Եթե խնդրում եք, չեմ փախչի պատասխանից, թեև այդքա՜ն ուզում էի...
Ո՛չ, ես կենդանու միս չեմ ուտում. բուսակեր եմ, ինչպես նաև կարող եմ ավելացնել, որ կնքված էլ չեմ:
Վահի՛կ, այո՛, ճանճ սատկացնելն էլ է սպանել նշանակում, սակայն մենք դա «բարեպաշտություն» չենք անվանի, այլ պարզապես ինքնապաշտպանության նման մի բան… Հուսով եմ՝ միտքս հասկացաք, քանի որ չկարողացա հարմար բառ գտնել:Իսկ կենդանի էակի սպանությունը դարձնել սրբազան ծե՜ս...




Մեջբերել

Ինչ հեշտ եք ասում՝ թող մահանա։ Իսկ եթե շա՞տ ես սիրում նրան։ Այնքան շատ, որ պատրաստ ես քեզ զոհելո՞ւ։ Աստվածաշունչն ասում է, որ Աստված այնքան սիրեց աշխարհը (ես հասկանում եմ՝ մարդուն), որ իր ամենաթանկը, միակ Որդուն չխնայեց նրա համար։
)։ Թե երբվանից է մարդը սկսել ուտել կենդանիներին, կամ նրանք միմյանց՝ չգիտեմ։ Բայց կարծում եմ՝ դա ադամական մեղքի արդյունք է։ Համենայն դեպս, եթե Աստվածաշնչի առաջին գլուխներն ուշադիր կարդաք, կտեսնեք, որ Ատված մարդուն և կենդանիներին ստեղծելիս՝ նրանց որպես կերակուր տալիս է միայն բույսեր։


Էջանիշներ