Ստերի երկար ցուցակին կավելացնեի նաև այն ճշմարտությունը, որը մատուցվում է այնպես, որ սխալ հասկացվի:
Ստերի երկար ցուցակին կավելացնեի նաև այն ճշմարտությունը, որը մատուցվում է այնպես, որ սխալ հասկացվի:
Էս արդեն հոգեբուժության մեջ կոչվում ա սիրո զառանցանքՍուտ–ինքնախաբեություն
Ինչ–որ չափով նման է սուտ–իլուզիային, բայց այս դեպքում մարդը ավելի շատ ինքն իրեն է խաբում՝ ամբողջովին ու անմնացորդ հավատալով իր ստեղծած ստին, ավելի ու ավելի սնելով միտքը փուչ, անիրական հույսերով, որոնք հետզհետե դառնում են համոզվածություններ ու անգամ կարող են վերածվել պաթոլոգիկ վիճակների։ Ասենք՝ ինչ–որ մի աղջիկ ինքն իրեն համոզում է, որ այն մարդը, ում ինքը սիրահարված է, փոխադարձաբար սիրում է իրեն, թեև այդ անձնավորությունը գուցե անգամ չի ճանաչում աղջկան (էրոտոմանիա)։
Սրա մասնավոր դեպքն էլ կոնֆաբուլացիան է, երբ մարդը հիշողության բացը լրացնում է ֆանտաստիկ բաներ պատմելով: Բայց տարբերությունն այն է, որ չի հասկանում, որ ստում է: Օրինակ, պատմում է, որ հոկտեմբերի 4-ին տիեզերքում Արիստոտելի հետ ձուկ էր բռնում, բայց իրականում այդ նույն օրը կոմայի մեջ պառկած է եղել:Սուտ–ֆանտազիա
Շատ անմեղ սուտ է։ Երեխաների մոտ է ավելի հաճախ լինում։ Ինչ–որ բաներ են պատմում, որոնք իրականում չեն եղել։ Չնայած՝ ես էդպիսի մի մեծ մարդու էլ էի ճանաչում, որ պաթալոգիկ ստող էր, առանց պատճառի, հա ինչ–որ անիրական բաներ էր պատմում...
Դե այս տեսակի մեջ կարելի է նաև ներառել «Ձմեռ պապի» մասին պատմությունները կամ ծնողների կողմից ցանկացած այլ հեքիաթային, անիրական կերպարների ներառումը երեխայի կյանքում։
Էս էլ պսևդոլոգիա ֆանտաստիկան աՍուտ–չափազանցում
«Մի անգամ գնացել էինք ձկնորսության, մի էնպիսի ծոշոր ձուկ բռնեցինք՝ առնվազն մի մետրանոց էր»։ Կամ «Տենց աղջիկ չկա, մատս վրան դնեմ, իմը չլինի»։ Կամ «Այս վերևիս հարևանը ԱՄԵՆ ՕՐ մինչև գիշերվա երեքը բարձր երաժշտություն է լսում, գժվեցի արդեն»։ Այսպիսի ստերը հիմնականում անմեղ են՝ օգտագործվում են ընդգծելու համար ինչ–որ բանի կարևորությունը/վնասը իրենց կյանքում կամ ուղղակի գլուխգովելու ու պարծենկոտության համար։Հանդիպում է հիստերիկ գծերով մարդկանց մոտ:
Մի հատ էլ իմ կողմից.
Մարդկանց վրա ազդելու համար նախատեսված ստեր
Սա այն դեպքն է, երբ մարդը միտումնավոր այնպիսի սուտ է ասվում, որ (բացասական) ազդեցություն ունենա դիմացինի վրա: Դրա մասնավոր դեպքն է ներվերի վրա ազդելու համար նախատեսված սուտը: Դրանք հիմնականում ապրիլմեկյան կատակներն ենԲայց դե շատերի համար ամեն օր էլ ապրիլի մեկն է:
Ոնց թե ինչու են մարդիկ ստում. ախր էդպես հարմար է, կյանքն էլ անհամեմատ հեշտ:
Ես շատ եմ ստում: Շատ-շատ: Ու հիմնականում ստում եմ ինչ-որ արգելքներ շրջանցելու համար: Մեծ ու կարևոր ստեր աշխատում եմ չասել: Երբեմն ստացվում է:
Տեսնես էս գրածիցս ո՞ր մասն էր ճիշտ, ո՞րը՝ սուտ:![]()
Մենակ դասախոսներին եմ ստում, խոսքի ասում ա "խի ես ուշացել", ասում եմ, ասենք, "պռոպկա էր" կամ էլ "պոլիկլինիկայից եմ գալի"Ինչո՞ւ են մարդիկ ստում:![]()
Հետաքրքիր տեսակավորում էր։ Մինչև կարդալը երբեք մտքովս չէր անցնի, որ ստերի էդքան տեսակներ կան։![]()
Սա էլ, կարծում եմ, ստի շատ հետաքրքիր ու կարևոր տեսակ է, որն ընդգրկված չէր ցուցակում, ինչպես նաև Բյուրի նշած՝ մարդկանց վրա ազդելու համար նախատեսված տեսակը։Ստերի երկար ցուցակին կավելացնեի նաև այն ճշմարտությունը, որը մատուցվում է այնպես, որ սխալ հասկացվի:
Հետաքրքիր կլիներ նաև լսել, թե ով որ ստատեսակից է ամենից շատ կամ ընդհանրապես օգտվում։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ես մենակ իմ նշածից եմ օգտվում, մեկ էլ մի հատ ուրիշ տեսակից, էդ մեկն էլ չկար: Էդ էլ կոչվում ա մաֆիայի սուտ![]()
Սուտը ամենա վատ գործիքն է մարդու կողմից երբևէ հնարած, միշտ փչանում է կամ փչացնում է:![]()
Եթե գլուխ չունես, չի էլ ցավի
Սուտը հարցաքննել պետք չէ. այն արդեն բացահայտ է որպես սուտ։ Իսկ երբ սուտը բացահայտված է, ապա բողոքարկումն ու մեղանչանքը զուր են, որովհետեւ ստին կարեկցողն ինքն է դառնում զոհ ու չար գործի բաժնետեր։
Ստին պետք է հիշել որպես մղձավանջ, կամ էլ ընդհանրապես չհիշել։
Ստին պետք է նայել որպես թիթեռ չդարձած չորացած որդի ու երբեք չխառնել ներկա հավատքին ու հույսին։
Սուտը՝ որն ունի քառասուն օրվա կյանք, չի կորցնի իր վավերությունը, երբ այն հիշվի ու վերածնվի։ Իսկ այս ամենը հասկանալու համար, ցավոք, անհավատ մարդիք, պետք է ետ դառնան ու լսեն ստի քազցր լեզվին՝ հայացքը հառած ճպացաց աչքին, որպեսզի տեսնեն, թե ինչ են կորցնում այն պահից սկսած, երբ վերածնում են սուտը՝ կյանքեր ավիրած։
Աշխարհում առաջին հայալեզու բլոգը. իմ կարծիքը նախկին Բրիտանական գաղութ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։
Ինչո՞ւ են մարդիկ ստում:
Սուտը` կարելի է ասել մարդկության էության եւ պատմության մի կարեւոր կոմպոնենտն է; հնարավոր չի երեւի գտնել մի մարդու, որը գոնե գեթ մեկ անգամ իր կյանքում ինչ-ինչ օբյեկտիվ-սուբյեկտիվ պատճառներով չի ստել; բայց այստեղ ուրիշ երեւույթ կա` կան մարդիկ, որոնք ուղղակի տառապում են մի հիվանդությամբ որի անունն է` "քրոնիկ սուտասանություն", եւ մեկ է, ինչ էլ խոսես էդ մարդկանց հետ` դու հարյուր տոկոսով նախապես համոզված ես, որ նա ստել է միշտ, ստում է, եւ հետագայում էլ միշտ ստելու է;![]()
Life is too short...
Չգիտեմ՝ ինչու է սուտը այդքան բացասաբար ընկալվում. հավանաբար այստեղ խոսքը կոպիտ խաբեության մասին է։ Բայց կան նաև ամենօրյա, անշառ ստեր։Եթե չալարես ու հետ գնաս մի էջ, կտեսնես, որ սուտը շատ տեսակներ ունի, որոնցից ոմանք լրիվ բնական են ու հաճախ օգտագործվող։
Լավ, քանի որ չգիտեմ՝ մի էջ հետ կգնաս, թե չէ, էստեղ բերեմ օրինակներ՝ ասածս ավելի պարզ դարձնելու համար։ Խոսելիս մենք երբեմն ասում են «հազար անգամ բացատրեցի / խնդրեցի / ասացի», բայց դե իրականում հո հենց հազար անգա՞մ չէր, դա արդեն իսկ սուտ է։ Կամ տխուր ես, ինչ–որ բան է պատահել, հարցնում են՝ ինչ է եղել, ասում ես՝ ոչ մի բան, դա էլ է սուտ։ Կամ նույն դեպքում, երբ հարցնում են՝ ո՞նց ես, պատասխանում ես՝ լավ։ Քանի՞ անգամ ենք մենք նախընտրում արագ «չգիտեմ» պատասխանը, որը իրականությանը չի համապատասխանում։ Քանի՞ անգամ ենք հյուր գնալիս գովեստի գոնե մի խոսք ասում տանտիրուհու հյուրասիրությանը, որտեղ իրականում ոչ մի երևելի բան էլ չկար։ Կամ մեկին հաճույք պատճառելու համար ասում, որ լավ տեսք ունի։ Իսկ վատ վիճակում հայտնվածին հավատացնում, որ ամեն ինչ լավ է լինելու։ Քանի՞ անգամ ենք խոսքի մեջ օգտագործում անտեղի չափազանցություններ «երբեք», «միշտ», «ամեն օր»։ Բալիկներին էլ պատմում ենք Ձմեռ պապի մասին։ Սրանք վա՞տ ստեր են։ Գուցե համարենք, որ հա։ Բայց ինձ համար լրիվ բնական է գոնե դրանց կեսը։
Բոլորս էլ ստում ենք։ Կան մարդիկ, ովքեր խաբեբաներ են կամ որոնք պաթոլոգիկ ստողներ են. դրանք այլ կատեգորիա են։ Իսկ մենք՝ սովորական մահկանացուներս, առօրյայում առանց նկատելու անգամ օգտվում ենք մանր–մունր ստերից, ինչը բնական է ու մարդուն բնորոշ։
Հոգեբանական շատ հարցումների մեջ բացի նրանից, որ չափվում է կոնկրետ որևէ հատկանիշ, ասենք՝ խառնվածքը, հարցման մեջ հաճախ լինում են մարդու անկեղծության մակարդակը որոշող հարցեր, որպեսզի տեսնես, թե արդյո՞ք այդ մարդու հարցման պատասխանները կարելի է համարել իրական, որ իմանաս՝ հարցման արդյունքում ստացվածը նրա իրակա՞ն խառնվածքն էր, թե՞ ոչ։ Ու անկեղծության մակարդակը որոշող մի քանի կետեր «թակարդներ են» մտցվում հարցման մեջ, որոնք ունեն ֆիքսված պատասխան, եթե պատասխանը այլ լինի, քան ֆիքսվածը, ուրեմն անկեղծ չէր պատասխանողը. դրանցով կարելի է ենթադրել, որ գուցե մնացած հարցերին էլ անկեղծ չի պատասխանել։ Եվ այդպիսի «թակարդներից» մեկն էլ հետևյալ հարցն է. «Արդյո՞ք ճիշտ է, որ դուք ԵՐԲԵՔ չեք ստում»։ Այս «թակարդ–հարցի» ֆիքսված ճիշտ պատասխանն է՝ ՈՉ։ Եվ ամեն անգամ, երբ ինչ–որ մեկը պատասխանում է «ԱՅՈ», դրանից նրա անկեղծության սանդղակը իջնում է։ Որովհետև գոնե հոգեբանների համար դա հայտնի փաստ է՝ չստող մարդ չկա...
Սուտը ինքնապաշտպանության միջոց է: Երբեմն անելանելի վիճակներում ստիպված ես լինում ստել: Մարդիկ կան, որոնց մոտ հրաշալի է ստացվում ստելը, մարդիկ էլ կան, որոնք անմիջապես <<բռնվում են>>: Նայած թե ինչքան ես <<տաղանդավոր>> ստելու մեջ:
Ես ոչինչ չեմ ուզում...
Դե երբեմն բաներ կան որ չես ուզում ասես , բայց դե մի բան պիտի ասես, ստիպված ստում ես, օրինակ գիշերը տուն չպիտի գաս, բայց դե հո տնեցիքին չես ասելու խի չպտի գաս, ստիպված մի բան հորինում ես էլի![]()
Ինչո՞ւ են մարդիկ ստում:
Որովհետև վախենում են… վախն ա ստիպում մարդկանց ստել… ու ինչքան շատ են վախենում, էնքան ավելի շատ են ստում…![]()
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ