշանակում է "Հայ տղամարդ"` հավանական է այն պատճառով, որ սկզբնական շրջանում այս քաղաքում, որն այդ ժամանակ դեռևս մի լայնատարած ռազմական ճամբար էր, բնակվում էին միայն հայ տղամարդիկ, քանզի արշավանքի և նվաճման բնականաբար մեկնել էին հենց նրանք, իսկ կանայք մնացել էին տանը: Եգիտոսում իշխած և Հայկազունիների ճյուղը հանդիսացող տեղի արքայական դինաստիան կոչվում էր Հայկազուտներ:

Հետաքրքիր է, որ այս "Հայարի"-ների ակտիվությունը Փոքր Ասիայում և Մերձավոր Արևելքում հանընկնում է Հայկական մեծաքանակ հեծյալ բանակի` "Հակսոս"-ների ("Հակսոս" անվանումը այստեղ օգտագործվում է պայմանականորեն, խառնաշփոթից խուսափելու համար, քանզի "Հակսոս"-ներն ուղղակիորեն հայերն էին. այս մասին վերևում արդեն խոսվել է), Եգիպտոսից Պաղեստինի ուղղությամբ հեռանալու հետ: Այս գործընթացը սկսվեց արդեն մ.թ.ա. մոտ XVII դարի կեսերից և ավարտվեց մ.թ.ա. 1561 թ-ին: Իսկ մ.թ.ա. 1561 թ-ից հետո ըստ Մանեթոնի "Հուրի (Հայարի – Մ.Հ.) երկրից" եկած "Հակսոս"-ների մասին տեղեկությունները իսպառ դադարում են (ինչը բնական է, քանի որ այդպես Եգիպտոս մտած հայերին կոչում էին եգիպտացիները, իսկ այժմ նրանց մեծ մասը, չհաշված անկասկած "անարժան հիշատակման" որոշակի թվով գերիների, այլևս Եգիպտոսում չէր) և դրա փոխարեն աղբյուրները սկսում են ավելի ակտիվորեն խոսել "Հայարի"-ների մասին: Հատկանշական է, որ.
1. Եգիպտոսից իր ժողովրդի և բանակի հետ հեռացած Հայկազուտների հերթական արքայի անունը` Կեռտա, մի, այն էլ իրար նման տառի (որը լիովին կարող էր շփոթվել արձանագրություններում կամ դրանց վերծանություններում) ճշգրտությամբ համապատասխանում է Միտանիի թագավորության առաջին արքայի անունին` Կիռտա, որը հատկապես վերևում ասվածի ֆոնի վրա, լիակատար հիմք է տալիս ասելու, որ դրանք նույն անձիք են:
2. Եգիպտոսից Մովսեսի հեռանալու հայտնի պատմությունը տեղադրվում է այս իրադարձություններից մոտ 100 տարի հետո, մի հանգամանք, որը, հիմք ունենալով նաև հայ և հրեա ազգերի ընդհանրությունները, հիմք է տալիս համարձակ ենթադրություն անելու այն մասին, որ Պաղեստինում գտնվող հրեական ազգի սեմիտական նախնական էթնոզանգվածին խառնվել են Եգիպտոսում մ.թ.ա. 1561 թ-ին Հայկական հիմնական բանակի հեռանալուց հետո գերի մնացած և միայն հետագայում Մովսես անունով իրենց առաջնորդի գլխավորությամբ դժվարությամբ փախուստի դիմած հայեր ու արդյունքում վերջնականապես ձևավորվել է հրեական ազգը:
3. Հարիներն արևապաշտ էին, որը բնորոշ է Հայկական լեռնաշխարհին, իսկ նրանց գերագույն աստվածներն էին Արևը և համաշխարհային գրականության մեջ Ինդրա անունով ընդունված աստվածը: Սակայն երբ "Ինդրա" անունը կարդում ենք ոչ թե ձախից աջ, այլ հակառակը, ապա ստանում ենք այդ ժամանակաշրջանում Հայկական լեռնաշխարհի աստվածներից մեկի անունը` "Արդնի":
Համաշխարհային գրականության մեջ այժմ գերիշխում է այն տեսակետը, որ "Հակսոս"-ներն ազգակից են եղել Հարիներին ("Հայարի"-ներին) կամ էլ ուղղակիորեն եղել են Հարիական ցեղեր (վերջին տեսակետի հիմնադիրն է հայտնի եգիպտոլոգ Վ. Հելկը): Այսպիսով հաստատելով ճշմարտությունը խառնաշփոթ կերպով ներկայացնող այս սխեման, կարելի է ուղղակի պարզաբանելով ճշգրտել այն և ասել, որ Հարիները (իրականում` "Հայարի"-ները) պարզապես հայերն էին, որոնք մտնելով Եգիպտոս և այստեղ կոչվելով "Հակսոս"-ներ ու հետագայում Պաղեստինով նահանջելով իրենց Հայրենիքի ուղղությամբ, Հյուսիսային Ասորիքում և Հայոց Միջագետքում իրենց կոչել կամ շրջապատի կողմից կոչվել են "Հարի" ("Հայարի")` կամ այն պատճառով, որ այդ ժամանակահատվածում "Հայ" և "Արի" անվանումները նույնացվում և դեռևս հավասարապես օգտագործվում էին (այդ հետագայում էր հայերի մեջ ամրապնդվելու "Հայ"-ը, իսկ օտարների մեջ` "Արի"-ին համարժեք "Արմեն"-ը) կամ էլ դրանով Եգիպտոսի Հայկազուտների դինաստիայի "Հայարիները" իրենց առանձնացնում էին ընդհանուր "արիական" տարածքից արդեն որպես առանձին ժողովուրդներ առանձնացած այլ "Արի"-ներից (օրինակ` Հնդկաստանի հյուսիսում և Պարսկաստանի արևելքում իշխող "Մարտի նետվող" Հայկերի դինաստիայի "Հնդարի"-ներից): Հայրենիք վերադարձած Հարիները ("Հայարի"-ները) "տեղ չգտնելով" (թող սա ճիշտ իմաստով հասկացվի) Արատտայի կենտրոնական շրջաններում (որը բնականաբար զբաղեցված էր ժամանակին իրենց Հայրենիքից չհեռացած անձանց կողմից) ստիպված հաստատվեցին համեմատաբար նոսր բնակեցված Արատտայի ծայրամասային շրջաններում` Հայոց Միջագետքում և Հյուսիսային Ասորիքում, որտեղ հիմնեցին նոր Հայկական պետություն` Միտանիի թագավորությունը, որը արիական գերիշխանության վերջնական փլուզումից հետո ձեռք բերեց լիակատար ինքնուրույնություն:


Թե չէ, այ քեզ բան... ժխտում եմ որովհետև ուզում եմ ժխտել: Ընդամենը կամակորություն է:

Ժխտում եմ, որովհետեև նման բան ուղղակի չի կարող լինել: Աբսուրդ է: Ժխտում եմ, որ Հակոբն ընդհանարպաես հայկական անուն է: Եբրայերեն նշանակում է վազանցող, կամ արագ անցնող:
יַעֲקוֹב, יַעֲקֹב –հայերեն Յակոբ, Հակոբ , Իսահակի և Ռեբեկայի եկվորյակ երեղաների երկրորդը :Կտակարանում Յակոբ անունը մեկնաբանվում է և դուրս է բերվում עקב (կրունկ), քանի որ Յակոբը լույս աշխարհ եկավ ավագ եղբոր կրունկը բռնած:
Սակայն ըստ հրեա մեկնաբանների ծագումնաբանական առումով այն հասնում է մ.թ.առաջ 2 հազարամյակի ժամանակաշրջանին: Յակոբ անունը ըստ հրեա մեկ նա նբանների ծագում է yahqub-el, կամ ya‘akub-el, բառերից որը նշանակում էր պահպանիր ինձ տեր:


Իսկ այդ ժամանակաշրջանում, ուշադրություն դարձրեք, հրեական ազգը դռևս ձևավորված չէր:

Հիմա կսկսես ասել, փաստեր բոր որ ժխտում ես Լիոն, ի՞նչ փաստ բերեմ: Հիմա որ ես ասեմ Ֆրանկների թագավաոր Կարլոս մեծը հայ էր, անունն էլ Կարապետ առաջին, դու ի՞նչ փաստերով կարող ես ժխտել դա:


Չեմ ասի: Ու որ քո ասած Կոռլոսի օրինակը չլինի, ես եմ ապացույցներ բերում, որ դու ժխտես: Պարզության համար ասեմ - եթե պնդես որ Կառլոսը հայ է, ոչ թե կժխտեմ, այլ, ուշադիր, կպահանջեմ ապացույցները: ՄԻԱՅՆ ԴՐԱՆԻՑ ՀԵՏՈ կձևաորեմ իմ մոտեցումը պռեբլեմի նկատմամբ...

Ժխտում եմ
, որ որևէ զիկուրատ կառուցվել է քարով, քանի որ մինչև հիմա պեղված բոլոր զիկուրատները աղյուսով են կառուցված:
Լավ, դիմացիր... այ չեմ ալարի, մոտ օրերս բառացի կմեջբերեմ Արտակ Մովսիսյանի գրքի համապատասխան էջը:

Իսկ ներկայացված ժայռապատկերը ով ոնց հարմար է կարող է այնպես էլ մեկնաբանել. մեկը Ադամ ու Եվա է տեսնում, մյուսը Աստված գիտի ինչ: Ի՞նչ ես կարծում, եթե այս ժայռապատկերը վերցնենք ու գնանք մի որևէ միջազգային կոնֆերանսի ու փորձենք ապացուցել, որ Ադամ-Եվա առասպելը հայկական ծագում ունի, կորդինատներն էլ տանք ժայռապատկերի, մեզ ինչի՞ տեղ կդնեն:
Հարցն ուղղված է ինձ?

Ու լուրջ եմ ասում, հերիք եղավ ձեր բարդույթավորվածությունը փաթաթեք ուրիշների վզին: Ու լուրջ անտեղի հայտարարություններ անելու ու դրանք պեչատելու կարիք չկա, թե մազնից ով է հայրենասեր ու հայանպաստ: Սետղ հայանպաստության խնդիր չկա ընդհանրապես:
Ու լուրջ եմ ասում, հերիք եղավ ձեր բարդույթավորվածությունը փաթաթեք ուրիշների վզին: Ու լուրջ անտեղի հայտարարություններ անելու ու դրանք պեչատելու կարիք չկա...