User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 59 հատից

Թեմա: Եթե Հայաստանում լիներ բազմամուսնություն...

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եթե Հայաստանում լիներ բազմամուսնություն...

    Մինչ Հայաստանի մասին քննարկմանն անցնելը, ուզում եմ ընդհանուր գրել այս թեմայի շուրջ։ Կարծեմ Ակումբում մի ուրշ թեմա էլ կար բազմակնության մասին, բայց չկարողացա գտնել...

    Վերջերս մի հետաքրքիր հաղորդում էի նայում CNN-ով, որը ներկայացնում էր պոլիգամիայի՝ բազմամուսնության, հնարավոր դեպքերը և դրանց հետ կապված սոցիալական հարցերը։ Ահագին բազմաշերտ մոտեցում էր, ուզում եմ պատմել դրա մասին։

    Ընդունված է, որ պոլիագամիան մուսուլմանական աշխարհի ավանդույթն է, որն այդ կրոնի ներկայացուցիչների կողմից նորմալ է ընկալվում, ինչը սակայն այնքան էլ ճիշտ չէ։ Իրականում ոչ բոլոր մուսուլմաններն են պոլիգամիան հանգիստ տանում, և երկրորդ, պոլիգամ ընտանրիքներ կան նաև մուսուլմանական աշխարհից դուրս։ Բայց նախ առաջինի մասին։

    Մուսուլմանները կարող են ունենալ մինչև չորս կին, եթե կարող են բոլորին հավասարապես վերաբերվել, այս է վկայում նրանց կրոնը։ Սակայն երբեմն կանայք այդքան էլ հանդուրժող չեն կրոնական համոզմունքների հանդեպ և ընդվզում են իրենց ամուսինների որոշումների դեմ, ինչի ադյունքում ամուսինը ստիպված է լինում ունենալ տարբեր տներ՝ իրարից հեռու, որպեսզի խուսափի կանանց միջև կռիվները։
    Բայց կա նաև հակառակ ծայրահեղությունը՝ կանայք իրենք են համոզում ամուսիններին նորից ամուսնանալ... այն էլ՝ իրենց մտերիմ ընկերուհիների հետ, որպեսզի կարողանան ապրել ընկերուհիների հետ մի տան մեջ։ Այս դեպքերում կանայք ոչ միայն չեն խանդում, այլև շատ երջանիկն ու ապահով են իրենց զգում. ընկերուհիները միշտ իրենց կողքին են, օգնում են իրար բոլոր հարցերում, երեխաներն էլ իրենց բոլորին «մամա» են ասում՝ անկախ նրանից, թե ով ումն է։ Մի խոսքով՝ մի մեծ համերաշխ ընտանիք՝ մի քանի ննջարաններով։

    Սակայն բազմամուսնությունը դառնում է մեծ խնդիր, երբ այս ընտանիքները տեղափոխվում են արտերկիր, որտեղ օրենքը ճանաչում է միայն մի կնոջ և մի տղամարդու ամուսնությունը։ Հայտնվելով եվրոպական շատ երկրներում, որտեղ բազմակնությունը չի ճանաչվում օրենքի կողմից՝ այս ընտանիքները կանգնում են մեծ խնդիրների առաջ՝ կամ բաժանվել մնացած կանանցից՝ թողնելով մեկին, կամ չստանալ քաղաքացիություն։ Իսկ եթե բաժանվում են մյուս կանանցից, ապա վերջիններս ստիպված են լինում վերադառնալ հայրենիք, քանի որ առաջ է գալիս վիզայի խնդիր... Մի խոսքով, ծանր հարցերի առաջ են կանգնում, հատկապես որ դեռ ի հատ էլ հնարավորություն չեն ունենում մի քանի տուն ստեղծել, և բոլորն իրար հետ ապրում են պետության կողմից տված փոքր բնակարանում, որը պոլիգամ ընտանիքի համար անեծք է։

    Երկրորդ հարցը կապված էր նրա հետ, որ պոլիգամիան ընկալվում է ՝ որպես միայն մուսուլմանական ավանդույթ, ինչը իրականում այդպես չէ։ Քրիստոնյաների մեջ նույնպես կան պոլիգամ ընտանիքներ, միայն ԱՄՆ–ում նրանց թիվը հասնում է տասնյակ հազարների։ Թեև օրենքը դա չի ընդունում, սակայն մորմոնական եկղեցիներն ընդունում են նման ամուսնություններ, որն էլ շատ մարդիկ հաջողությամբ կնքում են։ Անահավատալի է թվում, բայց քաղաքակիրթ ու առաջադեմ երկրում ապող շատ կանայք միանգամայն հանգիստ են ընդունում այն և դարձնում սեփական ընտրություն՝ գտնելով, որ կանանց ընկերակցությունը ընտանիքում ապահովության ու սիրո գրավականն է։ Եվ շատ հարգանքով են վերաբերվում իրենց ամուսնու և մնացած կանանց հարաբերություններին։

    Մինչ այս քննարկվում էր միայն պոլիգամիայի մի տեսակը՝ պոլիգինիան, այսինք՝ բազմակնությունը։ Բայց կա նաև դրա մյուս տեսակը՝ պոլիանդրիան, երբ կինը ամուսնանում է մի քանի տղամարդկանց հետ։ Մուսուլմանական կրոնը արգելում է պոլիանդրիան, սակայն այլ կրոնների, օրինակ՝ հինդուիզմի համար, դա խորթ չէ։ Հնդկաստանի հարավային տեղամասերում, ինչպես նաև Նեպալում և մի քանի այլ երկրներում այսօր ապրում են պոլիանդրիկ ընտանիքներ, որտեղ կինն ունի մի քանի ամուսին։ Սա ինքնապատակ չէ, այլ ունի իր պատճառները։ Ընտանիքում, որտեղ կան մի քանի եղբայրներ, ավելի հեշտ է կնության առնել մի կնոջ, որպեսզի ոչ տունը, ոչ տնտեսությունը չկիսվի՝ առաջացնելով ծանր նյութական կացություն։ Այդ պատճառով եթե ընտանիքում կա մեկից ավել զավակ, ապա նրանք մեծանալով ամուսնանում են մի կնոջ հետ։

    Մի բան էլ հիշեցի, որ կապված է պոլիգամ ընտանիքների խնդիրների հետ։ Դա հիմնակնում վերաբերում Աֆրիկային, որտեղ պոլիագամիայի պատճառով ՍՊԻԴ–ը (ՁԻԱՀ) տարածվում է մեծ արագությամբ... Ամուսին կոցրած կնոջը կնության է առնում այդ ընտանիքի որևէ այլ տղամարդ, որն արդեն մի քանի այլ կանայք ունի։ Եվ եթե նոր ընտանիք մտած կինը իր նախկին ամուսնուց սպիդ էր ժառանգել, ապա նա փոխանցում է այն նոր ամուսնու, որն էլ իր հերթին՝ մնացած կանանց։

    Այ էսպիսի պոլիգամիկ բաներ։
    Հը՞ն, Հայաստանո՞ւմ էլ տարածենք պոլիգամիան՝ իր պոլիանդրիրայով ու պոլիգինիայով, թե՞ արդեն ուզող չկա։
    Վերջին խմբագրող՝ ivy: 29.10.2008, 13:45:

  2. #2
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եթե Հայաստանում լիներ բազմամուսնություն...

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը

    Մինչ այս քննարկվում էր միայն պոլիգամիայի մի տեսակը՝ պոլիգինիան, այսինք՝ բազմակնությունը։ Բայց կա նաև դրա մյուս տեսակը՝ պոլիանդրիան, երբ կինը ամուսնանում է մի քանի տղամարդկանց հետ։ Մուսուլմանական կրոնը արգելում է պոլիանդրիան, սակայն այլ կրոնների, օրինակ՝ հինդուիզմի համար, դա խորթ չէ։ Հնդկաստանի հարավային տեղամասերում, ինչպես նաև Նեպալում և մի քանի այլ երկրներում այսօր ապրում են պոլիանդրիկ ընտանիքներ, որտեղ կինն ունի մի քանի ամուսին։ Սա ինքնապատակ չէ, այլ ունի իր պատճառները։ Ընտանիքում, որտեղ կան մի քանի եղբայրներ, ավելի հեշտ է կնության առնել մի կնոջ, որպեսզի ոչ տունը, ոչ տնտեսությունը չկիսվի՝ առաջացնելով ծանր նյութական կացություն։ Այդ պատճառով եթե ընտանիքում կա մեկից ավել զավակ, ապա նրանք մեծանալով ամուսնանում են մի կնոջ հետ։
    ինձ մի հատ ապտակեք էլի աուշ եմ կտրել էն աննորմալ բազմակնության երևույթին գոնե անտարբերությամբ էի վերաբերվում, բայց այ սրան արդեն չեմ կարող աննորմալ երևույթա ինչ ասել է թե մի քանի կին կամ ամուսին
    Վերջին խմբագրող՝ ivy: 29.10.2008, 13:46: Պատճառ: մեջբերման խմբագրում

  3. #3
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եթե Հայաստանում լիներ բազմամուսնություն...

    Չէ, դա Հայաստանում իրական չի... Մեր կանայք չափազանց շատ հպարտ են դրա համար...

    Դայան ջան, թույլ չենք տա քեզ ապտակեն, դաժե եթե դու ես ուզում
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. #4
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,730
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եթե Հայաստանում լիներ բազմամուսնություն...

    Հավես բան ա
    մարդ մի կնոջ կամ մի տղամարդու հետ յոլա չի գնում, ուր մնաց թե մի քանիսին բերեն...
    ես դեմ եմ, չնայած, իմ կարծիքը հաշվի մի առեք, ես առհասարակ, ամուսնությանն եմ դեմ
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  5. #5
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եթե Հայաստանում լիներ բազմամուսնություն...

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, դա Հայաստանում իրական չի... Մեր կանայք չափազանց շատ հպարտ են դրա համար...

    Դայան ջան, թույլ չենք տա քեզ ապտակեն, դաժե եթե դու ես ուզում

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Հավես բան ա
    մարդ մի կնոջ կամ մի տղամարդու հետ յոլա չի գնում, ուր մնաց թե մի քանիսին բերեն...
    ես դեմ եմ, չնայած, իմ կարծիքը հաշվի մի առեք, ես առհասարակ, ամուսնությանն եմ դեմ
    Լիլ ախր եթե մարդը գոնե մի քիչ սիրել գիտի, իսկ դու հաստատ գիտես չի կարող ընդունել բազմա-կնա-ամուսնույթուն

    Ուֆ, ով ինչ ուզում է, թող անի, ինձ մեկա, բայց ես երբեք երկու ամուսին չէի ունենա ու էչ կլինեի ինչ-որ մեկի երկրորդ կինը ու առհասարակ, միակությունից լավ բան չկա

  6. #6
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եթե Հայաստանում լիներ բազմամուսնություն...

    Ճիշտ է: Բազմամուսնության մեջ սերը կորում է...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  7. #7
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,730
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եթե Հայաստանում լիներ բազմամուսնություն...

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը



    Լիլ ախր եթե մարդը գոնե մի քիչ սիրել գիտի, իսկ դու հաստատ գիտես չի կարող ընդունել բազմա-կնա-ամուսնույթուն

    Ուֆ, ով ինչ ուզում է, թող անի, ինձ մեկա, բայց ես երբեք երկու ամուսին չէի ունենա ու էչ կլինեի ինչ-որ մեկի երկրորդ կինը ու առհասարակ, միակությունից լավ բան չկա
    հմմմմ, աչքիս պարզ չէր, որ ես էլ եմ դեմ
    ու հերիք ա իմ սիրել գիտենալ-չգիտենալն անընդհատ շոշափեք իյա
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  8. #8
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եթե Հայաստանում լիներ բազմամուսնություն...

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    հմմմմ, աչքիս պարզ չէր, որ ես էլ եմ դեմ
    ու հերիք ա իմ սիրել գիտենալ-չգիտենալն անընդհատ շոշափեք իյա
    շատ բարի

  9. #9
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եթե Հայաստանում լիներ բազմամուսնություն...

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Մուսուլմանները կարող են ունենալ մինչև չորս կին, եթե կարող են բոլորին հավասարապես վերաբերվել, այս է վկայում նրանց կրոնը։
    Ի միջի այլոց՝ Ղուրանը (մահմեդականների սուրբ գիրքը) այդքան էլ շատ արտոնություններ չի տալիս բազմամուսնությանը..
    ես ինքս այն չեմ կարդացել, և, հետևաբար, չեմ կարող ճշգրիտ մեջբերում անել այնտեղից, բայց
    մի առիթով շատ հետաքրքիր զրույց եմ ունեցել այդ հարցով միանգամից մի քանի մահմեդականների հետ..
    հենց այդ ժամանակ էլ ինձ համար պարզեցի, որ Ղուրանը ուսուցանում է մոտավորապես հետևյալը.

    տղամարդը իրավունք ունի ամուսնանալ մեկից ավել կանանց հետ, եթե դրա համար կան ծանրակշիռ պատճառներ..
    օրինակ՝ եթե առաջին կինը չբեր է..

    չնայած դրան՝ մահմեդականներից շատերը պարզապես չարաշահում են իրենց իսկ կրոնը՝ ուշադրություն չդարձնելով ամբողջ նախադասության իմաստի վրա..
    գրված է «իրավունք ունի»՝ ուրեմն արժե և այդ իրավունքից օգտվել..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ի՞նչ լավ բաներ կան Հայաստանում
    Հեղինակ՝ ivy, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 354
    Վերջինը: 07.03.2019, 11:46
  2. Եթե մարդասպանությունն անպատժելի լիներ
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 06.09.2010, 09:44
  3. Ինչպիսին կուզենայիք , որ լիներ ձեր ապագա կինը/ամուսինը
    Հեղինակ՝ aerosmith, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 14
    Վերջինը: 31.08.2010, 11:08
  4. Ռեգբին Հայաստանում
    Հեղինակ՝ mnowak, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 25.08.2010, 13:07
  5. Հոգեբանությունը Հայաստանում
    Հեղինակ՝ Haykolo1991, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 26.04.2010, 01:27

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •