User Tag List

Էջ 35 152-ից ԱռաջինԱռաջին ... 253132333435363738394585135 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 511 համարից մինչև 525 համարի արդյունքները՝ ընդհանուր 2278 հատից

Թեմա: Զանազան լեզվական հարցեր

  1. #511
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեկ էլ ահավոր նեռվայնանում եմ, որ ասում են «բռնըկվել»։ Ահավոր տարածված սխալ է։ Նույնիսկ շատ Հայոց լեզվի մասնագետների գիտեմ, որ պնդում են, որ վերը նշածս ձեւը ճիշտն է։

  2. #512
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկ էլ ահավոր նեռվայնանում եմ, որ ասում են «բռնըկվել»։ Ահավոր տարածված սխալ է։ Նույնիսկ շատ Հայոց լեզվի մասնագետների գիտեմ, որ պնդում են, որ վերը նշածս ձեւը ճիշտն է։
    Իսկ ճիշտը ո՞րն է, բռընկվե՞լը։
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  3. #513
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ճիշտը ո՞րն է, բռընկվե՞լը։
    Այո։
    Հրաչյա Աճառյանի արմատական բառարանը տալիս է տողադարձի ձեւը` «բըռ-ըն-կիլ»։

  4. #514
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ, ինչ լավ թեմա տեսա... Մեղմ ասած վատ եմ զգում, երբ մեր հարգարժան ժուռնալիստները չարաշահում են "այլևս" բառը ու այն կիրառում որպես հոմանիշ "արդեն"-ին: Օրինակ, գործընթացը ԱՅԼԵՎՍ անդառնալի է...

    Ով է դրանց սովորացնում այդպես խոսել

    Մեջբերում Է. Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանից».

    ԱՅԼԵՎՍ, մկ. 1. Այսուհետև, սրանից (դրանից) հետո: 2. Էլ, ևս, բացի դրանից: 3. (հնց.) Դարձյալ, կրկին: 4. (հնց.) Դեռևս, դեռ: 5. (հնց.) Արդեն:
    Միանգամայն ճիշտ ու տեղին կիրառություն է: Ինքս շատ հաճախ (գրավոր) գործածում եմ այդ բառը հենց «արդեն, այսուհետև» իմաստով: Գեղեցիկ ոճ է:
    DIXI
    carpe noctem

  5. #515
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Չէ, չես համոզի...

    Որն է "Արդեն" և "Այլևս" բառերի տարբերությունը? Ըստ իս այն է, որ արդենը կիրառվում է, երբ գործընթացը գնում, հասնում է իր տրամաբանական ավարտին: Օրինակ.

    Գյուղում անցկացրեցին ջրմուղ և գյուղի բոլոր տներում արդեն ջուր կա...

    Հիմա նայիր մյուս օրինակը

    գյուղում անցկացրեցին ջրմուղ և գյուղի բոլոր տներում այլևս ջուր կա...

    Զգում ես տարբերությունը??

    Իսկ այժմ օրինակ, երբ տեղին է "Այլևս"-ը, այլ որ թե "արդեն"-ը.

    Կարինեն համաձայնեց ընկերություն անել Արմենի հետ, որն այլևս չի տխրի...

    Սրա իմաստը որն է. "այլևս" բառով ասվում է, որ Արմենը տխրում էր /գործընթացը գնում էր մի ուղղությամբ/, բայց Կարինեի համաձայնությունից հետո գործընթացի ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ փոխվեց...

    Այսպիսով - "արդեն"-ը ցույց էտալիս տրամաբանական շարունակություն, իսկ "այլևս"-ը` գործընթացի ուղղության փոփոխությունը. տարբերությունը նուրբ է, բայց էական և հեղինակը պետք է հստակ իմանա - որ բառն է տեղին կիրառել իր մտեքրը արտահայտելու համար...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  6. #516
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Իսկ ես մինչև հիմա իմացել եմ, որ այլևսը ճիշտ է օգտագործել միայն այն դեպքերում, երբ ժխտում կա՝ այլևս այնպես չի. արդեն այսպես է։
    Օրինակ՝ Գուգոն տանից դուրս է եկել ու այլևս չի վերադարձել։
    Հայաստանում օրենքն այլևս չի գործում։

    Հայ ժողովուրդն այլևս չէր կարող համակերպվել ստորացման հետ և ոտքի կանգնելով վերջ դրեց անօրինականությանը։ Հիմա ընտրություններն Հայաստանում այլևս չեն կեղծվում, ոստիկանները խաղաղ քաղաքացիներին այլևս չեն ծեծում։ Հիմա արդեն նրանք միայն կարգ ու կանոնը պահպանելով են զբաղվում…
    Վայ, կներեք, ընկել էի երազանքների գիրկը։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 11.11.2008, 14:19:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  7. #517
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Գյուղում անցկացրեցին ջրմուղ և գյուղի բոլոր տներում արդեն ջուր կա...

    Հիմա նայիր մյուս օրինակը

    գյուղում անցկացրեցին ջրմուղ և գյուղի բոլոր տներում այլևս ջուր կա...

    Զգում ես տարբերությունը??
    Իմ արև՝ թե զգում եմ, Lion ջան: Իմաստային տարբերություն ընդհանրապես չկա. կան միայն ոճական առանձնահատկություններ:

    Արշակը
    ճիշտ նկատեց. բոլորին, չգիտես ինչու, թվում է, որ «այլևսը» պետք է գործածվի միայն ու միայն ժխտական բայաձևերի հետ: Իսկ ինչու՞, եղբա՛յր: Եթե ժխտականի հետ այն նշանակում է «սրանից հետո ինչ-որ բան չի անում», ինչու՞ չի կարող հաստատականի հետ նշանակել «սրանից հետո ինչ-որ բան է անում»: Մի խոսքով՝ ավելորդ բան ենք քննարկում. սա ո՛չ վիճելի հարց է, ո՛չ էլ կարող է ինչ-որ տարաձայնությունների առիթ դառնալ. էստեղ պարզապես իմանալու ու չիմանալու խնդիր է: Ես գիտեմ:
    DIXI
    carpe noctem

  8. #518
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Կարելի է ես էլ խառնվեմ:
    Ուրեմն վստահ եմ, որ ճիշտ է «գործընթացը ԱՅԼԵՎՍ անդառնալի է» նախադասությունը:
    Միաժամանակ վստահ եմ, որ սխալ է «գյուղի բոլոր տներում այլևս ջուր կա» նախադասությունը:

    Իսկ ընդհանրապես, սա, ըստ իս, ընդամենը լեզվազգացողության խնդիր է և չկա հստակ օրենք, սահմանում, թե որ դեպքերում է ճիշտ «այլևս»-ի արդեն իմաստով օգտագործելը, որ դեպքերում սխալ: Այսպես ասենք, օրենքի տեսակետից բոլոր դեպքերն էլ ճիշտ են:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #519
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը

    Ուզու՞մ ես՝ ասեմ, թե ինչու՛ է լեզվազգացողությունդ քեզ հուշում, որ «այլևս ջուր կա»-ն սխալ է: Որովհետև այլևս-ը կիրառվում է փոքր-ինչ ավելի «վերամբարձ» ոճերում, իսկ «գյուղի տներում ջուր կա»-ն սովորական, հողին կպած, նսեմ ոճ է : Ինչը չես ասի լիքը խելոք բառերով լեցուն առաջին օրինակի մասին. գործընթա՜ց, անդառնալի՜: Միանգամից թերթ-հեռուստատեսության հոտ է, չէ՞, գալիս: Էստեղից էլ՝ մյուս պատճառը. առօրյա-խոսակցական լեզվում այլևս-ը գրեթե չի օգտագործվում, այդ պատճառով էլ առօրյա թեմաներին վերաբերող նախադասություններում մի տեսակ խորթ հնչողություն ունի: Ինչ վերաբերում է սխալ-ճշտին. նորից ասեմ՝ երկու նախադասություններն էլ ճիշտ են: Էստեղ երկու կարծիք լինել չի՛ կարող:
    DIXI
    carpe noctem

  10. #520
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էստեղ երկու կարծիք լինել չի՛ կարող:
    Հայկ, վերջին գրառումները ցույց են տալիս, որ երկու չէ, նույնիսկ երեք կարծիք կա
    1. Քո կարծիքը, որ ճիշտ է
    2. Lion-ի կարծիքը, որ սխալ է
    3. Իմ կարծիքը, որ օրենքի տեսանկյունից ճիշտ է, բայց լեզվազգացողության տեսանկյունից սխալ, ու չի կարելի այդպես օգտագործել

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #521
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարելի է ես էլ խառնվեմ:
    Ուրեմն վստահ եմ, որ ճիշտ է «գործընթացը ԱՅԼԵՎՍ անդառնալի է» նախադասությունը:
    Միաժամանակ վստահ եմ, որ սխալ է «գյուղի բոլոր տներում այլևս ջուր կա» նախադասությունը:

    Իսկ ընդհանրապես, սա, ըստ իս, ընդամենը լեզվազգացողության խնդիր է և չկա հստակ օրենք, սահմանում, թե որ դեպքերում է ճիշտ «այլևս»-ի արդեն իմաստով օգտագործելը, որ դեպքերում սխալ: Այսպես ասենք, օրենքի տեսակետից բոլոր դեպքերն էլ ճիշտ են:
    Համաձայն եմ, լեզվազգացողությունը մեծ նշանակություն ունի։ Բայց ի՞նչ կարելի է անել, որ մեր լրագրողների (ու ոչ միայն) մեծ մասի մոտ այն, մեղմ ասած, թույլ է զարգացած։ Ընդհանրապես ես ապշում եմ մեր ժողովրդի` մայրենի լեզվի միջին իմացության վրա։ Եթե մարդկանց ահռելի մասը չգիտեն տարրական ուղղագրական կանոնները (էլ չասեմ, որ որոշ մարդիկ էլ չգիտեն բոլոր տառերի տեսքը` Տ եւ Պ տառերը հաճախ հայելաձեւ շուռ են տալիս), էլ ի՞նչ լեզվազգացողության մասին կարելի է խոսել։

  12. #522
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Ժող, հետաքրքիր էիսկ այլևս, արդեն բառերի արմատական կազմությունն ինչպիսի՞ն է։ Մեկնումեկդ արմատական բառարան ունե՞ք։ Գուցե այլևսի հետ կապված Չուկի ասած լեզվազգացողության պատճառները գտնենք։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  13. #523
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ արև՝ թե զգում եմ, Lion ջան: Իմաստային տարբերություն ընդհանրապես չկա. կան միայն ոճական առանձնահատկություններ:

    Արշակը
    ճիշտ նկատեց. բոլորին, չգիտես ինչու, թվում է, որ «այլևսը» պետք է գործածվի միայն ու միայն ժխտական բայաձևերի հետ: Իսկ ինչու՞, եղբա՛յր: Եթե ժխտականի հետ այն նշանակում է «սրանից հետո ինչ-որ բան չի անում», ինչու՞ չի կարող հաստատականի հետ նշանակել «սրանից հետո ինչ-որ բան է անում»: Մի խոսքով՝ ավելորդ բան ենք քննարկում. սա ո՛չ վիճելի հարց է, ո՛չ էլ կարող է ինչ-որ տարաձայնությունների առիթ դառնալ. էստեղ պարզապես իմանալու ու չիմանալու խնդիր է: Ես գիտեմ:
    Հայկո ջան, մի հատ այդ գործընթացի պահը նորից կարդա էլի, կոպի փաստ չանեմ իզորւ
    Վերջին խմբագրող՝ Lion: 11.11.2008, 19:42:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  14. #524
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Գորշընթացը ի՞նչ ա:
    DIXI
    carpe noctem

  15. #525
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Արդեն, այլևս
    Ինձ թվում է, այս բառերի գործածումը միմյանց փոխարեն մեծահզոր ռուսաց լեզվից է գալիս։

    Օրինակ՝
    Я уже вернулся. (Ես արդեն վերադարձա)
    Я уже не вернусь. (=я больше не вернусь) (Ես այլևս չեմ վերադառնա)

    Ռուսերենում դա շատ բնական է հնչում, բայց հայերենում, իմ կարծիքով, ոչ։ Ես կողմ եմ Արշակի նշած տարբերակին (այլևս-ը՝ միայն ժխտական կառույցներում)։

    Իսկ Չուկի լեզվազգացողությունը հուշում է նրան մերժել երկրորդ տարբերակը ոչ թե «խելոք» բառերի բացակայության, այլ «կա» հաստատական բառի պատճառով։ IMHO
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

Էջ 35 152-ից ԱռաջինԱռաջին ... 253132333435363738394585135 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զանազան Հարցեր Պատմությունից
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 64
    Վերջինը: 13.07.2014, 11:12
  2. Զանազան հարցեր գրականությունից
    Հեղինակ՝ lusattik, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.06.2010, 07:24
  3. Էլեկտրոնային Բառարաններ (լեզվական, ուղղագրական, հոմանիշների)
    Հեղինակ՝ NetX, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 35
    Վերջինը: 03.04.2010, 20:33
  4. Հայաստանը լեզվական քաղաքականություն ունի՞
    Հեղինակ՝ Anushiki, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.02.2009, 17:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •