Գիտե՞ք` ինչից եմ "վառվում"...Էս որ ժամանակակից "կայացած", կարիերիստ, չգիտեմ հաջողակ հայերը, որ էնքան կան, էնքան են ստեղծել, որ Ամերիկաներ են հասել, ընդեղները "ստեղծել են" և այլն /ստեղի բամբասկոտ ու աչքը դուրս գցած աղջիկների աչքի լույսն են/ Ամերիկաներում հարմար աղջիկ չգտնելով՝ հանկարծ որոշում են, թե վերջ, գնում եմ Հայաստանից աղջիկ բերելու…Գալիս են, մեր աղջիկներին առնում ու տանում. ցավալին էն ա, որ հետո էտ Ամերիկաներում են օջախ ստեղծում ու գնա՜ց. մեկ սերունդ, երկու սերունդ. երեք սերունդ ու վերջ...էլ հայ չմնաց ըտեղ… Մյուս ցավն էլ էն ա, որ մեր աղջիկների մի մասի ուշքն էլ ստեղ ա գնում, մի տեսակ պատիվ ա, բա՜ Ամերիկաներից ուզող ա եկել, տնեցիք էլ բա՝ լավ ա, աղջիկս Ամերիկաներ կգնա և այլն…
Հեն ա, մի հոգի էլ քրոջս ա ուզում տանի...բայց դե, ես ես չլինեմ, քույրս էլ քույրս չլինի, եթե մենք համաձայնենք...կյանքի իմաստը էտ մի քիչ լավ ապրելը չի, ուրիշ արժեքներ կան...ուզում ա, թող ինքը գա:
Կարծիքներ, խնդրեմ…
Էջանիշներ