User Tag List

Էջ 15 89-ից ԱռաջինԱռաջին ... 51112131415161718192565 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 211 համարից մինչև 225 համարի արդյունքները՝ ընդհանուր 1326 հատից

Թեմա: Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք

  1. #211
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արաբական առաջխաղացում - 629-885

    Ինձ շատ է հետաքրքրում պատմական Հերեթ-Կամբեճանի ազգային կազմը:Ովքե՞ր են եղել նրանք: Երբեմն անկախ, երբեմն էլ Աղուանքի կազմում գտնուող այս տարածքը, արդեօ՞ք վրաց կողմից չի իւրացուել:
    Այստեղ շատ էին հայերը, որոնք հաճախ կազմում էին ճնշող մեծամասնություն: Ավելին, այս տարածքը 9-րդ դարի վերջերից ընդգրկվել է Խաչենի Առանշահիկների հզոր թագավորության կազմում /այն իր հերթին ընդունում էր Անիի թագավորության գերիշխանությունը/, իսկ հետագա տասնամյակներում, մինչև 10-րդ դարի 3-րդ քառորդը, եղել է նրա ազդեցության ոլորտում: Բայց նրա վերջին իշխանները դարձան վրացադավան, վրացադավան դարձրին իրենց ժողովրդին ու աստիճանաբար ձուլեցին վրացիներին: Արդյունքում իրենք էլ կորցրին իշխանությունը և արդեն 10-րդ դարի վերջերին այդ տարածքները պատկանում էին Քարթլիի թագավորությանը...

    Ծանարները ո՞վքեր են: Վրացական ժողովուրդ ե՞ն, թէ Ադըղական կամ Չեչենական: Հիմա ո՞ր ժողովուրդի կազմում են: Անհետացե՞լ են:
    Չեմ կարող վստահ ասել: Ինչքան գիտեմ ծագումով կովկասցի լեռնեցիներ էին, բայց սկսած 10-րդ դարի սկզբներից սկսեցին ենթարկվել ուշեղ վրացական ազդեցությանը և 11-րդ դարի վերջերին արդեն լրիվ ձուլվեցին վրացիներին...

    Կարծում եմ սվանները չեն, քանզի պատմական յիշատակութիւններում սվաններից անկախ են յիշատակւում:
    Չէ, սվանները չեն
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. #212
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բագրատունյաց մեծագործությունն ու անկումը - 885-1097

    Հռոմ/հոռոմի ու Գոդերձական/Գուրջ-ի պահով լիովին համամիտ եմ: Ավելացնեմ, որ հիշատակված տարածքները հատկապես ուժեղ վրացականացան 13-րդ դարի վերջերից սկսա, երբ մոնղոլական ավերածություններն ու հիվանդությունները մեծ քանակությամբ հայեր ոչնչացրին, որոնց տեղը գրավեցին բուն Վրաստանից գաղթած վրացիները: Որ ամեն ինչ պարզ լինի ասեմ, որ վրացիները գաղթում էին հիշյալ տարածքներ, քանի որ այդ տարածքների տեր Սարգիս Ջակելին իր հողերը վերածել էր ինջուի /արտոնյալ հողի կարգավիճակ Մոնղոլական կայսրությունում/ և, ի տարբերություն Վրաստանի այլ մասերի, այս տարածքներում վիճակը ավելի տանելի էր... ԲԱցի այդ հենց ինքը` Սարգիս Ջակելին, վրացի էր ու բնականաբար պետք է խրախուսեր իր ազգի շատացումը այդ տարածքներում, որ ավելի ամրապնդեր իր դիրքերը...

    Ինձ շատ է հետաքրքրում...
    http://www.akumb.am/showthread.php?p...53#post1233553
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  3. #213
    Javakhk Network Javakhk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.12.2007
    Հասցե
    Ջավախք
    Գրառումներ
    212
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բագրատունյաց մեծագործությունն ու անկումը - 885-1097

    Ի դեպ, այս Սարգիս Ջակելու մասին ի՞նչ պատմական վկայություններ կան:

  4. #214
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բագրատունյաց մեծագործությունն ու անկումը - 885-1097

    Հարգելիս մի խնդրանք ,եթե կարող ես Բագրատունիների տոհմածառը հակիրճ ներկայացրու:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  5. #215
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բագրատունյաց մեծագործությունն ու անկումը - 885-1097

    Իսկ ի՞նչ արժեն գրքերը:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  6. #216
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռազմական Տարեգրքի շարունակությունը - 1561-883 մ.թ.ա.

    Հայկական առասպելաբանույան մեջ Հայկից հետո հաջորդ առանցքաին կերպարը Տորք Անգեղն է, նրա մասին նույնպես շատ հրապարակումներ կան :Շրջացելով այդ հրապարակումները մեք կբացահայտենք նրա սկզբնաղբյուրը և կապը առասպելական այնպիսի երևույթների հետ որոք հասնում են մինչև մ.թ.առաջ 2000 թվականները:
    Անգեղյաց նահապետ Տորքը մեր հնագույն պատմության ամենաքիչ ուսումնասիրված, սակայն ամենահետաքրքիր ֆիգուրներից է: Ով էր նա, մարդ, աստված, թե... մարդ, որը հետագայում աստվածացվեց: Ես հակված եմ վերջին տարբերակի օգտին: Մի բան ամեն դեպքում պարզ է. Տորքը ՍՈՎՈՐԱԿԱՆ մարդ չէր: Նա մի մարդ էր, որ իր մտավոր ու ֆիզիկական ունակություններով այնպիսի տպավորություն էր թողել շամանակակիցների վրա, որ հիշվել է հազարամյակներ անց էլ:

    Ըստ իս Տորքը Հայկի թոռը չէր, քանի որ նրանց միջև ընկած է գրեթե մեկ հազարամյակ: Բայց հնարավոր է, որ Անգեղացիները սերված լինեն Հայկազունիներից ու այդ իմաստով կիրառված լինի "թոռ" տերմինը:

    Ըստ իմ ուսումնասիորւթյունների` Տորք Անգեղացին ապրել է մ.թ.ա. մոտավորապես 1410-1350 թվականներին: Հենց այդ ժամանակ էլ նա մասնակցեց /գլխավորեց/ այն ճակատամարտը, որը նրան այդպիսի փառքի արժանացրեց:

    Հիշում եք, ավազակները ծովից հարձակվում են, Տորքը ուշանում է, իսկ երբ տեղ է հասնում, պարզվում է, որ թշնամու նավերն արդեն բաց ծովում են: Եվ նա սկսում է քարեր "նետել", որի արդյունքում խորտակում է թշնամու նավերը...

    Իմ գիրքը գրելիս ընտրածս մեթադական սկզբունքներիցս մեկը ուներ հետևյալ տեսքը.

    Հատված "Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 1"-ից

    "8. առաջնորդվել օտար և հայ սկզբնաղբյուրների հայտնած տեղեկությունների սինթեզման մեթոդով: Սովորաբար յուրաքանչյուր ազգային պատմաբան իր ազգի պատմությունը ներկայացնելիս որպես առաջնային հիմք է ընդունում իր ազգային սկզբնաղբյուրները: Հատկապես վերջին տարիներին այդ թերությունը մասսամբ սկսել է տիրել նաև մեր պատմագիտության մեջ: Սակայն դա անխուսափելիորեն բերում է հայոց պատմագիտության միակողմանիության, իսկ երբեմն էլ բացահայտ սխալների: Ես առաջնորդվել եմ այլ մեթոդով, որի էությունը կայանում է հետևյալում: Ի սկզբանե վեր կանգնել ցանկացած տեսակի կանխակալ կարծիքներից և անկողմնակալ հայացքով ուսումնասիրության ենթարկել բոլոր աղբյուրների հայտնած տվյալները, նախապես նախապատվությունը չտալով ոչ մեկին, և դրանց քննարկման ու համաշխարհային պատմական իրադարձությունների հետ համադրման արդյունքում (վերջինն անվանենք "Համադրման մեթոդ") հասնել տրամաբանական եզրահանգման: Օրինակ` ինչքան էլ արժեքավոր լինեն Մովսես Խորենացու հայտնած տվյալները, որոշ դեպքերում դրանցում առկա են բացահայտ, հաճախ Պատմահոր կամքից անկախ տեղ գտած, սխալներ: Եվ այս դեպքում ամենևին էլ պետք չէ պնդել այդ տեղեկությունները, բացահայտ հակասության մեջ մտնելով հիմնավորված և համընդհանուր ճանաչում ստացած սխեմաների հետ, այլ դրա փոխարեն պետք է փորձել գտնել նման տեղեկատվության հայտնման պատճառը և նրա իրական տեղը հայոց պատմության մեջ ` իր հերթին չընկենելով հակառակ ծայրահեղության մեջ` դրանք համընդհանուր ժխտելով ու հեքիաթային կամ վիպական հռչակելով"

    Եվ այսպես, կիրառելով "Համադրման մեթոդ"-ը, փարձենք պարզել, թե ինչ է եղել իրականում: Նախ ակնհայտ է, որ իրադարձությունը տեղի է ունեցել ծովի ափին: Կա երկու "հայկական" ծովափ - Կիլիկիան և Փոքր Հայքը: Ես կողմնակից եմ Փոքր Հայքին, քանի որ մի կողմից այն ավելի մոտ է Խեթթիին, մյուս կողմից էլ` Անգեղացիների տիրույթներին: Չնայած դրան` Կիլիկիայի տարբերակը լիովին բացառել չի կարելի: Ինչ վերաբերվում է նրա թվականին, ապա.

    Հատված "Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 2"-ից

    "Այս իրադարձությունն արձանագրելիս ես որպես հիմք ընդունել եմ Մովսես Խորենացու և Մխիթար Այրիվանցու բերած տվյալները: Մասնավորապես նրա թվականը` ըստ Մխիթար Այրիվանցու, որը խոսելով Եգիպտոսից Մովսեսի` իր ժողովրդի հետ հեռանալու ժամանակաշրջանի և դրան հաջորդող իրադարձությունների մասին, հայտնում է. "Մովսեսից (Մովսես (մ.թ.ա. մոտ 1460-1400) – Մ.Հ.) հետո Հիսուսը (Մովսեսի աշակերտ և հետնորդ Հիսուս Նավինը (մոտ 1400-1373) – Մ.Հ.) թագավորեց քսանյոթ տարի: … Այս ժամանակ ապրեց Տորքը": Այսպիսով նրա թվականը տրվել է` հաշվի առնելով վերոշարադրյալը և իրադարձությունների զարգացման ընդհանուր ընթացքը:"

    Այսպիսով

    Տարածաշրջան - Փոքր Հայք
    ժամանակաշրջան - մ.թ.ա. 14 դարի առաջին կես

    Իսկ այս ժամանակաշրջանում այդ տարածաշրջանում ռեգուլյար ծովային ավազակությամբ կարող էր զբաղվել միայն Խեթթիի նավատորմը: Գուցե դա նույնիսկ ավազակային հարձակում էլ չի եղել, այլ հանդիսացել է Խեթթիի դեմ մղվող երկարատև պատերազմի դրվագներից մեկը...

    Եվ վերջում - "Քարեր նետել"-ու էպիզոդը ըստ իս ևս առասպելական չէ: Հնարավոր է Տորքը կիրառել է... կատապուլտներ
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  7. #217
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բագրատունյաց մեծագործությունն ու անկումը - 885-1097

    Մեջբերում Javakhk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, այս Սարգիս Ջակելու մասին ի՞նչ պատմական վկայություններ կան:
    Համեմատաբար քիչ եմ խորացել, բայց կարող եմ ասել հետևյալը: Ջակելիները, որոնց կարծեմ երբեմն կոչում են նաև ԱԽԼՑԽԵԼԻՆԵՐ, պատմության թատերաբեմում են հայտնվում 11-րդ դարի սկզբից: Վրաց մանր ազնվականներ էին, որոնք խոշոր տիրույթներ ստացան 12 դրի վերջերից սկսած ու մի քանի հարյուրամյակ տիրեցին Գուգարքի արևմուտքի /Ախլցխա, Արդահան, Ապնջակ /Ասպինձա/, Կղարջք և այլն/... Այս Սարգիսը, օօգտվեց Քարթլիի թագավորության թուլացումից և դ-ֆակտո իր տարածքով անկախացավ: 14 դարի կեսերին Ջակելիների տարածքը կրկին ընկավ Քարթլիի թագավորության տիրապետության տակ, բայց 15-րդ դարի վերջերից 200-250 տարով էլի անկախացավ. ստեղծվեց այսպեց կոչված "Սամցխե-Սաաթբագոյի իշխանությունը"...

    Իսկ ի՞նչ արժեն գրքերը:
    Պատկերացրեք թանկ չէ: Խանութում դրված է հատը 1200 դրամ

    Ավելացվել է 4 րոպե անց
    Հարգելիս մի խնդրանք ,եթե կարող ես Բագրատունիների տոհմածառը հակիրճ ներկայացրու:
    Խնդրեմ

    1. Անանուն Բագրատունի (մ.թ.ա մոտ 740 - ուղ. 715)
    2. Անանուններ (մ.թ.ա 715 - մոտ 600)
    3. Սմբատ տոհմից (մ.թ.ա մոտ 600-550)
    4. Աշոտ որդի (մ.թ.ա մոտ 550-510)
    5. Անանուններ (մ.թ.ա մոտ 510-270)
    6. Բագրատ տոհմից (մ.թ.ա մոտ 270-235)
    7. Բյուրատ որդի (մ.թ.ա մոտ 235-215)
    8. Սմբատ Քաջ որդի (մ.թ.ա մոտ 215-155)
    9. Տրդատ Սմբատ Քաջի որդի (մոտ 155-95)
    10. Բագրատ որդի (մոտ 95-50)
    11. Անանիա Բագրատի որդի (մ.թ.ա. մոտ 50-10)
    12. Սափատիա որդի (մ.թ.ա. մոտ 10 - մ.թ. 30)
    13. Տուվիա որդի (մոտ 30-70)
    14. Անանուններ տոհմից (մոտ 70-150)
    15. Տրդատ տոհմից (մոտ 150-ուղ.164)
    16. Սմբատ որդի (164-մոտ 180)
    17. Աշոտ որդի (մոտ 180-220)
    18. Տրդատ որդի (մոտ 220-270)
    19. Բագրատ որդի (մոտ 270-290)
    20. Սմբատ որդի (մոտ 290 - ուղ. 314)
    21. Բագրատ որդի (314 - մոտ 350)
    22. Սմբատ որդի (մոտ 350-380)
    23. Սահակ եղբայր (մոտ 380 - ուղ. 388)
    24. Համազասպ որդի (388 - մոտ 410)
    25. Սահակ որդի (մոտ 410-420)
    26. Սմբատ որդի (մոտ 420-440)
    27. Տիրոց Ուրացող որդի (մոտ 440-475)
    28. Սահակ եղբայր (մոտ 475 - ուղ. 482)
    VI դարից գոյություն ուներ Բագրատունի տոհմի երեք ճյուղ:
    ա) Բագրատունիների (գլխավոր) իշխանացանկը այս ժամանակաշրջանում ունի հետևյալ տեսքը.
    1. Սմբատ Սահակի որդի (482 - մոտ 505)
    2. Սպանդիատ որդի (մոտ 505-545)
    3. Մանվել որդի (մոտ 545-580)
    4. Սմբատ Բազմահաղթ որդի (մոտ 580 - ուղ. 617)
    5. Աշոտ եղբայր (595-596)
    6. Պապ որդի (596-603)
    7. Վարազ-Տիրոց Սմբատի որդի (617-634)
    8. Սմբատ որդի (634-647)
    9. Սմբատ Վարազ-Սահակի որդի (647-672)
    10. Աշոտ որդի (672-689)
    11. Սմբատ եղբայր (689-726)
    12. Աշոտ Կուրացյալ Վասակի որդի (726-748)
    13. Սահակ Բագրատի որդի (748-761)
    14. Սմբատ Աշոտ Կուրացյալի որդի (761-775)
    15. Աշոտ Սահակի որդի (775-782)
    16. Սմբատ որդի (782-804)
    17. Աշոտ Քաջ Աշոտ Կուրացյալի տղա Սմբատի որդի (804-824)
    18. Սմբատ Խոստովանող որդի (824-855)
    19. Աշոտ որդի (855-885, 885-890` Հայոց արքա)
    բ) Հյուսիսային Բագրատունիների իշխանացանկը այս ժամանակաշրջանում ունի հետևյալ տեսքը.
    1. Գուրգեն-Գուարամ Սմբատի որդի (527-532)
    2. Բագրատ որդի (532-568)
    3. Գուրգեն-Գուարամ որդի (568-595)
    4. Ստեփանոս որդի (595-627)
    5. Ստեփանոս որդի (627-650)
    6. Ատրներսեհ որդի (650-685)
    7. Գուրգեն-Գուարամ որդի (685-693)
    8. Վարազ-Բակուր որդի (693-705)
    9. Ներսես եղբայր (705-725)
    10. Ատրներսեհ որդի (725-737. 737-779` Տայքում)
    11. Ստեփանոս եղբայր (725-734` Կղարջքում)
    12. Միր որդի (734-737` Կղարջքում)
    13. Արչիլ եղբայր (737-739` Կղարջքում)
    14. Հովհան որդի (739-770` Ջավախքում)
    15. Ատրներսեհ Ներսեսի որդի (725-737, 737-779` Տայքում)
    16. Հովհան Միրի որդի (739-770` Ջավախքում)
    17. Ներսես որդի (770-772, 775-779` Ջավախքում)
    18. Ֆիլիպ որդի (772-775` Ջավախքում)
    19. Ստեփանոս եղբայր (779-782` Ջավախքում)
    20. Ատրներսեհ Աշոտ Կուրացյալի տղա Վասակի որդի (782-786` համիշխան)
    21. Աշոտ որդի (782-786` համիշխան, 786-826)
    22. Բագրատ Ատրներսեհի տղա Աշոտի որդի (826-876)
    23. Դավիթ որդի (876-881)
    24. Ատրներսեհ Ատրներսեհի տղա Աշոտի որդի (876-881` համիշխան Կղարջքում)
    25. Գուրգեն որդի (881-888` համիշխան Կղարջքում)
    26. Ատրներսեհ I Դավիթի որդի (881-888, 888-923` արքա)
    գ) Արևելյան Բագրատունիների ճյուղի հիմնադիր հանդիսացավ Սմբատի մյուս որդին` Սահակը (527 - մոտ 550), որը ամուսնացավ արու զավակ չունեցող Կախեթիի իշխան Ներսեսի դստեր հետ և դրանով իր հերթին հիմք դրեց Հյուսիսային Բագրատունիների կրտսեր ճյուղը հանդիսացող Արևելյան Բագրատունիներին:
    1. Աանուն Սահակի որդի (մոտ 550 - ուղ. 595)
    2. միացում Հյուսիսային ճյուղի հետ (595-627)
    3. Ատրներսեհ Գուրգեն-Գուարամի թոռ, Ստեփանոսի որդի (627-639)
    4. միացում Հյուսիսային ճյուղի հետ (639-772)
    5. Ստեփանոս Ներսեսի եղբոր տղա (772 - մոտ 775)
    6. Արչիլ որդի (մոտ 775-780)
    7. Հովհան որդի (մոտ 780-785)
    8. միացում Հյուսիսային ճյուղի հետ (785-826)9. Գուրգեն-Գուարամ Ատրներսեհի տղա Աշոտի որդի (826-881)
    10. Նասր որդի (881-888)
    դ) 826 թ-ից Կղարջքում սկսեց իշխել Բագրատունիների հերթական ճյուղը: Հյուսիս-արևմտյան Բագրատունիների իշխանացանկը ունի հետևյալ տեսքը.
    1. Ատրներսեհ Ատրներսեհի տղա Աշոտի որդի (826-876, 876-881` համիշխան Տայքում)
    2. Գուրգեն որդի (881-888` համիշխան Տայքում)
    ե) 782 թ-ից Տարոնը անցավ Բագրատունիներին, որտեղ սկսեց իշխել այս տոհմի հերթական ճյուղը: Հարավային Բագրատունիների իշխանացանկը ունի հետևյալ տեսքը.
    1. Սահակ Աշոտ Քաջի որդի (մոտ 782 - ուղ. 826)
    2. Բագրատ եղբայր (826-851)
    3. Աշոտ որդի (858-878)
    4. Դավիթ Արքայիկ եղբայր (878-895)
    զ) IX դարի սկզբից Սասունում սկսեց իշխել Հարավային Բագրատունիներից սերող հերթական ճյուղը: Հարավ-արևմտյան Բագրատունիների իշխանացանկը ունի հետևյալ տեսքը.
    1. Թոռնիկ Սմբատի որդի Աշոտի տղա Բագրատի որդի (մոտ 828-845)
    2. Հովհան որդի (մոտ 845-852)
    3. Թոռնիկ Թոռնիկի որդի (մոտ 852-860)
    4. Սահակ տոհմից (մոտ 860-890)
    է) 804 թ-ից Սպերում սկսեց իշխել Բագրատունիների հերթական ճյուղը: Այս ժամանակաշրջանում Արևմտյան Բագրատունիների իշխանացանկը ունի հետևյալ տեսքը.
    3. Շապուհ Աշոտ Կուրացյալի տղա Սմբատի որդի (804-829)
    4. Աշոտ որդի (829 - մոտ 840)
    5. Իշխանիկ որդի (մոտ 840-860)
    Վերջին խմբագրող՝ Lion: 13.10.2008, 11:55: Պատճառ: Գրառման ավելացում
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. #218
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բագրատունյաց մեծագործությունն ու անկումը - 885-1097

    Ոչ միանգամից (ավելի շուտ տասնամյակների ընթացքում), բայց ի վերջո պարզվեց, որ միավորված այս պետությունում արդեն հայերը, որոնք հիմնականում Տայքի և Գուգարքի բնակիչներն էին, ոչ մի կերպ բացարձակ մեծամասնություն չէին կազմում: Ու եթե առանձին վերցրած վերջիններս իրենց թվաքանակով դեռևս կարող էին համեմատվել վրացիների, աբխազների կամ ծանարների հետ, ապա վերջիններիս միասնական դիտարկման դեպքում հայերը անխուսափելիորեն մնում էին փոքրամասնություն դերում: Իսկ միջնադարում վրացիներին, աբխազներին ու ծանարներին կարելի էր որոշակի վերապահումներով դիտարկել որպես մեկ կրոնաքաղաքական ամբողջություն, քանի որ այս երեք ազգերն էլ, կենցաղով լինելով իրար շատ մոտ, դավանում էին նույն կրոնը` ուղղափառությունը:
    Տայքը եւ Գուգարքը (եւ ոչ միայն սրանք), հետագայում ենթարկուեցին ժողովրդագրական խեղումների, թուրքմենական աւազակապետութիւնների եւ Օսմանեան կայսրութեան շրջանին: Ոմանք կորցրին լեզու, ուրիշներ՝ լեզու եւ կրօն, ուստի այժմ դժուար է ստոյգ ասել, թէ՝ սրանց յետնորդներից ո՞վքեր են ծագումով հայ, կամ ծագումով վրացական:
    Գործ եմ ածում «վրացական» եզրը (տերմինը), քանզի տուեալ ժամանակաշրջանին, տակաւին մի ազգ չէին ճանաչւում վրաց ազգերը:
    Ընդ որում մեկ պետության մեջ միավորումից զարմանալիորեն շահեցին միայն վրացիները, իսկ հայերը, աբխազները և ծանարները հսկայական կորուստներ կրեցին: Փոփոխությունները կործանարար եղան հատկապես աբխազների ու ծանարների համար, քանի որ սրանք, վրացիների հետ լինելով նույն կրոնի և կենցաղով ու բարքով նրանց ավելի մոտ, տառացիորեն մի քանի տասնամյակում գրեթե անմնացորդ լուծվեցին վրացական էթնոսի մեջ` իրենց ծայրահեղ թուլացման հաշվին գենետիկորեն ուժեղացնելով վերջինիս
    Ինչ վերաբերի «Աբխազական թագաւորութեան», կարծեմ այս թագաւորութեան մէջ մեծ պէտք լինէր մեգրելների, լազերի, եգրերի (այժմու աջարների նախնի՞ք) համեմատութիւնը, եւ եթէ այդպէս է, ապա Աբխազական թագաւորութիւնը կարելի է նաեւ անուանել «արեւմտավրացական թագաւորութիւն»: Աբխազները այժմ էլ վրացի չեն ու իրենց լեզուն չի պատկանում Կովկասի քարթվելական լեզուաընտանիքին, ինչպէս է մեգրելերէնի պարագան, այլ՝ Կովկասի Արեւմտեան լեզուաընտանիքին (Աբխազ-ադըղական), որին պատկանում են չերքեզերէնը եւ կաբարդիներէնը: Այլ խօսքով՝ ինչպէս հայ բագրատունիները գիտակցաբար կամ անգիտակցաբար վրացական պետութիւն ստեղծեցին ու զարգացրին, նմանապէս աբխազական թագաւորները վրացական թագաւորութիւն ստեղծեցին, թէեւ Աբխազիան մաս էր կազմում այս թագաւորութեան:
    Կովկասում բազմաթիւ ցեղակից եւ ոչ ցեղակից լեզուների առկայութիւնը վկայում է այն մասին, որ տարածքում ընդհանրապէս չի եղել կենտրոնական ձուլող պետութիւն, եւ ազգ-ցեղերը ընդհանրապէս ապրել են ինքնորոյն ու կիսանկախ: Նոյնը է եղել իրավիճակը երբեմնի Բուն Աղուանքում (մինչեւ վերջնական թուրքացումը. ուտիներն ու լեզգիները չհաշուած): Իսկ Վրաստանում առ այսօր շարունակւում է վրացման գործընթացը, որի վերջին զոհերը կարելի է համարել Խորին Վրաստանում բնակած, նախապէս ազգային լեզուն կորցրած ու հետագայում՝ կարմիր յեղափոխութեամբ, ազգային եկեղեցին էլ կորցրած հայերը, որոնց հայութիւնից մնացած վերջին «եան» մասնիկ էլ փոխարինուել է վրացականով, վերջնականապէս անհետացնելու համար հայկականութեան որեւէ նշոյլ: Նման ձուլող ու իր մէջ այլակերպող միապետութիւններ են եղել Հիւսիսային Կովկասում իրերայաջորդ ռուս պետութիւնները:
    <<Միջնադարում ազգության մասին դատում էին` ելնելով տվյալ անձնավորության դավանանքից: Նույն Ուռհայեցին բազմաթիվ զտարյուն հայերի անվանում է <<հոռոմ>>, իհարկե նկատի ունենալով այն հանգամանքը, որ նրանք հունադավաններ էին>>:
    Մինչեւ 19-րդ դարի սկիզբը, կաթոլիկ հայերն իրենք իրենց համարում էին ֆրանկ (ֆրանսիացի) կամ լատին, բողոքական հայերը՝ ինգիլիզ, Առաքելական հայերը՝ գրիգորեան, կամ լուսաւորչական:
    Իսկ Յիսուսն ընդհանրապէս ազգութեամբ հայ էր, այդ ժամանակուայ ռամիկ հայի մտապատկերում: Կրօնի դերը այնքան խոշոր է եղել, որ մարդիկ չեն վարանել անուանակոչուելու Իսրայէլ անունով: Այժմ էլ կան Իսրայէլեան ազգանունով մարդիկ:

  9. #219
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բագրատունյաց մեծագործությունն ու անկումը - 885-1097

    Տայքը եւ Գուգարքը (եւ ոչ միայն սրանք), հետագայում ենթարկուեցին ժողովրդագրական խեղումների, թուրքմենական աւազակապետութիւնների եւ Օսմանեան կայսրութեան շրջանին: Ոմանք կորցրին լեզու, ուրիշներ՝ լեզու եւ կրօն, ուստի այժմ դժուար է ստոյգ ասել, թէ՝ սրանց յետնորդներից ո՞վքեր են ծագումով հայ, կամ ծագումով վրացական:
    Գործ եմ ածում «վրացական» եզրը (տերմինը), քանզի տուեալ ժամանակաշրջանին, տակաւին մի ազգ չէին ճանաչւում վրաց ազգերը:
    Ինչ-որ տեղ ճիշտ ես, բայց մյուս կողմից վիճակը այդքան էլ խառը չէ...

    Ինչ վերաբերի «Աբխազական թագաւորութեան», կարծեմ այս թագաւորութեան մէջ մեծ պէտք լինէր մեգրելների, լազերի, եգրերի (այժմու աջարների նախնի՞ք) համեմատութիւնը, եւ եթէ այդպէս է, ապա Աբխազական թագաւորութիւնը կարելի է նաեւ անուանել «արեւմտավրացական թագաւորութիւն»: Աբխազները այժմ էլ վրացի չեն ու իրենց լեզուն չի պատկանում Կովկասի քարթվելական լեզուաընտանիքին, ինչպէս է մեգրելերէնի պարագան, այլ՝ Կովկասի Արեւմտեան լեզուաընտանիքին (Աբխազ-ադըղական), որին պատկանում են չերքեզերէնը եւ կաբարդիներէնը: Այլ խօսքով՝ ինչպէս հայ բագրատունիները գիտակցաբար կամ անգիտակցաբար վրացական պետութիւն ստեղծեցին ու զարգացրին, նմանապէս աբխազական թագաւորները վրացական թագաւորութիւն ստեղծեցին, թէեւ Աբխազիան մաս էր կազմում այս թագաւորութեան:
    Ճիշտ ես: Ես էլ եմ այդ կարծիքին

    Մինչեւ 19-րդ դարի սկիզբը, կաթոլիկ հայերն իրենք իրենց համարում էին ֆրանկ (ֆրանսիացի) կամ լատին, բողոքական հայերը՝ ինգիլիզ, Առաքելական հայերը՝ գրիգորեան, կամ լուսաւորչական:
    Իսկ Յիսուսն ընդհանրապէս ազգութեամբ հայ էր, այդ ժամանակուայ ռամիկ հայի մտապատկերում: Կրօնի դերը այնքան խոշոր է եղել, որ մարդիկ չեն վարանել անուանակոչուելու Իսրայէլ անունով: Այժմ էլ կան Իսրայէլեան ազգանունով մարդիկ:
    - Ճիշտ ես...

    Իսկ Վրաստանում առ այսօր շարունակւում է վրացման գործընթացը, որի վերջին զոհերը կարելի է համարել Խորին Վրաստանում բնակած, նախապէս ազգային լեզուն կորցրած ու հետագայում՝ կարմիր յեղափոխութեամբ, ազգային եկեղեցին էլ կորցրած հայերը, որոնց հայութիւնից մնացած վերջին «եան» մասնիկ էլ փոխարինուել է վրացականով, վերջնականապէս անհետացնելու համար հայկականութեան որեւէ նշոյլ:
    Միգուցե - բայց այդ մասնիկը ԿԱՐԾԵՄ սվանների մոտ էլ է հանդիպում...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  10. #220
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բագրատունյաց մեծագործությունն ու անկումը - 885-1097

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Միգուցե - բայց այդ մասնիկը ԿԱՐԾԵՄ սվանների մոտ էլ է հանդիպում...
    Այդ մասնիկը, ի հարկէ, ծագումով Իրանեան է: Հայերի մօտ տարածուել է եան, եանց, ենց, ունց ազգանուան ածանցները որպէս հայկական պատկանելիութեան գրաւական: ԿԱՐԾԵՄ վրաց մօտ այդ ածանցը yani ձեւով է: Ջաբա Յոսելիանի, Սոսո Բակուրիանի եւն:
    Ինչ վերաբերի եկեղեցւոյ կապակցութեամբ ասածիս. արդարեւ, եկեղեցին միակն էր, որ կապում էր իրենց հայութեան, ու խորհրդային կարգերի հաստատումով՝ այդ կապն էլ վերացաւ: Օրինակ՝ համիդեան կոտորածների ժամանակ Գորիի Հայոց Առաջնորդարանը (կամ Քութայիս) մեծագումար օգնութիւն է հաւաքել աղիտեալների համար, ինչ որ ասուածի լաւագոյն վկայութիւնն է, թէ այդտեղ կային հայեր:

  11. #221
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բագրատունյաց մեծագործությունն ու անկումը - 885-1097

    Վրաստանում հայերը միշտ էլ բնակչության լրջագույն մասն են կազմել...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  12. #222
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բագրատունյաց մեծագործությունն ու անկումը - 885-1097

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ՝ համիդեան կոտորածների ժամանակ Գորիի Հայոց Առաջնորդարանը (կամ Քութայիս) մեծագումար օգնութիւն է հաւաքել աղիտեալների համար, ինչ որ ասուածի լաւագոյն վկայութիւնն է, թէ այդտեղ կային հայեր:
    Լէո-ի գրքում եմ կարդացել (որպէս ստուգում):

  13. #223
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բագրատունյաց մեծագործությունն ու անկումը - 885-1097

    Լեոի գիրքը լավն է փաստերի ընդգրկման տեսակետից, բայց նրանում կան լրջագույն թերություններ, իսկ լացուկոցն ուղղակի զզվեցնում է...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  14. #224
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բագրատունյաց մեծագործությունն ու անկումը - 885-1097

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Լեոի գիրքը լավն է փաստերի ընդգրկման տեսակետից, բայց նրանում կան լրջագույն թերություններ, իսկ լացուկոցն ուղղակի զզվեցնում է...
    Եթէ մենք, Ցեղասպանութեան ժամանակն ապրէինք, ու մեր աչքի առաջ. Երեւանում, Էջմիածնում հարիւր հազարաւոր արեւմտահայ գաղթականները սովից, համաճարակից, ցրտից կոտորուէին, հաւանաբար մենք էլ առնուազն նրա նման լալկան կլինէինք, մանաւանդ որ պաշտելի Հայրենիքը նոր է հայաթափուել, ու ժողովուրդի մեծամասնը կոտորուել է:

  15. #225
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բագրատունյաց մեծագործությունն ու անկումը - 885-1097

    Ճիշտ ես եղբայր, ապրես: Դու մեծ դիտողականությամբ զգացել ես Լեոին: Ես էլ դա գիտեմ: Դա բացատրում և որոշակիորեն արդարացնում է Լեոին, բայց... չի վերացնում նրա աշխատանքի թերությունը
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Էջ 15 89-ից ԱռաջինԱռաջին ... 51112131415161718192565 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ ժողովրդի ռազմական պատմություն
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 120
    Վերջինը: 18.05.2025, 14:11
  2. Հայ ժողովրդի առաջնորդները
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 355
    Վերջինը: 13.11.2018, 16:15
  3. Գրառումներ: 25
    Վերջինը: 24.03.2009, 22:22
  4. Գրառումներ: 6
    Վերջինը: 26.03.2007, 19:01
  5. Գրառումներ: 2
    Վերջինը: 20.03.2007, 19:13

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •