Ովա՞ գրառումս ջնջել![]()
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Ի միջի այլոց՝ Ղուրանը (մահմեդականների սուրբ գիրքը) այդքան էլ շատ արտոնություններ չի տալիս բազմամուսնությանը..
ես ինքս այն չեմ կարդացել, և, հետևաբար, չեմ կարող ճշգրիտ մեջբերում անել այնտեղից, բայց
մի առիթով շատ հետաքրքիր զրույց եմ ունեցել այդ հարցով միանգամից մի քանի մահմեդականների հետ..
հենց այդ ժամանակ էլ ինձ համար պարզեցի, որ Ղուրանը ուսուցանում է մոտավորապես հետևյալը.
տղամարդը իրավունք ունի ամուսնանալ մեկից ավել կանանց հետ, եթե դրա համար կան ծանրակշիռ պատճառներ..
օրինակ՝ եթե առաջին կինը չբեր է..
չնայած դրան՝ մահմեդականներից շատերը պարզապես չարաշահում են իրենց իսկ կրոնը՝ ուշադրություն չդարձնելով ամբողջ նախադասության իմաստի վրա..
գրված է «իրավունք ունի»՝ ուրեմն արժե և այդ իրավունքից օգտվել..![]()
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
դեմ եմ, չեմ ընդունում… ես «կիսովի» չեմ, ու իրավունք ունեմ դիմացինից պահանջել «կիսովի» չլինել…![]()
համ էլ ես «սոբստվեննիցա» եմ. ինչը իմն ա, մենակ իմը պետք ա լինի, եթե պետք ա կիսեմ, ուրեմն թող իմը չլինի… հարցը միայն բազմակնության մասին չի… ես չեմ պատրաստվում կիսել սիրած տղամարդուն սիրուհու, այլ կնոջ կամ ցանկացած պատահական ու ոչ այնքնան բարոյական կամ անբարոյական մեկի հետ…![]()
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Քեզանից ոչ մեկը չի պահանջում պոլիգամիայի պրակտիկա վարել: Դու լրիվ իրավունք ունես քո կյանքը քո ուզած չափով սահմանափակել: Կարող ես սահմանափակումներդ փաթաթել նաև քո ընտրյալի վզին, արդյունքում դուք կամ ընդհանուր հայտարարի կգաք, կամ կսկսեք իրար խաբել, կամ էլ կբաժանվեք:
Դա իրականում միայն քո ընտրությունն է:
Իմ ասածն ուրիշ է: Քո սահմանափակումները մի պարտադրիր ուրիշներին, նամանավանդ եթե քեզ դրա մասին չեն խնդրել:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ