User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 30 հատից

Թեմա: Ի՞նչպէս Պատմական Հայաստանը օտարացաւ մեզնից

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչպէս Պատմական Հայաստանը օտարացաւ մեզնից

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամենևին չի օտարացել. այսօր էլ հայերը ու հատկապես հայ երիտասարդները ուխտի են գնում Արմ Հայաստան. չեն ասում, որ գնում են Թուրքիա, այլ ասում են, որ գնում են Արմ Հայաստան. տարբերությունը էական է Այսինքն մենք չենք ընդունում, որ այդ տարածքները թուրքական են, այլ գտնվում են նրա ձեռքում: Ու ոչ միայն այնտեղի բնակիչները, կարծում եմ, որ նաև մեր մեջ կա այն վստահությունը, որ մի օր հայը վերադառնալու է. գուցե դա լինի 100, 200... անգամ 1000 տարի հետո, բայց լինելու է
    Լաւ է, շնորհակալ եմ:
    Թեմայի ստեղծման նպատակը, ինչպէս Գաղթականը նշեց, հասկանալ ու վերլուծելն է, թէ ի՞նչ կերպ ու միջոցով, Պատմական Հայաստանը դատարկուեց բնիկներից, այսինքն՝ հայաթափուեց: Այս գծով, եթէ պատմական վկայութիւններ կան, թէ հայեր ինչո՞ւ, ե՞րբ եւ ինչպէ՞ս են հեռացել Հայաստանից, խնդրեմ հրատարակէք այս թեմայում:
    Ընթացքում՝ կարող ենք զրուցել, խորհրդածել, դասեր քաղել...

  2. #2
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչպէս Պատմական Հայաստանը օտարացաւ մեզնից

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը

    ինչ պատմական վկայություններ են պետք, Պանդուխտ ջան? թիվ մեկ հանգամանքը ցեղասպանությունն էր. հիմա այնտեղ կան համշենահայեր` ծածուկ հայեր, կան մահմեդական դարձած հայեր... նույնիսկ կան այնքան հեռավոր վայրերում ապրող հայեր, որ չգիտեն էլ, որ ՀՀ գոյություն ունի

    իսկ եթե ցեղասպանությունից առաջ ընկած ժամանակահատվածի մասին ես խոսում, դրա վերաբերյալ էլ շատ հանգամանքներ կան
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  3. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչպէս Պատմական Հայաստանը օտարացաւ մեզնից

    Koms
    Հայք-ը նոյն Հայաստան-ն է, ինչպէս գիտես, անուան տարբերանքը գալիս հայերէնում տեղի ունեցած փոփոխութիւններից:

    Աստղ
    Հայաստանի պարբերաբար հայաթափումը նպաստել է Ցեղասպանութեան իրականացմանը:
    Երբ Հայքը կառավարւում էր հայերով, հայ մշակոյթը ստորադասուած չէր, ուստի Հայքում եկուոր տարրերը ձուլւում՝ հայանում էին, ապագայում նպաստելով երկրի զարգացմանն ու պաշտպանութեանը:
    Որոշ դարաշրջանից ետք, հայի կրած մշակոյթի տիպը ստորագնահատուեց, Հայքում բնակուող եկուորները առաջուայ նման չէին ձուլւում ու հայանում: Ահա այս դարաշրջանում սկսկուող գործընթացը. Հայոց Ցեղասպանութեան գիտակցուած կամ չգիտակցուած գործընթացի սկիզբն է եղել:
    Որեւէ երկրի անվտանգութիւնը կայանում է սեփական պետութեան գոյութեամբ:
    Հարազատ պետութեան վերացման զուգահեռ, սկիզբ առաւ յարատեւ արտագաղթի մի ընթացք, որը հանգեցրեց Հայաստանի՝ որպէս ազգ-տարածքի անախընթաց խոցելիութեան: Համիդեան կոտորածներից ետք, չպատժուած Թուրքիան կազմակերպեց եւ գործադրեց Հայոց Ցեղասպանութիւնը, իր ժամանակի տեխնոլոգիաների սպաս դրած բոլոր միջոցներով: Մի կերպ ազատածներ, ժամանակ անց, դարձեալ չկարողացան Երկրում ապրել, կամ հայօրէն ապրելու համար գաղթեցին Պոլիս (Իստանբուլ):
    Առաջին աշխարհամարտի նախօրէին իսկ, Պատմական Հայրենիքից ընդարձակ տարածքներ հայաթափ էր արդէն: Օրինակ՝ Բայազետի Դութաղ գաւառը, որ գտնւում է Պատմական Հայաստանի կենտրոնում:
    -Արաբական արշաւանքները
    -Սելջուկ թուրքեր
    -Մոնղոլ թաթարներ
    -Բիւզանդիա
    -Մեմլուքներ
    -Թուրքմենական իշխանութիւններ
    -Թուրք-պարսկական պատերազմներ
    -Ռուս-պարսկական պատերազմներ
    Սրանք բոլորը չեն, որպէս օրինակներ եմ նշել: Սրանք պատճառ հանդիսացան Հայրենիքի հայաթափմանը, որ անխուսափելիօրէն խոցելի դարձրեց Հայաստանը, ու նպաստեց Հայոց Ցեղասպանութեան հեշտ գործադրմանը:
    Ահա այս թեման, որ գտնւում է «Պատմութիւն» բաժնում կարող է ուռճանալ, տարբեր պատմական յիշատակների վկայում-մէջբերումներով:
    Ընթացքում, կարող ենք հասկանալ, որ առանց Հայի Հայաստանը չի կարող Հայաստանի նմանուել:

  4. #4
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչպէս Պատմական Հայաստանը օտարացաւ մեզնից

    ես համաձայն չեմ, որ հայաթափումն է ցեղասպանության պատճառ եղել. շատ պատճառներ կան` սկսած կենցաղային ու ավարտած քաղաքական հիմքերից:
    Ճիշտն ասած` չհասկացա, թե ինչի էիր գրել էս տեղեկությունները ես ուղղակի հետաքրքրվում էի, թե քեզ ինչ փաստեր են պետք Արևմտյան Հայաստանի հայաթափվելու վերաբերյալ` ցանկանալով օգնել դրանք գտնել
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  5. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչպէս Պատմական Հայաստանը օտարացաւ մեզնից

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    ես համաձայն չեմ, որ հայաթափումն է ցեղասպանության պատճառ եղել. շատ պատճառներ կան` սկսած կենցաղային ու ավարտած քաղաքական հիմքերից:
    Ճիշտն ասած` չհասկացա, թե ինչի էիր գրել էս տեղեկությունները ես ուղղակի հետաքրքրվում էի, թե քեզ ինչ փաստեր են պետք Արևմտյան Հայաստանի հայաթափվելու վերաբերյալ` ցանկանալով օգնել դրանք գտնել
    Պատճառ չէ: Խոցելի ենք եղել հայաթափութեան պատճառով:

  6. #6
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչպէս Պատմական Հայաստանը օտարացաւ մեզնից

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատճառ չէ: Խոցելի ենք եղել հայաթափութեան պատճառով:
    Պանդուխտ ջան, բայց էդ հայաթափությունը ինչի եղավ? ստեղծված պայմանների պատճառով չէ? այսինքն` հայի համար այլևս անհնար էր ապրել սեփական հողում. ինչ էր մնում նրան անել. ուղղակի հեռանալ
    բաաաաաայց. մի հատ մեեեեեծ բայց. եթե հայերը ամեն մի խաչի փոխարեն իրենց տանը սուր ունենային, տենց չէր լինի. վախկոտ քուրդը կյանքում չէր համարձակվի, մտքով էլ չէր անցնի հայի վրա ձեռք բարձրացնել, հայ աղջիկներին իր հարեմ տանել... սենց երկար կարելի է շարունակել. միանշանակ Թուրքիան հանցագործ է, բայց հայը չպիտի ոչխարի նման քշվեր....
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  7. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչպէս Պատմական Հայաստանը օտարացաւ մեզնից

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Պանդուխտ ջան, բայց էդ հայաթափությունը ինչի եղավ? ստեղծված պայմանների պատճառով չէ? այսինքն` հայի համար այլևս անհնար էր ապրել սեփական հողում. ինչ էր մնում նրան անել. ուղղակի հեռանալ
    բաաաաաայց. մի հատ մեեեեեծ բայց. եթե հայերը ամեն մի խաչի փոխարեն իրենց տանը սուր ունենային, տենց չէր լինի. վախկոտ քուրդը կյանքում չէր համարձակվի, մտքով էլ չէր անցնի հայի վրա ձեռք բարձրացնել, հայ աղջիկներին իր հարեմ տանել... սենց երկար կարելի է շարունակել. միանշանակ Թուրքիան հանցագործ է, բայց հայը չպիտի ոչխարի նման քշվեր....
    Այո սա եմ ուզում զրուցել, որ մի անգամից չեղաւ ամեն ինչ. «այդ ամպերն էին որ բերեցին այս անձրեւը»:

  8. #8
    Լիարժեք անդամ Աինի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2009
    Գրառումներ
    97
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ի՞նչպէս Պատմական Հայաստանը օտարացաւ մեզնից

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    . միանշանակ Թուրքիան հանցագործ է, բայց հայը չպիտի ոչխարի նման քշվեր....
    Համաձայն եմ հաշվի առնեով այն փաստը, որ նրանց ոչխարի պես քշողներին հենց իրենք հայերը իշխանության բերեցին, ամենագլխավոր միամիտն էկ մեռավ ամենադաժան մահով եթե մյուս մտավորականներին գնդակահարեցին, ապա նրա գլուխը ջախջախվեց
    Ողջ աշխարհը լի է Սոխերով, որոնք ատում են Սխտորներին

  9. #9
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2009
    Գրառումներ
    1,587
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ի՞նչպէս Պատմական Հայաստանը օտարացաւ մեզնից

    Ժող շտապ պետք ա էս թեմաների մասին նյութեր`Սելջուկ թուրքերի նվաճումները և Հայաստանը:Խաչակրաց արշավանքները և մոնղոլական արշավանքները:Որտեղ կարամ գտնեմ?

  10. #10
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ի՞նչպէս Պատմական Հայաստանը օտարացաւ մեզնից

    Մեջբերում G.l.o.b.a.l-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող շտապ պետք ա էս թեմաների մասին նյութեր`Սելջուկ թուրքերի նվաճումները և Հայաստանը:Խաչակրաց արշավանքները և մոնղոլական արշավանքները:Որտեղ կարամ գտնեմ?
    Գրքերի անուննե՞ր են պետք, թե՞ պատրաստի կուրսային կամ դիպլոմային աշխատանք:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  11. #11
    Սկսնակ անդամ Marine-24-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2009
    Հասցե
    գ. Քարինջ
    Գրառումներ
    48
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ի՞նչպէս Պատմական Հայաստանը օտարացաւ մեզնից

    Ըստ իս պատմական Հայաստանը չի օտարացել մեզնից, բայց ինչ-ինչ մարդիկ ձգտում են օտարացնեն, նոր սերնդին այլ դաստիարակություն են տալիս: Ցանկանում են անել այն ինչ չկարողացան անել կոմունիստները և ինձ թվում է մեր ժողովուրդը այս փորձությունը ևս կհաղթահարի:

  12. #12
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ի՞նչպէս Պատմական Հայաստանը օտարացաւ մեզնից

    Վակիֆլի գյուղը միակ հայկական գյուղն է Կիլիկիայում գտնող Անթակիա քաղաքի շրջանում: Ամեն տարվա օգոստոս ամսվա կեսերին հազարավոր հայեր թուրքիայի տարբեր շրջաններից հավաքվում են այստեղ և տոնում Աստվածածնի տոնը: Առաջին օրը եկեղեցու քահանան օրհնում է "աղը" ի նշան տոնակատարությունների սկզբի: Գյուղի կանայք պատրաստում են ավանդական ճաշատեսակ հարիսան, որը յոթ կաթսաների մեջ եփում են ամբողջ գիշերվա ընթացքում: Յոթը խորհրդանշում է նախկինում Մուսա լեռան շրջանում գտնվող յոթ հայկական գյուղերը: Ամբողջ գիշեր մարդիկ պարում են ու երգում հայկական ավանդական երգեր: Երկրորդ օրը քահանան եկեղեցու բակում ծիսակատարությամբ օրհնում է խաղողը, որից հետո օրհնում է հարիսան, մինչ այն կբաժանվի ժողովրդին: Դրանից հետո գյուղացիները բաժանում են հարիսան ...
    Նկարները կարող եք նայել այստեղ, իսկ ներկայիս թուրքիայի տարածքում ապրող հայերի մասին կարող եք կարդալ նաև այստեղ: Այսքանից հետո ես ասում եմ. պատմական Հայաստանը չի օտարացել և չի օտարանա մեզանից:

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (09.02.2010), Շինարար (10.02.2010)

  14. #13
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ի՞նչպէս Պատմական Հայաստանը օտարացաւ մեզնից

    Այսքանից հետո ես ասում եմ. պատմական Հայաստանը չի օտարացել և չի օտարանա մեզանից:
    Անթակիայի հայերէնն է Անտիոք: Սելեւկեանների մայրաքաղաքն է եղել: Քրիստոնէութեան տարածման կենտրոն է եղել:
    Կիլիկիայի հայկական թագաւորութեան ժամանակ եղել է խաչակրական լատին իշխանութիւն:
    Երբ արաբական երկրները ազատագրուեցին օսմանեան տիրապետութիւնից, Անտիոքի շրջանը ներառուեց Սիրիայի կազմում, ինչը հնարաւորութիւն ընձեռեց շրջանի հայ բնակչութեանը վերադառնալ ու շէնացնել հայրենի շէներն ու տուները՝ հարեւան արաբ (ալեւի եւ սուննի), յոյն եւ թուրք բնակչութեան առկայութեամբ: ֆրանսիական գաղութարար իշխանութիւնը, որ գրաւել էր Սիրիան, ինչ-ինչ քաղաքականութիւնից դրդուելով, Երկրորդ Աշխարհամարտի նախօրէին շրջանը յանձնեց Թուրքիայի հանրապետութեանը: Անտիոքի շրջանի (Իսքենդերունի սանջակ, կամ, հայերէն՝ Ալեքսանդրետի շրջան) հայերը, ի դժբախտութիւն նրանց, վերջին անգամ ու վերջնականօրէն հայրենազրկուեցին՝ հեռանալով դարաւոր հայրենիքից ու սփռուեով Սիրիայի միւս շրջաններում, Լիբանանում: Մուսա Լեռան հայերի բնակեցին Լիբանանի Այնճար աւանում: Հետագայում, ինչպէս բոլոր հայերը, ներգաղթեցին, արտագաղթեցին ու ամէն տեղ բնակեցին:
    Յիշողութեամբ ասեմ տեղեկացածս՝ 1939 թուին մօտաւորապէս 40 000 հայ Անտիոքի շրջանից հեռացաւ՝ տարածքը Թուրքիային բռնակցուելուց յետոյ:
    Հիմա Վակիֆլիում 40 հայ ընտանիք կապրի՝ մեծամասնութեամբ տարեց մարդիկ: Երիտասարդ ընտանիքները ապրում են Կոստանդնուպոլսում եւ այլուր: Այնպէս որ նշեցիր, Արիացի, Աստուածածնի տօնին դառնում են գիւղ, ուխտի, միասնաբար տօնելու:
    Մի կարեւոր պարագայ: Վակիֆլիում հայեր ապրում են, քանի որ, նրանց հայրեւանների մեծ մասը թուրքեր չեն. ալեւի արաբներ են: Եղեռնի տարիներին, ալեւիների շեյխին առաջարկուել է մասնակցել հայկական ջարդերին: Բայց նա մերժել է, քանի որ հնուց աւանդուած բաեկամութեան դաշինք կայ ալեւիների եւ հայերի միջեւ: Այս շրջանի հայերը ալեւիներին անուանում են Թաթ: Աւելիները քիչ-շատ բարեացակամ են քրիստոնեաների հանդէպ, քան թուրք գիւղացիները՝ ինչի պատճառով ուրիշ եւ ոչ մի տեղ հայերը չեն կարողանում ինքնարտայայտուել, բացայայտուել, ուստի ուծանում եւ օտարանում են, շատերն արդէն ձուլուել են:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արիացի (09.02.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պատմական Հայաստանի քարտեզներ
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 68
    Վերջինը: 23.06.2012, 16:39
  2. Համահայկական պրոյեկտ`պատմական խաղ
    Հեղինակ՝ TigranTheGreat, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 06.06.2009, 11:50
  3. «Ինչպէ՞ս», թէ՞ «Ի՞նչպէս»
    Հեղինակ՝ ըշտը, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 27.07.2008, 07:59
  4. Պատմական բանաստեղծություններ
    Հեղինակ՝ Vive L'Armenie, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 25.07.2008, 17:46
  5. Պատմական իրադարձություն
    Հեղինակ՝ Վարդանանք, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 70
    Վերջինը: 17.04.2008, 13:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •