Վերևում մեջբերածս «Արդի հայերենի բացատրական բառարանում» որպես այլևս բառի առաջին իմաստ են նշվում հենց «այսուհետև, սրանից հետո» նշանակությունները, ինչը, ըստ էության, ճիշտ է՝ անկախ այն բանից, թե կգործածվի ժխտական, թե հաստատական կառույցներում: Ինքը՝ բառը, շա՜տ ավելի հին է, քան ցանկացած նախաբոլշևիկյան շրջան, գուցե ավելի հին է, քան հենց великий и могучий ռուսերենը: Չեմ կարծում, որ գրաբարում «արդեն»-ը այլ իմաստ է ունեցել (բառարանի հետևից գնալու հավես չունեմ, ներող):
Ավելացվել է 3 րոպե անց
Գուցե հենց էդպես էլ պետք է լինե՞ր: Այսինքն՝ նման մի նախադասություն է եղել.
Վալոդը ոչ թե մնաց ներսում, այլ ևս դուրս եկավ (ինչպես քիչ առաջ Գագոն էր դուրս եկել):
Մի քիչ բութ օրինակ է:
Էջանիշներ