Նենց եք զարմանում ու ջղայնանում, ոնց որ թե ես երկու տարին եք միայն Հայաստանում ապրում, էլ մի ասեք հիմա մեկ ա ավելի վատ ա, ես 15 տարի ա նույն բանն ա էլի կատարվում: Խեղճ, ազնիվ Զուրաբյանին չթողեցին անցնի, ինչպիսի անարդարություն....
Նենց եք զարմանում ու ջղայնանում, ոնց որ թե ես երկու տարին եք միայն Հայաստանում ապրում, էլ մի ասեք հիմա մեկ ա ավելի վատ ա, ես 15 տարի ա նույն բանն ա էլի կատարվում: Խեղճ, ազնիվ Զուրաբյանին չթողեցին անցնի, ինչպիսի անարդարություն....
Անուշկա ջան, արի մի կողմ դնենք անհիմն որակումները, լուրջ խոսանք: Էն որ Լևոնի ժամանակ ա դրվել կեղծիքների հիմքը, հաստատ սուտ ա, ես կասեի հակառակը` հենց Լևոնի ժամանակ ա եղել առաջին ու միակ նոռմալ ընտրությունը` հանրաքվեն, իսկ մինչ այդ եղել են խայտառակ շոուներ, էն որ շենքից մի հոգի ամբողջ շենքի անձնագրերը վերցնում, գնում բոլորի տեղը ընտրում գալիս էր, էդ կեղծիք չէր համարվո՞ւմ, էդ նոռմալ է՞ր, ժողորդավար է՞ր, մենակ չասես, թե տենց չի եղել, ինձնից տարիքով մեծ ես, եթե ես կարդալով կամ լսելով գիտեմ, դու աչքովդ կարող ես տեսած լինել: Հիմա ինչ վերաբերում ա Զուրաբյանին. բան չունեմ ասելու, սուրբ չի, բայց Բեգլարյանի հետ չեմ համեմատի, մի կարևոր տարբերություն կա. Զուրաբյանը ստրուկի պես չի ծառայել ու էդ շատ կարևոր ա, որ հասարակության մեջ բողոքի ալիք բարձանա, իշխանությունները կասեն` «մեկա մեր ուզածով չի աշխատում, հանենք, համ մեր ուզածով աշխատող կդնենք, համ էլ ժողովրդի բերանը կփակենք»: Իսկ նա, ով ստրուկի պես ծառայում ավարչախմբին, իրանից ազատվելը շատ դժվար ա, ինքը վստահ ա, որ իշխանություններն իրա թիկունքը պահում են, արխաին գռփում ա: Դու փչացած հացից, էլէկտրաէներգիայի պակասից ես խոսում ու դրանում մեղադրում կենտրոնի թաղապետին, և դա այն դեպքում, որ էդ տարիներին ամբողջ Հայաստանն էր այդ վիճակում, հետաքրքիր ա, թե ո՞նց ես պատկերացնում, էդ ժամանակ Զուրաբյանը կարող էր նենց անել, որ ամբողջ Հայաստանից հենց մենակ Երևանի կենտրոնում ամեն ինչ կարգին լինե՞ր: Անձամբ ես կենտրոնի բնակիչ եմ ու գնալով հիասթափվում եմ կենտրոնից թե՛ անճաշակ կառույցների մեծ քանակից, թե՛ տարածքների գողացումից, յուրացումից, գռփումից, թե՛ փնթի, աղբանոցի ու առնետանոցի վերածված բակերից, թե՛ շենքերի անմխիթար տանիքներից, վերելակներից և այլն: Բակերում օր օրի ավելանում են ավտոտնակները, ինչի հետևանքով պակասում են երեխաների համար նախատեսված խաղահրապարակները, երեխեքը պետքա սկսեն գառաժների վրա ֆուտբոլ խաղան: Շենքերի տակ խանութներ են բացում ու սկսում են նկուղ սարքել, հետո մեծացնել, մեծացնել, մեծացնել մինչև անգամ շենքը վթարայինի վերածելով, ու էս ամեն ինչի վրա թաղապետարանը թքած ունի, ջանդամ թե մի օր բարձրահարկ շենքը չի փլվի, հարյուրավոր մարդիկ չեն զոհվի, կարևորը իրանք իրանց կաշառքը վերցրել են, թույլտվությունը տվել են: Սենց խայտառակություններն ամեն քայլափոխի են հանդիպում, որ շարունակեմ մի քանի էջ կգնա գրառումս, հերիքա![]()
Վերջին խմբագրող՝ Kuk: 29.09.2008, 15:07:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Մի անգամ էլ ասեմ, որ ընտրությունների նման ընթացքը սպասելի էր յուրաքանչյուր բանական մարդու համար: Անշուշտ կան մարդիկ, ովքեր կարծում էին, թե ՏԻՄ-ով կարելի է ինչ-որ բանի հասնել, բայց դրանք ավելի շուտ ինքնախաբեական բնույթ ուներ:
Այս ամբողջ պատմությունից ամենազզվելին որոշների չարախնդությունն ու հիմար ժպիտներն են, ովքեր իրենց երջանիկ են զգում, որ «ճխլվեց շարժման քիթը» ու լուռ հրճվանքով նայում են, թե ինչպես է Հայաստանն առաջ գնում (կարգախոսի պես) դեպի գահավիժում...
Զզվելի է լսել այդ մարդկանց խոսքը...
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հենց ամբողջ հարցն էլ դա ա, բայց այդ մարդկանց միտքն այնքան ա սևացած ատելությունից ու վրեժխնդրությունից, որ նրանք սա այդ լույսի տակ են զգում:
Ի՞նչ է, իրականում կարո՞ղ է նույն ՀԱԿ-ը չգիտեր, որ այսպես է լինելու: Իհարկե՛ գիտեր: Արդեն մի տարի այդ մասին են ահազանգում, բայց շատերին ձեռք չի տալիս լծվել Հայաստանը փոսից հանելու գործին, նրանք ավելի կարևոր գործ ունեն՝ սեփական ատելության ցուցադրումը:
ՏԻՄ ընտրություններին ընդդիմության մասնակցությունը կարևորում եմ նաև դրանով. թող յուրաքանչյուր ոք տեսնի, թե իր կողքին ով է ու հայրենասիրական ճառեր արտասանելուն զուգահեռ ինչպես են իրականում վերաբերվում իրենց երկրին![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Էս ընտրություններին մասնակցելը ճիշտ էր նաև նրանով, որ այլևս ընդդիմությանը չմեղադրեն, թե ընտրություններին չեն մասնակցում, բոյկոտում են, միայն նախագահի աթոռն են ուզում և այլն: Որ մասնակցում են ի՞նչ, մեկա էլի գողանում եք, ծեծում եք, նկարում եք..
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Հազար ներողություն, բայց սպանեցիք թողեցիք էլի անընդհատ նույնը կրկնելով։ Հա հասկացանք, ասենք թե մի տարի առաջել ա կեղծվել, 5 տարի առաջ էլ, 15 էլ։ Ուրեմն համարենք, որ նորմալ է ու ձեններս կտրած հանգիստ լռվե՞նք։ Ու տենց մի 1000 տարով թուլանանք ու հաճույք ստանանք բռնաբարվելուց։ Կայֆա չէ՞։
Ե՞րբ պիտի էս ժողովրդի չոր գանգը չմտնի, որ անկախ նրանից ո՞վ ա կեղծել ու ո՞ւմ նկատմամբ ա կեղծել, պիտի ազգովի ելնես կեղծողին գրողի ծոցն ուղղարկես, չթողես կեղծի, ու տենց մի 10 կռուգ, որ հաջորդը վախենա տենց բան անել, իմանա, որ ձև չունի կեղծի ու մարսի։
Չէ՜ ո՞նց կլինի, Լևոնը մի 15 տարի առաջ կեղծելա, ֆյսո՜, մենք նեղացել ենք, ի՜նչ ուզում էք արեք, սպանեք էլ տեղից չենք շարժվի։
Դե տենց ստրուկի պես էլ ապրեք։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Քանի դեռ կան մարդիկ, ովքեր առաջնորդուվում են «էն ժամանակ վատ էր, հիմա էլ ա վատ, ուրեմն փոխելու բան չկա» կարգախոսով, մեր վիճակն էլ էս պիտի լինի: Ես զարմանում եմ, որ ընդամենը 15 տարի են հետ գնում, ու ասում են լույս ու ջուր չկար, թալանեցին կերան: Եկեք մի հազար տարի հետ գնանք, էլեկտրոէներգիա հասկացություն ընդհանրապես չկար: Իսկ հիմա կա: Ամեն ինչ լավ ա, ցենտր ա, ինչպես կասեր ընտրական հանձնաժողովներից մեկի նախագահը:
Ավելացվել է 1 րոպե անց
Ապեր, դարերի խորքից էկող ազգային ազատագրական ավանդույթ ա: Բան մի ասա:
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 29.09.2008, 15:19: Պատճառ: Գրառման ավելացում
Քանի դեռ մարդիկ 5000 դրամով իրանց ձայնը կծախեն, մեռ ընտրություններն էլ սենց կլինեն: Էն Կարապետիչը քանի տարի էր ժողովրդի հետ գլուխ դրել... Թող որ շահախնդրորեն, բայց շատ մարդկանց լավություն արեց: Իսկ ընտրությունների օրը, օրինակ էն մառդկանցից մեկը, որին "տելեվիզատոր էր" տվել եկել ասել եր Կարապետյան ջան , ինձ 5000 են առաջարկում , որ ընտրեմ, բայց որ դու 3000 տաս քեզ կընտրեմ: Ժողովրդի նման զանգվածներից ինչ ենք պահանջում...?
17 տարի ա սրանցից ոչ մի խեր չեմ տեսել: Մենակ կերել են մեզ: 17 տարի ա ժողովրդի բողոքի ձայնը չի կտրվում, օգուտ չկա: Ես էլ մի քանի հազարամյակ չեմ ապրելու, որ սրանց կործանումը տեսնեմ: Առանց ղեկավարների հոգատարության սովորել եմ ապրել, դրա համար էլ թքած ունեմ: Ճիշտա անտարբեր էլ չեմ, ահագին մարդիկ պարզապես չեն կարողանում ապրել ես պայմաններում: Բայց դե Զուրաբյանն ու Լևոնը իմ համար ընդիմություն չեն: Իրանց ասած ավազակապետության նախկին ավազակապետերն են:
էսպես չի մնա
Այ որ կարապետիչը մի 20 հոգի էլ մարդ սպաներ, ու թաղում իրա տունը հսկա դղյակ լիներ: Մի 40 հատ հաստ վզով տղերք ման տար հետը, այ էդ ժամանակ իրա տված տելեվիզատորից գոհ կմնային «լավ մարդ ա , կարար սպաներ» կմտածեին, ու կգնային ձայն տալու, քանի ամենատես աչքը չի նկատել ու հաստ վզով տղեքը չեն էկել տեվեիզատորի համար ձայն չտվողի հետևից:
էսպես չի մնա
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ