Միտքս գալիս է XI-XII դ.դ. մեր ժամանակագիր-պատմիչ Մատթեոս Ուռհայեցին: Խստորեն դատապարտելով Բյուզանդիային, թե իր անկուշտ հայահալած քաղաքականությամբ ոչ միայն կործանեց Հայոց թագավորությունը, այլեւ Հայոց տնից մեկ առ մեկ քակեց հանեց երկիրը պաշտպանող քաջ զորավարներին ու զորքերին, հափշտակելով նրանց տոհմային ամրոցներն ու գավառները, Մատթեոս Ուռհայեցին շատ դիպուկ բացատրություն է տալիս ներխուժած սելջուկ-թուրքերի նվաճումներին, բնորոշելով, թե բյուզանդացիները «ջանքեր ջանալով այն արեցին միայն, որ զուր քանդեցին կործանեցին Հայոց տան ամրության պարիսպը»: Այս պատկերավոր բնորոշումը բարձր է գնահատվում պատմաբանության մեջ որպես արժեքավոր բացատրություն, թե ինչու սելջուկ-թուրքերը կարողացան հեշտորեն նվաճել Հայաստանն ու Փոքր Ասիան, պարզապես «անտեր տեսան ամբողջ արեւելքը», ինչպես ավելացնում է Մատթեոս Ուռհայեցին: Ակամա տարվում ես մտածելու, թե Ռուսաստանը, որ Բյուզանդիայի ժառանգն է համարել իրեն, արդյո՞ք նման մի ընթացք չի բռնել հայերի ու Հայաստանի հանդեպ՝ թե՛ ցարական (չհիշե՞նք չարագուշակ «Հայաստանն առանց հայերի»-ն), թե՛ ահա բոլշեւիկյան ժամանակաշրջանի էլ իր քաղաքականությամբ...:
Էջանիշներ