Մի քանի օր առաջ Հ1-ի հաղորդումներից մեկի ժամանակ (կարծեմ Դայանայի Թեժ Անկյունը հաղորդումն էր) հենց այս թեման էին քննարկում: Ինձ զարմացրեց մի աղջկա հայտարարություն, որ «շատ» (չգիտեմ դա կոնկրետ ինչ է նշանակում) կանայք համաձայն են բազմակնության և հիշատակեց նրանց սերունդ տալու բնական պահանջն ու իրավունքը: Նույնիսկ եթե կան նման կարծիքի կանայք լուրջ կասկածներ ունեմ, որ նրանք թվով «շատ» են:
Նաև դժվարանում եմ հասկանալ թե ինչ դրական արդյունքներ կարելի է սպասել բազմակնությունից: Ես տեսնում եմ հետևյալ բացասական հետևանքները -
1. Վերջին հաշվով կանայք հոգեպես և բարոյապես վատառողջ վիճակում են հայտնվելու ...
2. ... որը բացասական է անդրադառնալու երեխաների դաստիարակության վրա:
3. Ծնվելու են երեխաներ որոնց ընտանեկան դրությունը տարբերվելու է ընդհանուրից: Վատառողջ ընտանեկան իրավիճակը զուգակցվելու է անհանդուրժողական (գուցե նաև հալածողական) հասարակական վերաբերմունքով: Ի՞նչ կարել է սպասել այդ երեխաներից երբ չափահաս դառնան:
4. Նույնիսկ եթե ազգաբնակչության աճ է գրանցվելու, դա լինելու է որակի հաշվին:
5. Դեռ չեմ խոսում այն մասին թե այս ամենն ինչպես է անդրադառնալու տղամարդկանց հոգեբանության վրա:
Մի խոսքով - լինելու ենք քանակով ավելի շատ, ավելի որակազրկված, որպես հասարակություն ավելի պառակտված և հոգեպես հիվանդ:
Էջանիշներ