Մեջբերում Lady SDF-ի խոսքերից Նայել գրառումը
Այսինքն ի՞նչ: Որ արդե՞ն այդ վիճակում ենք: Կներես բայց պարզ չհասկացա ինչ ես ուզում ասել:
Այն, որ ուրիշի մշակույթը քննադատելուց առաջ մի կողմ դիր ֆանատիկ համոզվածությունդ սեփական ճշմարտացիության նկատմամբ և փորձիր դրան նայել նրանց աչքերով:
Խանդն անվստահություն է, իսկ որտեղ կա անվստահություն, չի կարող լինել սեր:
Սուրյա-Արևը հավասարապես սիրում է բոլոր կենդանի արարածներին ու հավասարապես բաշխում է նրանց միչև իր ջերմությունը: Բոլորը սիրում են Սուրյային: Ու եթե ինչ-որ մեկը խանդի ու իրեն վերցնի նրա ամբողջ սերը, Սուրյայի սերը նրան կմոխրացնի: Եթե դուք չեք կարող արևի նման ուժեղ սիրել, մի մտածեք, որ ուրիշներն էլ չեն կարող: