Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
երբ Պատմական Հայաստանը այժմ էլ Հայաստան անունով ճանաչեմ,
Պետք է ընդունեմ, որ գոնե ինձ համար էլ, ՀԱՅԱՍՏԱՆը դա ԱՄԲՈՂՋ Հայաստանն է..
թեև՝ շատ հաճախ «Հայաստան» ենք կոչում լոկ արդի Հայաստանի Հանրապետությունը.. զուտ խոսակցական առումով.. հեշտացնելով «Հայաստանի Հանրապետություն» «երկար» արտասանությունը..

ինչ վերաբերում է «Պատմական Հայաստան», այո՝ գաղափարին՝ այն ինձ համար ո՛չ դադարել է, ո՛չ էլ, առավել ևս, օտարացել..
գուցե հեռացել է.. ավելի շուտ՝ անվանափոխվել.. բայց ոչ՝ դադարել..


Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
Գաղթական, արի՛ իրատես լինենք, ու տեսնենք որ մեր պատմական հայրենիքը, այժմ, հիմնովին թուրքաբնակ ու քրդաբնակ է:
ստիպված ենք ընկալել այդ հանգամանքը, որ մեր Պատմական Հայրենիքը այսօր բնակեցված է իրենց «թուրք» ու «քուրդ» համարողներով/կոչողներով..
բայց ինձ սեփական աչքերովս ու ականջներովս լսածն էլ բավական է, որ այսօրվա այնտեղի բնակիչը իրեն համարում է որպես «Էրմենիստան-ի հողում ապրող»..
բավական է, որ համարեմ, որ Պատմական Հայաստանը չի դադարել և ոչ էլ օտարացել ո՛չ միայն ինձ, այլև՝ այսօր այդ հողի վրա ապրող ու սերունդ տվող մարդու համար..