User Tag List

Էջ 3 12-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 171 հատից

Թեմա: Ինչո՞ւ են մարդիկ ստում

  1. #31
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ են մարդիկ ստում:

    Ստերի երկար ցուցակին կավելացնեի նաև այն ճշմարտությունը, որը մատուցվում է այնպես, որ սխալ հասկացվի:

  2. #32
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ են մարդիկ ստում:

    Սուտ–ինքնախաբեություն
    Ինչ–որ չափով նման է սուտ–իլուզիային, բայց այս դեպքում մարդը ավելի շատ ինքն իրեն է խաբում՝ ամբողջովին ու անմնացորդ հավատալով իր ստեղծած ստին, ավելի ու ավելի սնելով միտքը փուչ, անիրական հույսերով, որոնք հետզհետե դառնում են համոզվածություններ ու անգամ կարող են վերածվել պաթոլոգիկ վիճակների։ Ասենք՝ ինչ–որ մի աղջիկ ինքն իրեն համոզում է, որ այն մարդը, ում ինքը սիրահարված է, փոխադարձաբար սիրում է իրեն, թեև այդ անձնավորությունը գուցե անգամ չի ճանաչում աղջկան (էրոտոմանիա)։
    Էս արդեն հոգեբուժության մեջ կոչվում ա սիրո զառանցանք

    Սուտ–ֆանտազիա
    Շատ անմեղ սուտ է։ Երեխաների մոտ է ավելի հաճախ լինում։ Ինչ–որ բաներ են պատմում, որոնք իրականում չեն եղել։ Չնայած՝ ես էդպիսի մի մեծ մարդու էլ էի ճանաչում, որ պաթալոգիկ ստող էր, առանց պատճառի, հա ինչ–որ անիրական բաներ էր պատմում...
    Դե այս տեսակի մեջ կարելի է նաև ներառել «Ձմեռ պապի» մասին պատմությունները կամ ծնողների կողմից ցանկացած այլ հեքիաթային, անիրական կերպարների ներառումը երեխայի կյանքում։
    Սրա մասնավոր դեպքն էլ կոնֆաբուլացիան է, երբ մարդը հիշողության բացը լրացնում է ֆանտաստիկ բաներ պատմելով: Բայց տարբերությունն այն է, որ չի հասկանում, որ ստում է: Օրինակ, պատմում է, որ հոկտեմբերի 4-ին տիեզերքում Արիստոտելի հետ ձուկ էր բռնում, բայց իրականում այդ նույն օրը կոմայի մեջ պառկած է եղել:

    Սուտ–չափազանցում
    «Մի անգամ գնացել էինք ձկնորսության, մի էնպիսի ծոշոր ձուկ բռնեցինք՝ առնվազն մի մետրանոց էր»։ Կամ «Տենց աղջիկ չկա, մատս վրան դնեմ, իմը չլինի»։ Կամ «Այս վերևիս հարևանը ԱՄԵՆ ՕՐ մինչև գիշերվա երեքը բարձր երաժշտություն է լսում, գժվեցի արդեն»։ Այսպիսի ստերը հիմնականում անմեղ են՝ օգտագործվում են ընդգծելու համար ինչ–որ բանի կարևորությունը/վնասը իրենց կյանքում կամ ուղղակի գլուխգովելու ու պարծենկոտության համար։
    Էս էլ պսևդոլոգիա ֆանտաստիկան ա Հանդիպում է հիստերիկ գծերով մարդկանց մոտ:

    Մի հատ էլ իմ կողմից.
    Մարդկանց վրա ազդելու համար նախատեսված ստեր
    Սա այն դեպքն է, երբ մարդը միտումնավոր այնպիսի սուտ է ասվում, որ (բացասական) ազդեցություն ունենա դիմացինի վրա: Դրա մասնավոր դեպքն է ներվերի վրա ազդելու համար նախատեսված սուտը: Դրանք հիմնականում ապրիլմեկյան կատակներն են Բայց դե շատերի համար ամեն օր էլ ապրիլի մեկն է:

  3. #33
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,730
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ են մարդիկ ստում:

    Ոնց թե ինչու են մարդիկ ստում. ախր էդպես հարմար է, կյանքն էլ անհամեմատ հեշտ:
    Ես շատ եմ ստում: Շատ-շատ: Ու հիմնականում ստում եմ ինչ-որ արգելքներ շրջանցելու համար: Մեծ ու կարևոր ստեր աշխատում եմ չասել: Երբեմն ստացվում է:
    Տեսնես էս գրածիցս ո՞ր մասն էր ճիշտ, ո՞րը՝ սուտ:

  4. #34
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,708
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ են մարդիկ ստում:

    Ինչո՞ւ են մարդիկ ստում:
    Մենակ դասախոսներին եմ ստում, խոսքի ասում ա "խի ես ուշացել", ասում եմ, ասենք, "պռոպկա էր" կամ էլ "պոլիկլինիկայից եմ գալի"

  5. #35
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ են մարդիկ ստում:

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս բաժնում ստի մասին երեք թեմա կա, որոշեցի դրանցից մեկում գրել հոգեբանության մեջ քննարկվող ստի տեսակների մասին։ Գուցե դրանով էլ ինչ–որ ձևով պատասխան գտնի այն հարցը, թե ինչու են մարդիկ ստում։
    ...
    Հետաքրքիր կլիներ տեսնել ձեր կարծիքը այս տեսակների վերաբերյալ։
    Հետաքրքիր տեսակավորում էր։ Մինչև կարդալը երբեք մտքովս չէր անցնի, որ ստերի էդքան տեսակներ կան։

    Ստերի երկար ցուցակին կավելացնեի նաև այն ճշմարտությունը, որը մատուցվում է այնպես, որ սխալ հասկացվի:
    Սա էլ, կարծում եմ, ստի շատ հետաքրքիր ու կարևոր տեսակ է, որն ընդգրկված չէր ցուցակում, ինչպես նաև Բյուրի նշած՝ մարդկանց վրա ազդելու համար նախատեսված տեսակը։

    Հետաքրքիր կլիներ նաև լսել, թե ով որ ստատեսակից է ամենից շատ կամ ընդհանրապես օգտվում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #36
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ են մարդիկ ստում:

    Ես մենակ իմ նշածից եմ օգտվում, մեկ էլ մի հատ ուրիշ տեսակից, էդ մեկն էլ չկար: Էդ էլ կոչվում ա մաֆիայի սուտ

  7. #37
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ են մարդիկ ստում:

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր կլիներ նաև լսել, թե ով որ ստատեսակից է ամենից շատ կամ ընդհանրապես օգտվում։
    Ինձ մոտ ամենահաճախ հանդիպողներն են.
    Սուտ–քաղաքավարությունը
    Սուտ–լռությունը
    Մանր ստերը


  8. #38
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ են մարդիկ ստում:

    Սուտը ամենա վատ գործիքն է մարդու կողմից երբևէ հնարած, միշտ փչանում է կամ փչացնում է:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  9. #39
    անհայտ մարդ Հակոբ Գեւորգյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2006
    Գրառումներ
    526
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ են մարդիկ ստում:

    Սուտը հարցաքննել պետք չէ. այն արդեն բացահայտ է որպես սուտ։ Իսկ երբ սուտը բացահայտված է, ապա բողոքարկումն ու մեղանչանքը զուր են, որովհետեւ ստին կարեկցողն ինքն է դառնում զոհ ու չար գործի բաժնետեր։

    Ստին պետք է հիշել որպես մղձավանջ, կամ էլ ընդհանրապես չհիշել։

    Ստին պետք է նայել որպես թիթեռ չդարձած չորացած որդի ու երբեք չխառնել ներկա հավատքին ու հույսին։

    Սուտը՝ որն ունի քառասուն օրվա կյանք, չի կորցնի իր վավերությունը, երբ այն հիշվի ու վերածնվի։ Իսկ այս ամենը հասկանալու համար, ցավոք, անհավատ մարդիք, պետք է ետ դառնան ու լսեն ստի քազցր լեզվին՝ հայացքը հառած ճպացաց աչքին, որպեսզի տեսնեն, թե ինչ են կորցնում այն պահից սկսած, երբ վերածնում են սուտը՝ կյանքեր ավիրած։

  10. #40
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ են մարդիկ ստում:

    Ինչո՞ւ են մարդիկ ստում:
    Սուտը` կարելի է ասել մարդկության էության եւ պատմության մի կարեւոր կոմպոնենտն է; հնարավոր չի երեւի գտնել մի մարդու, որը գոնե գեթ մեկ անգամ իր կյանքում ինչ-ինչ օբյեկտիվ-սուբյեկտիվ պատճառներով չի ստել; բայց այստեղ ուրիշ երեւույթ կա` կան մարդիկ, որոնք ուղղակի տառապում են մի հիվանդությամբ որի անունն է` "քրոնիկ սուտասանություն", եւ մեկ է, ինչ էլ խոսես էդ մարդկանց հետ` դու հարյուր տոկոսով նախապես համոզված ես, որ նա ստել է միշտ, ստում է, եւ հետագայում էլ միշտ ստելու է;
    Life is too short...

  11. #41
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ են մարդիկ ստում:

    Մեջբերում Հակոբ Գեւորգյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ստին պետք է հիշել որպես մղձավանջ, կամ էլ ընդհանրապես չհիշել։
    Չգիտեմ՝ ինչու է սուտը այդքան բացասաբար ընկալվում. հավանաբար այստեղ խոսքը կոպիտ խաբեության մասին է։ Բայց կան նաև ամենօրյա, անշառ ստեր։ Եթե չալարես ու հետ գնաս մի էջ, կտեսնես, որ սուտը շատ տեսակներ ունի, որոնցից ոմանք լրիվ բնական են ու հաճախ օգտագործվող։

    Լավ, քանի որ չգիտեմ՝ մի էջ հետ կգնաս, թե չէ, էստեղ բերեմ օրինակներ՝ ասածս ավելի պարզ դարձնելու համար։ Խոսելիս մենք երբեմն ասում են «հազար անգամ բացատրեցի / խնդրեցի / ասացի», բայց դե իրականում հո հենց հազար անգա՞մ չէր, դա արդեն իսկ սուտ է։ Կամ տխուր ես, ինչ–որ բան է պատահել, հարցնում են՝ ինչ է եղել, ասում ես՝ ոչ մի բան, դա էլ է սուտ։ Կամ նույն դեպքում, երբ հարցնում են՝ ո՞նց ես, պատասխանում ես՝ լավ։ Քանի՞ անգամ ենք մենք նախընտրում արագ «չգիտեմ» պատասխանը, որը իրականությանը չի համապատասխանում։ Քանի՞ անգամ ենք հյուր գնալիս գովեստի գոնե մի խոսք ասում տանտիրուհու հյուրասիրությանը, որտեղ իրականում ոչ մի երևելի բան էլ չկար։ Կամ մեկին հաճույք պատճառելու համար ասում, որ լավ տեսք ունի։ Իսկ վատ վիճակում հայտնվածին հավատացնում, որ ամեն ինչ լավ է լինելու։ Քանի՞ անգամ ենք խոսքի մեջ օգտագործում անտեղի չափազանցություններ «երբեք», «միշտ», «ամեն օր»։ Բալիկներին էլ պատմում ենք Ձմեռ պապի մասին։ Սրանք վա՞տ ստեր են։ Գուցե համարենք, որ հա։ Բայց ինձ համար լրիվ բնական է գոնե դրանց կեսը։

    Բոլորս էլ ստում ենք։ Կան մարդիկ, ովքեր խաբեբաներ են կամ որոնք պաթոլոգիկ ստողներ են. դրանք այլ կատեգորիա են։ Իսկ մենք՝ սովորական մահկանացուներս, առօրյայում առանց նկատելու անգամ օգտվում ենք մանր–մունր ստերից, ինչը բնական է ու մարդուն բնորոշ։

    Հոգեբանական շատ հարցումների մեջ բացի նրանից, որ չափվում է կոնկրետ որևէ հատկանիշ, ասենք՝ խառնվածքը, հարցման մեջ հաճախ լինում են մարդու անկեղծության մակարդակը որոշող հարցեր, որպեսզի տեսնես, թե արդյո՞ք այդ մարդու հարցման պատասխանները կարելի է համարել իրական, որ իմանաս՝ հարցման արդյունքում ստացվածը նրա իրակա՞ն խառնվածքն էր, թե՞ ոչ։ Ու անկեղծության մակարդակը որոշող մի քանի կետեր «թակարդներ են» մտցվում հարցման մեջ, որոնք ունեն ֆիքսված պատասխան, եթե պատասխանը այլ լինի, քան ֆիքսվածը, ուրեմն անկեղծ չէր պատասխանողը. դրանցով կարելի է ենթադրել, որ գուցե մնացած հարցերին էլ անկեղծ չի պատասխանել։ Եվ այդպիսի «թակարդներից» մեկն էլ հետևյալ հարցն է. «Արդյո՞ք ճիշտ է, որ դուք ԵՐԲԵՔ չեք ստում»։ Այս «թակարդ–հարցի» ֆիքսված ճիշտ պատասխանն է՝ ՈՉ։ Եվ ամեն անգամ, երբ ինչ–որ մեկը պատասխանում է «ԱՅՈ», դրանից նրա անկեղծության սանդղակը իջնում է։ Որովհետև գոնե հոգեբանների համար դա հայտնի փաստ է՝ չստող մարդ չկա...

  12. #42
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ են մարդիկ ստում:

    Սուտը ինքնապաշտպանության միջոց է: Երբեմն անելանելի վիճակներում ստիպված ես լինում ստել: Մարդիկ կան, որոնց մոտ հրաշալի է ստացվում ստելը, մարդիկ էլ կան, որոնք անմիջապես <<բռնվում են>>: Նայած թե ինչքան ես <<տաղանդավոր>> ստելու մեջ:
    Ես ոչինչ չեմ ուզում...

  13. #43
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ են մարդիկ ստում:

    Դե երբեմն բաներ կան որ չես ուզում ասես , բայց դե մի բան պիտի ասես, ստիպված ստում ես, օրինակ գիշերը տուն չպիտի գաս, բայց դե հո տնեցիքին չես ասելու խի չպտի գաս, ստիպված մի բան հորինում ես էլի

  14. #44
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ են մարդիկ ստում:

    Մեջբերում GISastgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Սուտը ինքնապաշտպանության միջոց է:
    Դա էլ տարբերակ է, բայց նայած ինչ հանգամանքներում:
    Իսկ հնարավոր է ստել` չվնասելով ուրիշին? Չգիտեմ:
    Life is too short...

  15. #45
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ են մարդիկ ստում:

    Ինչո՞ւ են մարդիկ ստում:

    Որովհետև վախենում են… վախն ա ստիպում մարդկանց ստել… ու ինչքան շատ են վախենում, էնքան ավելի շատ են ստում…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

Էջ 3 12-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչո՞ւ են բոլորը ատում կորեացիներին
    Հեղինակ՝ ՄիլենաBTS, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 20
    Վերջինը: 23.05.2019, 07:38
  2. Միշտ տղան... Ինչո՞ւ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 26
    Վերջինը: 29.12.2012, 21:03
  3. Ինչո՞ւ է հորանջելը «վարակիչ»
    Հեղինակ՝ ars83, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 15
    Վերջինը: 05.12.2008, 18:33
  4. Ի՞նչ է մեղքը և ինչո՞վ է դա բացատրվում
    Հեղինակ՝ Հայ Քրիստոնյա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 12.10.2007, 23:28

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •