Մոնկ ջան, հասկանալի է, որ պիտի պաշտպանես, մենք քեզնից չենք էլ խնդրում, որ հաստատես մեր ասածը, բայց ախր դու էլ գիտես ճշմարտությունը:
իսկ դու այն եզակիներից մեկն ես, որ իրոք իր գործն է անում. ճիշտ ա միայն ինտերնետից օգտվողներս կարող ենք օգտվել քո արածից, իսկ մնացածների մոտ խավար ա: Ես էլ հետաքրքրվել եմ, թե ինչու հոգևորականները ժամանակ առ ժամանակ չեն այցելում մարդկանց /կապ չունի տուն, թաղամաս../, ինձ պատասխանել են, որ ոչ թե հոգևորականը պիտի այցելի մարդկանց, այլ մարդիկ եկեղեցի ... բայց եթե ծեր կին ա... կամ թեկուզ տրանսպորտի փող չունի, որ եկեղեցի գնա, ապա ինչ? մի խոսքով եկեղեցում էլ պիտի մաքրման աշխատանքներ ընթանան. ով իրոք ծառայում է Աստծուն, պիտի մնա եկեղեցում, իսկ ով էլ սեփական շահերին, պիտի հեռանա