Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Elmo, էդ հրեշները ֆսյոտակի մարդ են, չէ՞, ուղեղ ունեն, գոնե սեփական շահի մասին մտածում են. հատուկ չարություն անելու համար ծրագրավորված կախարդական էակներ չեն։ Եթե Էդ անտեր հրեշը տեսնումա, որ մեկա, եթե իշխանության գալուց հետո հրեշություն անի, էլի հաբռգի, կեղծի, նորից նույն ձևով մի ուրիշի միջոցով, էական չի, ժողովուրդը ռադ ա անելու, գոնե սեփական շահից ելնելով իրան ավելի նորմալ կպահի չէ՞։ Որ մարդկանց մեջ էդ գիտակցությունը նստի, որ ինքը հաստատակամորեն չպիտի թողնի, որ անցնեն կեղծ ընտրությունները ու իր իրավունքների մյուս ոտնահարումները, ինչ հրեշ էլ գա իշխանության, ձև չի ունենա, հաշվի պիտի նստի մարդկանց իրավունքների հետ։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
էսպես չի մնա
Ինձ թվում է պատճառը շատ ավելի խորքային է:
Պետք է ազգի մտածելակերպը փոխվի, այդ դեպքում ոչ ընտրությունները կկեղծվեն, ոչ նախագահները լկստված կլինեն, ոչ էլ մեծից փոքր կմտածեն, ոնց անեն, իրանք էլ իշխանություն ձեռք բերել, մի քիչ էլ իրանք հարստանան
Ավելացվել է 1 րոպե անց
Դե տես, որ տենց չի:
Նրանցից հետո սրանք եկան, ավելի վատն էին, բայց մի մասը քո ասած կնոջ նման կպել ա սրանց, որ հանկարծ չգնան, իսկ մյուս մասը ուզում ա ռադ անի ավելի վատ «սուլթանին»![]()
Ընդդիմադիրները կոմպլեսք չունեն, որ "ամեն ինչ անհույս է, ֆսյո, ավելի լավ ա սրանք լինեն, հանկարծ ավելի վատը չգա":
Ավելի ԼԱՎ ը պետք ա գա
Հ.Գ. Լավ օրինակ բերեցիր բայց, միջնադարյան բռնապետության տիպիկ մտածելակերպ
Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 29.09.2008, 16:32: Պատճառ: Գրառման ավելացում
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Օրինակը թող մի կողմ, իմսատն ա կարևոր: Հիմա ինձ բացատրի ոնց ես մատկերացնում սրանք գահին, ու ժողովրդի դարդից գիշերները քունները չի տանում: Ես չեմ պատկերացնում: Դառնում են պաշտոնյա ու վերջ, արդեն կարելի ա ուտել: Քեզ խ՞ի ա թվում, որ հիմիկվա պաշտոնյաները լուսնից են ընկել, կամ Հայաստանի դաժանիկների ազգային հավաքականնա: Սրանք էլ են սովորական մարդ եղել ու հետո հղփացել: Էդ ազգի մտածելակերպից ա գալիս:
էսպես չի մնա
Է հա, բա: Հազիվ հաց են ուտում, տանն էլ լույս ունեն: Բա խի իրանց հետաքրքիր ա ով էր մթություն անում Լևոնը թե շենքի էլեկտրիկը: Մարդիկ ընտրել էին սրտանց ու հավատները կոտրվեց: Հիա կուշտ են վախեցած ու չեն ուզում թփրտան: Իրանք ձայն էին տվել, նրանից էլ սպասում էին: Մարդ կա սկի չի էլ կարում երկար մտածի: Ասում ա քանի կուշտ եմ չբզբզեմ: Կամ լույսս կանջատեն, կամ կսպանեն:
էսպես չի մնա
Elmo, ուրեմն մի հատ էլ եմ ասում, քիչ մը ավելի երկար:
Ցանկացած մարդ ով կգա իշխանության ու կզգա դրա հմայքը, կփորձի լկտիանալ: Եթե ոչ բոլորը, ապա գրեթե բոլորը: Սրբի չես գտնելու, չենք գտնելու, չկա:
Ուրեմն ո՞րն ա բանաձևը. բերել ու կարողանալ հնարավորին չափ ձեռքիդ մեջ պահել: Կկարողանա՞ս ձեռքիդ մեջ պահել ընտրատեղամասում աղջիկներին հարվածելով, փող բաժանելով, մարդկանց ծեծելով, լցոնելով ու այլ խախտումներով եկածին. ԲԱՑԱՌՎՈՒՄ Ա: Կկարողանաս ձեռքիդ մեջ պահել քո ընտրածին, մանավանդ եթե ինքը գիտի, որ վաղը նույն ձևի կարող ա իրան էլ տշես. ՇԱՆՍ ԿԱ:
Ու կապ չունի, թող թեկուզ Բեգլարյանը կամ Սերժ Սարգսյանն այդպես ընտրվեն, այդպես գան իշխանության, կարևորը ստեղ մեխանիզմն: Եթե էս հասարակ ճշմարտությունը չես հասկանում ու ցանկանում ես քո կինոների սցենարներն առաջ բրդել ու ասացվածքները, ապա շարունակելն անիմաստ եմ համարում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ